Սալո, կամ Սոդոմի 120 օրը
Սալո, կամ Սոդոմի 120 օրը իտալ.՝ Salò o le 120 giornate di Sodoma | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | դրամա, արտհաուս, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և շահագործող ֆիլմ |
Թեմա | ինքնասպանություն, մարմնավաճառություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ և ինցեստ |
Հիմք | Սոդոմի 120 օր |
Թվական | 1975 և հունվարի 30, 1976[1] |
Լեզու | իտալերեն, գերմաներեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Պիեռ Պաոլո Պազոլինի[2] |
Պրոդյուսեր | Ալբերտո Գրիմալդի |
Սցենարի հեղինակ | Պիեռ Պաոլո Պազոլինի[2], Սերջիո Սիտտի[2] և Պուպի Ավատի[2] |
Դերակատարներ | Պաոլո Բոնաչելլի[2], Կատերինա Բորատո, Ալդո Վալետտի, Ջորջո Կատալդի, Ուբերտո Պաոլո Կինտավալե, Էլզա Դե Ջորջի, Անտոնիո Օրլանդո, Ֆրանկո Մերլի, Անտինիսկա Նեմուր, Ինես Պելեգրինի, Գուիդո Գալետտի, Էլեն Սյուրժեր, Սոնյա Սավյաժ և Մարկո Բելլոկկո[3] |
Օպերատոր | Տոնինո Դելլի Կոլլի |
Երաժշտություն | Էնիո Մորիկոնե |
Մոնտաժ | Նինո Բարալյի |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Նկարահանման վայր | Սալո[4], Չինեչիտտա[4], Բոլոնիա[4], Gardeletta?[4] և Villa Riesenfeld?[4] |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 117 րոպե[5] |
Salò o le 120 giornate di Sodoma Վիքիպահեստում |
Սալո, կամ Սոդոմի 120 օրը հիմնականում հայտնի է որպես պարզապես Salò[6], անգլալեզու հասարակությանը հայնտի է նաև որպես՝ Պազոլինիի Սոդոմի 120 օրը[7], 1975 թվականին թողարկված իտալաֆրանսիական ֆիլմ է, որը գրվել է և նկարահանվել Պիեռ Պաոլո Պազոլինիի կողմից։ Ֆիլմը սցենարը մասամբ գրվել է նաև Փուփի Ավատիի կողմից, որը սակայն չկա ֆիլլմի հաշվեգրումներում[8][9] : Ֆիլմը գլխավորապես նկարահանված է Մարկիզ դը Սադի «Սոդոմի 120 օրը» գրքի հիման վրա։ Ֆիլմի պատմությունը և սյուժեն ներկայացնում է չորս հարուստ և ազատամիտ ֆաշիստների կյանքը Բենիտո Մուսոլինիի անկումից հետո (1943 թվականի հուլիսին)։ Այս ազատամիտները առևանգում են տասնութ երիտասարդների որոնց չորս ամսվա ընթացում ենթարկում են բազմաթիվ բռնությունների, սադիզմի և սեռական ու մտավոր տանջանքների։ Ֆիլմը հայնտի է քաղաքական կաշառակերության, իշխանության շահագործման, սադիզմի, այլասերության և սեռական հարաբերությունների ու ֆաշիզմի մասին իր բացահայտումներով ու տարբեր դիտարկումներով։
Ֆիլմի պատմությունը բաժանված է չորս մասի ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության» հատվածների՝ «Դժոխք», մոլությամբ տառապողների պարունակ, կեխտի պարունակ, արյան պարունակ։ Ֆիլմը զուգահեռներ ունի նաև Նիցշեի «Բարոյականության ծննդաբանության շուրջ», Էզրա Փաունդի «Երգեր» (The Cantos) պոեմի և Մարսել Պրուստի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» գրքերի հետ։
Այն հանդիսանում է Պազոլինիի վերջին ֆիլմը, ինքը Պազոլինին սպանվեց ֆիլմի թողարկումից ոչ շատ առաջ։ Քանի որ ֆիլմում բազմաթիվ են սադիստական, դաժան մահվան և տանջանքների տեսարանները, որոնք կիրառվում են երիտասարդների վրա, Սալոն բավականին հակասական ընդունելության արժանացավ ցուցադրությունից հետո և մինչև այսօր էլ այն շատ երկրներում արգելված է։ Օրինակ՝ ֆիլմը ամբողջական (uncut) կերպով ցուցադրվեց Մեծ Բրիտանիայում միայն 2000 թվականին։ Այնուամենայնիվ, Սալոն բավականին լավ գնահատականների է արժանացել կինոէննադատների կողմից։ Չիկագո կինոքնադատական միությունը ֆիլմին հատկացրել է 65-րդ հորիզոնականը ամենասարսափելի ֆիլմերի ցանկում[10]։ Սալոնի մասին նաև հոդված է գրվել Ջեք Սուլիվանի կողմից և այն տեղ էլ գտել Պինգվինի «Սարսափի և գերբնականի» հանրագիտարանում (1986 թվական)[11]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1944թվականին, Իտալիայի սոցիակալան հանրապետությունում, որը գտնվում էր ֆաշիստների իշխանության տակ, չորս հարուստ և ազդեցիկ անձիք՝ դուքսը, եպիսկոպոսը, դատավորը և նախագահը համաձայնում են ամուսնանալ միմյանց աջղիկների հետ որպես առաջին քայլը բարոյազրկող ծիսակատարության մեջ։ Նրանք որպես թիկնապահներ են վերցնում չորս երիտասարդ տղաների և ևս չորս երիտասարդ զինվորների, որոնց նրանք վերցնում են նրանց առնանդամի մեծության պատճառով։ Հետո նրանք առևանգում են ինը երիտասարդ տղա և ինը աղջիկ ու նրանց տեղափոխում Մարձաբոտոի մոտ գտնվող պալատը։ Նրանց հետ են լինում նաև չորս մարմնավաճառներ որոնք գռգռող պատմություններ են պատմում այն ընթացքում երբ նրանք տանջում են երիտասարդներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0073650/?ref_=nv_sr_1
- ↑ «Salò, or the 120 Days of Sodom Blu-ray». DVDBeaver. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «C I N E B E A T S :: Pupi Avati». Cinebeats.blogsome.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «DVD Savant Review: The House with Laughing Windows». Dvdtalk.com. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Chicago Film Critics Association (2006 թ․ հոկտեմբեր). «Top 100 Scariest Movies». Filmspotting. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ "Salò – The 120 Days of Sodom" by Ramsey Campbell, Penguin Encyclopedia of Horror and the Supernatural, ed. Jack Sullivan, p.368.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալո, կամ Սոդոմի 120 օրը» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ֆիլմեր
- 1975 դրամա ֆիլմեր
- 1975 ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական ռազմական ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր
- Իտալերեն ֆիլմեր
- Իտալիայում նկարահանված ֆիլմեր
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Պիեռ Պաոլո Պազոլինիի ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր ռասիզմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Էնիո Մորիկոնեի
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1945 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին
- Հռոմում նկարահանված ֆիլմեր
- 1970-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1970-ականների ֆրանսերեն ֆիլմեր
- 1970-ականների գերմաներեն ֆիլմեր
- 1970-ականների իտալերեն ֆիլմեր
- Ֆիլմեր բռնաբարության մասին
- Ֆիլմեր ինցեստի մասին