Jump to content

Սագիտ Ռամիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սագիտ Ռամիև
Ծնվել էփետրվարի 12, 1880(1880-02-12)
ԾննդավայրՕրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Q4336215?, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 16, 1926(1926-03-16) (46 տարեկան)
Մահվան վայրՈւֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ

Սագիտ Ռամիև (ռուս.՝ Рамиев, Сагит Лутфуллович, փետրվարի 12, 1880(1880-02-12), Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Q4336215?, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1926(1926-03-16), Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթար բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաշկորտոստանի Կուգարչինսկի շրջանի Իբրաևո գյուղում, լաստանավորդի ընտանիքում, 1880 թվականի փետրվարի 12-ին։ Սովորել է թաթարական[1] Խուսայինիա մեդրեսեում և Օրենբուրգի ռուսական դպրոցում։ 1902-1906 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև տեղափոխվել Կազան, որտեղ սկսել է աշխատել «Таң йолдызы» թերթում։ 1912-1913 թվականին աշխատել է Աստրախանում։ 1922 թվականից ապրել է Ուֆայում։

Նա գրել է «Таң вакыты» արձակ բանաստեղծությունը, «Դու», «Նա», «Бер көше» (Մենակ) քնարական բանաստեղծությունները, «Низамлы мәдрәсә», «Яшә, Зөбәйдә, яшим мин» պիեսները։ Նաև զբաղվել է թարգմանություններով, թաթարերեն թարգմանել է շարք աշխատանքներ Լև Տոլստոյից, Նիկոլայ Նեկրասովից, Դեմյան Բեդնիից, Ռաֆայելլո Ջովանյոլիից, ինչպես նաև` «Մարսելյոզը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]