Սաբինա Շպիլրայն
Ծնվել է | 25 Հոկտեմբեր 1885 |
---|---|
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Ռուսական Կայսրություն |
Մահացել է | 11 Օգոստոս 1942 |
Մահվան վայր | Դոնի Ռոստով |
Քաղաքացիություն | ռուս |
Ազգություն | հրեա |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | հոգեբույժ, հոգեվերլուծող |
Աշխատավայր | Ցյուրիխի Բուրգհոյցլի համալսարանական հոգեբուժական կլինիկա |
Ամուսին | Պավել Շեֆտել |
Ծնողներ | մայր՝ Eva Spielrein? |
Սաբինա Շպիլրայնը (ռուս.՝ Сабина Нафтуловна Шпилрейн, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1885, Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն - օգոստոսի 11, 1942, Zmievskaya Balka, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հրեական ծագումով ռուս բժշկուհի և առաջին կին հոգեվերլուծողներից։ Աշխատել է որպես հոգեբույժ, հոգեվերլուծող, ուսուցիչ և մանկաբույժ Շվեյցարիայում և Ռուսաստանում։
Ս. Շպիլրայնը շուրջ 35 հոդվածների և աշխատությունների հեղինակ է (աշխատել է գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով)։ Նրա ամենահայտնի աշխատությունը "Դեստրուկցիան որպես գոյությանը հասնելու պատճառ" վերնագրով էսսեն է, որը նա գրել է 1912 թ., գերմաներեն։ Տառապելով հիստերիայով՝ Ցյուրիխում իր ուսման տարիներին եղել է Կարլ Գուստավ Յունգի հիվանդը, ապա՝ աշակերտը։ Նա նաև մտերիմ աշխատանքային կապեր է ունեցել ավստրիացի հոգեվերլուծող Զիգմունդ Ֆրոյդի և շվեյցարացի զարգացման հոգեբան Ժան Պիաժեի հետ[2]։
Ս. Շպիլրայնի օրագրերը վկայում են, որ բուժման ընթացքում՝ 1908-1910 թթ., նրա և Կ. Յունգի միջև զարգացել են երկարժեք՝ սիրային ենթատեքստով հարաբերություններ, որոնք կրել են նաև Ֆրոյդի և Յունգի միջև բարդ հարաբերությունների ազդեցությունը[3][4]։
Սաբինա Շպիլրայնը մի խումբ հրեաների հետ սպանվել է 1942 թ.-ի օգոստոսի 11-ին, Դոնի Ռոստով ներխուժած նացիստական բանակի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://bpsi.org/i-too-was-once-a-human-being-my-name-was-sabina-spielrein/
- ↑ Sigmund Freud : Correspondance 1906-1914, Paris, Gallimard, coll. "Connaissance de l'inconscient", ISBN 2-07-072159-0
- ↑ Lettre de Sabina Spielrein à Sigmund Freud, 1909, in A. Carotuneto et C. Trombetta, Sabina Spielrein, entre Freud et Jung, Aubier Montaigne, 1981.
- ↑ A. Carotuneto et C. Trombetta, Sabina Spielrein, entre Freud et Jung, Aubier Montaigne, 1981.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբինա Շպիլրայն» հոդվածին։ |
|
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 11 մահեր
- 1942 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- Ռուս կին գրողներ
- Ռուս հոգեբաններ
- Ռուսաստանի հրեաներ
- Հոլոքոստի զոհեր
- Հրեա ֆեմինիստներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Ռուս բժշկուհիներ
- Հրեա գիտնականներ
- Հրեա բժիշկներ
- Ռուս հոգեբույժներ
- Ռուս մանկաբույժներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս ֆեմինիստներ
- Ռուս գիտնականներ
- Խորհրդային հոգեբաններ
- 20-րդ դարի հոգեբաններ