Ռուստամ Միննիխանով
Ռուստամ Միննիխանով | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Ռուսաստանի պետական առևտրատնտեսական համալսարան, Kazan State Agrarian University? և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր (2001) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ուղղաթիռի օդաչու, տնտեսագետ և ավտոարշավորդ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | մարտի 1, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Yaña Arış, Ռիբնո-Սլոբոդսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Հայր | Nurğäli Miñnexanof? |
Կայք՝ | rais.tatarstan.ru |
Պարգևներ | |
Ռուստամ Նուրգալիևիչ Միննիխանով (ռուս.՝ Руста́м Нургали́евич Минниха́нов, թաթ.՝ Рөстәм Нургали улы Миңнеханов, մարտի 1, 1957[1], Yaña Arış, Ռիբնո-Սլոբոդսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ թաթար պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության դաշնային սուբյեկտ Թաթարստանի Հանրապետության երկրորդ և ներկա նախագահը։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ[9]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուստամ Միննիխանովը ծնվել է 1957 թվականի մարտի 1-ին Թաթարական ԻԽՍՀ Ռիբնո-Սլոբոդսկի շրջանի Նոր Արիշ գյուղում, Վոլգայի թաթարների ընտանիքում։ Հայրը՝ Նուրգալի Միննիխանովիչը (1930-2001), 1962-1990 թվականներին եղել է Սաբինսկի անտառարդյունաբերական տնտեսության տնօրեն։
1978 թվականին Ռուստամ Միննիխանովն ավարտել է Կազանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստանալով մեխանիկական ինժեների մասնագիտություն, 1986 թվականին Մոսկվայի խորհրդային առևտրի ինստիտուտի Կազանի մասնաճյուղի «ապրանքագիտություն և պարենային ապրանքների առևտրի կազմակերպում» բաժինը (բարձր որակավորման ապրանքային փորձագետ)։ Նա տնտեսական գիտությունների դոկտոր է[10]։
Միննիխանովն ամուսնացած է և ունի 2 որդի[10]։ Նրա որդի Իրեկ Միննիխանովը մահացել է թաթարական ավիաուղիների Boeing 737-ի ավիավթարի արդյունքում 2013 թվականի նոյեմբերի 17-ին[11]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ինստիտուտը ավարտելուց հետո Ռուստամ Միննիխանովն սկսել է իր կարիերան որպես ինժեներ Սաբինսկի շրջանի Սելխոտեխնիակայի ասոցիացիայում։ Ապա աշխատել է որպես ավագ ինժեներ և գլխավոր ինժեներ փայտամշակման արդյունաբերության ոլորտում և սպառողների միության նախագահի տեղակալ։
1985–1993 թթ․ նա աշխատել է Արսկի շրջանի սպառողների միության նախագահ, ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, վարչության պետի առաջին տեղակալ։
1993 թվականին նա նշանակվել է Վիսոկոգորսկի վարչությամ պետ, իսկ 1996 թվականի նոյեմբերին Թաթարստանի Հանրապետության ֆինանսների նախագահ։ 1998 թվականի հուլիսի 10-ից մինչև 2010 թվականի մարտի 25-ը նա եղել է Թաթարստանի վարչապետ[10]։ Իր պաշտոնավարման տարիներին որպես հանրապետության վարչապետ, Մինննխանովը շարունակում էր զբաղվել արդյունաբերությամբ, ծառայելով որպես «Տաթնեֆտ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ 2005-2006 թթ․[12]։ Որպես վարչապետ նա հայտնի է եղել տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ցուցաբերած էնտուզիազմով նպաստելով, որ Հանրապետությունը անցնի թվային, ոչ թղթային կառավարության և պաշտոնական բիզնեսի ոլորտում գործարքները կատարվեն էլեկտրոնային փաստաթղթերով և պաշտոնական փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրմամբ[13]։
2010 թվականի հունվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է որպես Թաթարստանի Հանրապետության[14] նոր նախագահի թեկնածու և 2010 թվականի մարտի 25-իվ պաշտոնապես զբաղեցրել է նախագահի պաշտոնը[15]։
2014 թվականի 2014 թ. Ղրիմի ճգնաժամի ընթացքում Միննիխանովը հանդես է եկել որպես միջնորդ, Կրեմլի ղեկավարության ու Ղրիմի թաթարական համայնքի միջև, երբ Ղրիմի թաթարների շրջանում մտավախություն կար, որ իրենք կարող են ենթարկվել Ռուսաստանի կողմից հետապնդումների, եթե վերջինս բռնակցի թերակղզին[16]։
Հոբբի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուստամ Միննիխանովն արժանացել է Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետի կոչման։ Ավտոսպորտի մեծ սիրահար է[17][18] և պրոֆեսիանոլ ավտոարշավորդ։ Պարբերաբար մասնակցում է Թաթարստանում ու Ռուսաստանում անցկացվող, ինչպես նաև միջազգային մրցումների, այդ թվում նաև Եվրոպայի առաջնությանը։ 2001 թվականին հաղթել է «Արծաթե նավակ» հեղինակավոր ավտոարշավում։ 2001, 2002 և 2003 թվականներին դարձել է Ռուսաստանի չեմպիոն Դ2 դասի ավտոքրոսում։ 2004 և 2005 թվականներին, մրցարշավին մասնակցելով Ford Puma ավտոմեքենայով, նվաճել է բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնության՝ D1 դասի ավտոքրոսում։ Բազմիցս ճանաչվել է Ռուսաստանի չեմպիոն ավտոքրոսի, ռալլի-քրոսի մրցումներում ու ձմեռային թրեքային մրցարշավներում[19][20]։ Թաթարստանի նախագահի գավաթի խաղարկությունների բազմակի հաղթող է (այդ թվում նաև Թաթարստանի նախագահ դառնալուց հետո)։
Կարողանում է վարել ուղղաթիռ[21]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշան (3 հոկտեմբերի, 2007 թվական)[22]
- Ալեքսանդր Նևսկու շքանշան (1 մարտի, 2017 թվական) – պետությանը մատուցած անձնական հատուկ ծառայությունների և Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար[23]
- «Ռազմական ծառայությունների համար» շքանշան (2012 թվական)[24]
- Պատվո շքանշան (23 հունվարի, 2014 թվական) – 2013 թվականին Կազան քաղաքում կայացած XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայի նախապատրաստման ու անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար[25]
- Բարեկամության շքանշան (22 հուլիսի, 2002 թվական) – տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[26]
- Մեդալ «Ի նշանավորումն Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի» (2003 թվական)
- Մեդալ «Ի նշանավորումն Կազանի 1000-ամյակի» (2005 թվական)
- Մեդալ «Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում ցուցաբերած գերազանցության համար»
- Թաթարստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (1 մարտի, 2007 թվական)[27]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ https://web.archive.org/web/20150413162619/http://pravo.gov.ru:8080/page.aspx?86486
- ↑ http://kremlin.ru/acts/bank/26262
- ↑ http://kremlin.ru/acts/bank/18308
- ↑ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201703070032
- ↑ https://regnum.ru/news/society/1552287.html
- ↑ https://www.tatar-inform.ru/news/prezident-tatarstana-nagrazhden-ordenom-dostyk
- ↑ https://www.tatar-inform.ru/news/nursultan-nazarbaev-nagradil-rustama-minnihanova-ordenom-dostyk-i-stepeni
- ↑ «Бюро Высшего совета Партии». Единая Россия. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Минниханов Рустам Нургалиевич». Вести.Ru. 2010 թ․ հունվարի 22. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
- ↑ Авиакатастрофа в Казани: опубликован список 50 погибших (Russian). ITAR TASS. 2013 թ․ նոյեմբերի 17.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Davison, Jennifer-Anne (2008 թ․ ապրիլի 29). «Power dynamics in Russian-Tatarstani relations: A case study». Victoria, British Columbia, Canada: University of Victoria: 27.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Исмагилова, Эльмира (2010 թ․ մարտի 25). «Рустам Минниханов - президент в стиле Hi-Tech». Вести.Ru. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
- ↑ Medvedev nominates Minnikhanov as new president of Tatarstan(չաշխատող հղում)
- ↑ First President of the Republic of Tatarstan Mintimer Shaimiev: Chronicle of events (March 25, 2010). "Rustam Minnikhanov has taken office as President of the Republic of Tatarstan" Արխիվացված 2012-03-04 Wayback Machine; for more information, see the Russian version, "Рустам Минниханов официально вступил в должность Президента Республики Татарстан" Արխիվացված 2012-03-04 Wayback Machine.
- ↑ http://www.aljazeera.com/indepth/opinion/2014/03/crimea-crisis-tatarstan-factor-2014314143349496558.html
- ↑ Рустам Минниханов
- ↑ Президент Татарстана занял второе место в своём классе на этапе RTCC(չաշխատող հղում)
- ↑ Статья с видео о Рустаме Минниханове(չաշխատող հղում)
- ↑ «Минниханов Рустам Нургалиевич». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Премьера у премьера
- ↑ Указ Президента Российской Федерации от 3 октября 2007 года № 1326 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 1 марта 2017 года № 92 «О награждении орденом Александра Невского Минниханова Р. Н»
- ↑ Президент Путин наградил президента Минниханова орденом «За военные заслуги»
- ↑ Указ Президента Российской Федерации от 23 января 2014 года № 32 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 июля 2002 года № 756 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Республики Татарстан от 1 марта 2007 года № УП-120
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուստամ Միննիխանով» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Մարտի 1 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թաթարստանում ծնվածներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ