Ռոնդանե
Ռոնդանե | |
---|---|
նորվ.՝ Rondane nasjonalpark | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Նորվեգիա |
Կոորդինատներ | 61°50′00″ հս․. լ. 9°50′00″ ավ. ե.HGЯO |
Կարգավիճակ | Ազգային պարկ |
Տարածք | 963,5 կմ²[1] |
Հիմնադրված է | 1962 |
Rondane nasjonalpark Վիքիպահեստում |
Ռոնդանե ազգային պարկ (նորվ.՝ Rondane nasjonalpark), ազգային պարկ Նորվեգիայի կենտրոնական մասում` Ռոնդանե լեռնազանգվածի մոտ։ Նորվեգիայի առաջին ազգային պարկն է, հիմնադրվել է 1962 թվականին։ 2003 թվականին պարկի տարածքը զգալիորեն ընդլայնվել է. ներկայումս այն կազմում է 963 կմ²։ Պարկի տարածքում կան 2.000 մ և ավելի բարձրություն ունեցող 10 լեռնագագաթներ։ Նրանցից ամենաբարձրը Ռոնդեսլոտեն է (2178 մ)։ Պարկում ապրում են հյուսիսային եղջերուներ, որոնց քանակը պարկում մեծագույններից է ողջ Նորվեգիայում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոնդանեի բնապատկերին բնորոշ են սահուն ուրվագծերով լեռնազանգվածները, որոնք հիշեցնում են նախկին սառցակալման մասին։ Ներկայումս Ռոնդանեում ոչ բավարար տեղումների պատճառով չկան սառցադաշտեր։ Գործնականում պարկի ողջ տարածքը գտնվում է անտառային տարածքներից վերև. անտառները գտնվում են 1000-1100 մ բարձրությունում։ Պարկի ստորին հատվածներում միայն կարելի է տեսնել կեչիներ։ 1.500 մ-ից ավելի բարձրություններում հանդիպում են միայն քարաքոսեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը բացվել է 1962 թվականի դեկտեմբերի 21-ին` մոտավորապես 10 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո[2]։ Սկզբում այն բնության պահպանվող տարածքի կարգավիճակ ուներ։ Պարկի տարածքը 580 կմ² էր։ Նրա ձևավորման նպատակն է եղել «շրջակա միջավայրի պահպանությունը իր էկոհամակարգով, բույսերի, կենդանիների և մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև հետագա սերունդների համար հանգստի գոտու ձևավորումը»[3]։ 2003 թվականին պարկը գրեթե երկու անգամ ընդարձակվել է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ և արևելք հյուսիսային եղջերուների պահպանության նպատակով։ Բացի դրանից` Ռոնդանեի հարավում ձևավորվել է Դովրե ազգային պարկը, որի հարավային սահմանը բաժանվում է Ռոնդանեի հյուսիսային սահմանից 1 կմ-ով։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգական զբոսաշրջային միավորումը գործում է փոքր տնակների համակարգով։ Ամբողջ պարկի տարածքում թույլատրված է մարդու ազատ տեղաշարժը, ինչպես նաև վրաններ խփելը` բացի փոքր տնակների մերձակայքից։ Պարկ կարելի է հասնել ավտոճանապարհով, որն ավարտվում է պարկի մուտքի մոտ։ Ռոնդվանտե լիճ կարելի է հասնել արահետով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rondane nasjonalpark — Norwegian Environment Agency.
- ↑ http://snl.no/Rondane_nasjonalpark
- ↑ Directorate for Nature Management — Rondane National Park
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնդանե» հոդվածին։ |
|