Jump to content

Ռոզմարի Քենեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզմարի Քենեդի
անգլ.՝ Rosemary Kennedy
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1918(1918-09-13)[1][2][3]
ԾննդավայրԲրուքլայն, Մասաչուսեթս
Մահացել էհունվարի 7, 2005(2005-01-07)[1][2][4][…] (86 տարեկան)
Մահվան վայրFort Atkinson, Վիսկոնսին
ԳերեզմանHolyhood Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Ծնողներհայր՝ Ժոզեֆ Քենեդի[5], մայր՝ Ռոզա Քենեդի[5]
 Rosemary Kennedy Վիքիպահեստում

Ռոզմարի Քենեդի (սեպտեմբերի 13, 1918(1918-09-13)[1][2][3], Բրուքլայն, Մասաչուսեթս - հունվարի 7, 2005(2005-01-07)[1][2][4][…], Fort Atkinson, Վիսկոնսին), Ժոզեֆ Քենեդի և Ռոզա Ֆիթզջերալդ Քենեդի ամուսնական զույգի ավագ դուստր։ Նա ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի, քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդիի և Էդվարդ Մուր Քենեդիի քույրն էր։

Քենեդին ուներ մտավոր թույլ կարողություններ և հատուկ ուսումնառություն է անցել։ Դեռահասության տարիներին նրա մոտ ի հայտ եկան գլխուղեղի կտրուկ խանգարումներ, որոնք բացասաբար էին անդրադառնում նրա բնավորության վրա։ Սրա հետ մեկտեղ, հայրը թույլատրեց պերեֆրոնտալ լոբոտոմիա (հուն․ λοβός «մաս, բաժին» + τομή «կտրվածք») անցկացնել, երբ նա 23 տարեկան էր։ Դա նեյրովիրաբուժական միջամտություն էր, որի ժամանակ հեռացվում էր գլխուղեղի որևէ մաս, կոնկրետ այս դեպքում՝ ճակատայինը։ Սակայն ընթացակարգը անհաջող եղավ և Քենեդին դարձավ անկարողունակ, իսկ խոսքը՝ անհասկանալի։ Քենեդին իր հանգիստն անց էր կացնում Վիսկոնսին նահանգի Ջեֆերսոն համալսարանում, որտեղ նրան հոգ էին տանում։

Վաղ կյանք և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզ Մարի Քենեդին ծնվել է Բրուքլինում՝ հայրական տանը։ Նա Ժոզեֆ Կենեդիի և Ռոզա Ֆիթսգերալդի երրորդ երեխան էր և առաջին դուստրը։ Նրան անվանեցին իր մոր անունով[6] և սովորաբար Ռոզմարի կամ Ռոուզ էին անվանում։ Ռոզա Քենեդիի ծննդաբերության ժամանակ, մինչև բժշկի ժամանելը, բուժքույրը նրան խորհուրդ էր տվել ոտքերն իրար սեղմած պահել։ Երեխայի գլուխը շուրջ երկու ժամ մնացել էր սեղմված, որը պատճառ էր դարձել թթվածնաքաղցի[7]։ Ռոզմարիի մեծանալուն հետ, ծնողները նկատեցին, որ նա չի զարգանում իր տարիքին համապատասխան։ Երկու տարեկան հասակում, նա հազիվ էր նստում և դեռևս չէր կարողանում խոսել[8]։

Նա չուներ իր տարիքին համապատասխան գիտակցական մակարդակ[9][10]։ Կենսագիրներից մեկի կարծիքով, Ռոզա Քենեդին չէր վստահում նրա ընկերներին և ցանկանում էր, որ իր աղջիկը կրթություն ստանա հարազատ միջավայրում[11][12]։ Չնայած մասնավոր պարապմունքներին, Ռոզմարին դժվարանում էր կարդալ և գրել։ 11 տարեկան հասակում նրան ուղարկեցին Պենսիլվանա՝ մտավոր հետամնացություն ունեցողների հատուկ դպրոց[10]։

15 տարեկան հասակում Ռոզմարիին ուղարկեցին Էլմհուրսթ, որտեղ նա կրթություն ստացավ բոլոր ուսանողներից մեկուսացած։ Առանձին դասասենյակում նրա հետ ամբողջ օրն աշխատում էին երկու միանձնուհիներ և հատուկ կրթության ուսուցչուհին՝ Միս Նյութոնը։ Քենեդին դպրոցին նվիրեց թենիսի բակ՝ նրանց ցուցաբերած աջակցության դիմաց։ Նրա կարդալու, գրելու, հաղորդակցվելու և հաշվելու կարողությունները համապատասխանում էին չորրորդ դասարանի մակարդակին։

Ռոզա Քենեդին առաջարկեց ավագ որդուն ընկերակցել Ռոզմարիին պարահանդեսի ժամանակ։ Եղբոր շնորհիվ, նա այնքան էլ չտարբերվեց իր հասակակիցներից[13]։

Ռոզմարին մի քանի գիրք է կարդացել, դրանցից էր նաև Վինի Թուխը[14]։ 1930 թվականին գրված նրա օրագրերը տպագրվեցին՝ բացահայտելով մի կնոջ, ում կյանքը լի էր օպերա, պարահանդես, գնումների և այլ հասարակական իրադարձությունների մասնակցելու ցանկությամբ[15]։ 1939 թվականին, Քենեդին իր ընտանիքի հետ մասնակցեց Հռոմի պապ Պիուս XII-ի թագադրման արարողությանը։ Նա նաև այցելեց Սպիտակ տուն[16]։ Քենեդիի ծնողները Woman's Day ամսագրին հայտնել էին, որ նա սովորում է, որ աշխատի մանկապարտեզում որպես ուսուցչուհի։ Երբ, The Boston Globe լրագիրը առաջարկ ստացավ հարցազրույց անցկացնել Ռոզմարիի հետ, նրա հոր օգնականը նախապատրաստեց նրա ելույթը, որը Ռոզմարին ջանասիրաբար կրկնեց․

Ես շատ առիթներ եմ ունեցել հասկանալու, որ կյանքը տրված չէ միայն հաճույքների համար։ Ես ուսումնասիրեցի դոկտոր Մարիա Մոնտեսսորի հոգեբանական հետաքրքիր մեթոդները և անցյալ տարի ստացա իմ գիտական աստիճանը[17]․․․

1938 թվականին, Քենեդին Բուքինգհեմյան պալատում ներկայացավ Ջորջ VI թագավորին և Մայր թագուհի Եղիսաբեթին[18]։ Քենեդին ժամեր շարունակ փորձում էր սովորել թագավորական բարդ ծնկածալ ողջույնը։ Միջոցառման ժամանակ նա շփոթվեց և սայթաքեց։ Ռոուզ Քենեդին երբեք չի քննարկել այս դեպքը, համարելով այդ դեբյուտը հաղթանակ։ Հավաքվածները ուշադրություն չդարձրին, իսկ թագուհին ժպտաց՝ ասես ոչինչ էլ չէր պատահել[19]։

Համաձայն Յունիս Քենեդի Շրայվերի, երբ Ռոզմարին 1940 թվականին ԱՄՆ-ից վերադարձավ Անգլիա նա շատ վատ վիճակում էր․ դյուրագրգիռ էր և տկար։ Այդ ժամանակ նա 22 տարեկան էր[20]։ Նա հաճախ էր ջղաձգություններ ունենում[21] և կատաղության նոպաների ժամանակ նա կարող էր անգամ հարվածել կամ վնասել կողքիններին[10]։ Արևմտյան Մասաչուսեթսի ամառային ճամբարներից մեկից հեռացվելուց և Ֆիլադելֆիայի դպրոցում մի քանի ամիս մնալուց հետո՝ Ռոզմարիին ուղարկեցին Վաշինգտոնի վանական դպրոց[10]։ Ռոզմարին գիշերնե��ն աննկատ դուրս էր գալիս վանական դպրոցից[22]։ Միանձնուհիները կարծում էին, որ նա սիրեցյալ ունի և հանդիպում է նրան, երբ բոլորը քնած են։ Ենթադրելով, որ նմանատիպ հանդիպումներն ինչ հետևանքներ կարող են ունենալ՝ նրանք հայտնեցին Ռոզմարիի ծնողներին[23]։ Նրա այս վարքագիծը հիասթափեցրեց հորը։ Ժոզեֆ Քենեդին հատկապես անհանգստանում էր, որ նրա վարքագիծը մեծ ամոթ կլինի ընտանիքի համար և կարող է հարվածի տակ դնել իր և որդիների քաղաքական կարիերան[10][24]։

1941 թվականի նոյեմբերին, երբ Ռոզմարին 23 տարեկան էր, բժիշկները Ժոզեֆ Քենեդիին խորհուրդ տվեցին նեյրովիրաբուժական միջամտություն անցկացնել, որն առավել հայտնի էր որպես լոբոտոմիա։ Դա կարող էր կանխել նրա ջղաձգությունը և կատաղության նոպաները[25][26]։ Ժոզեֆ Քենեդին մտածեց, որ կարելի է փորձել գոնե մի քիչ մեղմացնել աղջկա վիճակը և տվեց իր համաձայնությունը՝ առանց տեղյակ պահելու կնոջը մինչև միջամտության ավարտը[24]։ Քանի որ Ռոզմարին ախտորոշվել էր որպես մտավոր թերզարգացած, միայն նրա համաձայնությունը բավարար էր ամեն ինչ սկսելու համար[27]։ Միջամտությունն իրականացնում էին Ջեյմս Վոթսը և Վոլտեր Ֆրիմանը։ Նրանք երկուսն էլ Ջորջ Վոշինգտոն բժշկական համալսարանից էին և հարցազրույցի ժամանակ նկարագրեցին վիրահատության ամբողջ ընթացքը։ Նրանց մեջբերումները տեղ գտան Ռոնալդ Կեսլերի՝ Ժոզեֆ Քենեդու մեղքերը և նրա հիմնադրած տոհմը գրքում։

Երբ մենք մուտք գործեցինք նրա գլխուղեղ, ես կարծեցի նա արթուն է։ Նա փոքր ինչ անզգայացած էր։ Հատվածը գտնվում էր ճակատի երկու կողմերում։ Ես գանգի միջով կատարեցի ուղեղի վիրահատական մեկ դյույմ կտրվածք։ Բժիշկ Վոթսն ասես կարագի դանակ էր օգտագործում։ Նա այն վերև ու ներքև էր տանում՝ կտրելով ուղեղի հյուսվածքը։ Մինչ բժիշկ Վոթսն աշխատում էր Ֆրիմանը նրան հարցեր էր տալիս։ Օրինակ՝ արտասանել տերունական աղոթքը, երգել God Bless America երգը կամ հետ հաշվել։ Մեզ համար շատ դժվար էր աշխատել՝ հիմնվելով նրա պատասխանների վրա։ Երբ նա սկսեց կցկտուր արտահայտություններ անել՝ մենք դադարեցրինք վիրահատությունը[28]

Առավել քան պարզ էր, որ միջամտությունն անհաջող էր։ Քենեդիի մտավոր կարողությունը նվազեց՝ համապատասխանելով եկու տարեկան երեխայի տարիքի։ Նա չէր կարողանում քայլել կամ խոսել և անմիզապահություն ուներ[29]։

Լոբոտոմիայից հետո Ռոզմարին անմիջապես ինստիտուցիոնալացվեց։ Նախ, նա մի քանի տարի ապրեց Գրեյգ Հաուսում։ Դա հոգեբուժական մասնավոր հիվանդանոց էր, որտեղից Նյու Յորք մեկժամյա ճանապարհ էր[30]։ 1949 թվականին, նա տեղափոխվեց Ջեֆերսոն, Վիսկոնսին (նախատեսված առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ), որտեղ նա ապրեց մինչև իր կյանքի վերջ[31]։ Արքեպիսկոպոս Ռիչարդ Քաշինգը Ժոզեֆ Քենեդիին պատմեց այդ վայրի մասին, որտեղ հոգ էր տարվում ավելի քան երեք հարյուր հաշմանդամ մարդկանց։ Նա մեկնեց այնտեղ և մեկ մղոն հեռավորության վրա աղջկա համար տուն կառուցեց[32]։ Միանձնուհիները տունն անվանում էին Քենեդի քոթեջ[33]։ Կաթոլիկ երկու միանձնուհիներ՝ Քույր Մարգարեթը Աննան և Քույր Լեոնան, հոգ էին տանում նրա մասին։ Նա շաբաթական երեք օր ունենում էր նաև խեցեգործության դասընթացներ[34]։ Փոքրիկ ուղևորությունների համար նա ուներ հատուկ մեքենա, իսկ զբոսնելիս նրան ուղեկցում էր շունը[33]։

Չնայած այս պայմաններին, Ռոզմարիի ընտանիքը նրան մեկուսացրեց մնացած անդամներից։ Ռոզա Քենեդին չայցելեց աղջկան շուրջ 20 տարի[24]։ Հայրն ընդհանրապես նրան այցելության չեկավ[35]։ Քենեդիների թաքնված աղջիկը աշխատությունում, հեղինակ Քեյթ Քլիֆորդը հայտարարում է, որ Ռոզմարիի լոբոտոմիայի մասին նրա ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել ավելի քան 20 տարի[36]։ 1958 թվականին, մինչ նրա ավագ եղբայրը պատրաստվում էր վերընտրվել սենատի ընտրություններում, Քենեդի ընտանիքը բացատրում էր Ռոզմարիի բացակայությունը նրա ամաչկոտությամբ։ Մինչև 1961 թվականը, երբ Ջոնը ընտրվեց նախագահ, Քենեդի ընտանիքը չհայտնեց հանրությանը նրա բացակայության իրական պատճառը։ Քենեդիները չբացահայտեցին, որ նա մեկուսացվել է լոբոտոմիայի անհաջող փորձի հետևանքով, փոխարենը հայտնեցին, որ նա ունի մտավոր հետամնացություն[24][37]։ 1961 թվականին, երբ Ժոզեֆ Քենեդին ինսուլտի հետևանքով կորցրեց խոսելու ունակությունը, Ռոզմարիի հարազատները իմացան նրա գտնվելու վայրը[36]։ Մինչև 1987 թվականը հասարակությունը չիմացավ նրա լոբոտոմիայի մասին[38]։

Ռոզմարիի հոր մահից հետո, Քենեդիները նրան ամբողջովին ներգրավեցին ընտանեկան կյանքին[16]։ Ռոզմարին մեկնեց Վաշինգտոն՝ բարեկամներին այցելության[36], ինչպես նաև Քեյփ Կոդ, որտեղ անցել էր նրա մանկությունը։ Այդ ժամանակ, Ռոզմարին կրկին սովորում էր քայլել, բայց դա նրան հաջողվում էր միայն ձեռնափայտերով։ Նա չկարողացավ վերականգնել խոսելու ընդունակությունը, իսկ նրա ձեռքերն անզգայացած էին[24]։ Նրա վիճակը երբեմն համարվում էր ոգեշնչող Յունիս Քենեդի Շրայվերի համար, ով հետագայում հիմնադրեց հատուկ օլիմպիադան, որը նախատեսված էր մտավոր անկարողունակ մասնակիցների համար[24]։ Չնայած Շրայվերը 1995 թվականին, Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցում ասաց, որ նա չէ պատճառ հանդիսացել իր նախաձեռնությանը[39]։

Ռոզմարին մահացավ 2005 թվականի հունվարի 7-ին 86 տարեկան հասակում[40]։ Նա մահացավ Ֆորթ Ատկինսոնի անվան հիվանդանոցում[41]։ Նրա կողքին էին քույրը՝ Ջին Քենեդին, Յունիսը, Պատրիսիան և եղբայրը՝ Թեդը[40]։ Նա հուղարկավորվեց ծնողների կողքին՝ Բրուքլինի (Մասաչուսեթս) Հոլիհուդ գերեզմանատանը[42][43]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kindred Britain
  6. Leamer, Laurence (1994). The Kennedy Women: The Saga of an American Family. Villard Books. էջ 137. ISBN 0-679-42860-7.
  7. Gordon, Meryl (2015 թ․ հոկտեմբերի 6). «'Rosemary: The Hidden Kennedy Daughter,' by Kate Clifford Larson». New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. Washington College - Campus Events (2016 թ․ ապրիլի 11), Rosemary, The Hidden Kennedy Daughter, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին
  9. «The Untold Story of JFK's Sister, Rosemary Kennedy, and Her Disastrous Lobotomy». PEOPLE.com.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Gordon, Meryl (2015 թ․ հոկտեմբերի 6). «'Rosemary: The Hidden Kennedy Daughter,' by Kate Clifford Larson» – via NYTimes.com.
  11. Leamer, p. 166.
  12. «Rosemary Kennedy». jfklibrary.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. Leamer, pp. 203-204.
  14. Leamer, p. 304.
  15. Gibson, Rose Kennedy and Her Family, includes Rosemary's diaries Արխիվացված Հունվար 30, 2005 Wayback Machine from 1936–1938.
  16. 16,0 16,1 «The exiled Kennedy». The Independent. 2005 թ․ հունվարի 15.
  17. Leamer, p. 271.
  18. «JFK house celebrates Rosemary Kennedy's 100th birthday».
  19. Leamer, pp. 251-56.
  20. «Rosemary Kennedy - JFK Library». www.jfklibrary.org.
  21. Nicholas, Elizabeth (2015 թ․ հոկտեմբերի 5). «Rosemary Kennedy and the Legacy of Mental Illness».
  22. Leamer, Laurence, The Kennedy Women: The Saga of an American Family, referenced in Associated Press article, Retarded Kennedy Sister Dies at 86, (Saturday, January 8, 2005
  23. O'Brien, Gerald (2004 թ․ հուլիս). «Rosemary Kennedy: The Importance of a Historical Footnote». Journal of Family History. 29 (3): 225–236. doi:10.1177/0363199004266849.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 «The Exiled Kennedy». independent.co.uk. 2005 թ․ հունվարի 15.
  25. Jennie Weiss Block (2002). Copious hosting: A theology of access for people with disabilities. Continuum International Publishing Group. էջ 56. ISBN 9780826413499.
  26. «Rosemary Kennedy: The Truth About Her Lobotomy : People.com». PEOPLE.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  27. Morris, Sylvia Jukes, "The Saddest Story Ever Told", Wall Street Journal, October 2, 2015. Retrieved 2015-10-03.
  28. Kessler, Ronald, The Sins of the Father, Warner Books, 1996, p. 243.
  29. Henley, John (2009 թ․ օգոստոսի 12). «The Forgotten Kennedy». The Guardian.
  30. Leamer, p. 322.
  31. Leamer, p. 412, and caption to photo of the house facing p. 650.
  32. Leamer, p. 412.
  33. 33,0 33,1 Leamer, pp. 412, 680.
  34. Leamer, p. 760.
  35. Collier, Peter; Horowitz, David (1984). The Kennedys. Summit Books. էջ 116. ISBN 978-0-671-44793-9.
  36. 36,0 36,1 36,2 «Why Rosemary Kennedy's Siblings Didn't See Her for 20 Years After Her Lobotomy». PEOPLE.com.
  37. Kessler, p. 233
  38. «Remembering the sad and dreadful life of Rosemary Kennedy». IrishCentral.com. 2019 թ․ հունվարի 7.
  39. Johnson, Kirk (1995 թ․ հունիսի 23). «Reaching the Retarded: An Old Kennedy Mission». The New York Times. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  40. 40,0 40,1 Cornwell, Rupert (2005 թ․ հունվարի 10). «Obituaries: Rosemary Kennedy». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  41. Weil, Martin (2005 թ․ հունվարի 8). «Rosemary Kennedy, 86; President's Disabled Sister (washingtonpost.com)». The Washington Post. էջ B06. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  42. Katz, Alex; Andersen, Travis (2011 թ․ սեպտեմբերի 22). «Friends, family bid farewell to Kennedy in D.C., Brookline» – via The Boston Globe.
  43. Yadira Chavez (2018 թ․ դեկտեմբերի 6). «Rosemary Kennedy: A Life Stolen By Mental Illness And Her Family». St. Mary's University History Media Project. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.