Ռիտեշ Դեշմուխ
Ռիտեշ Դեշմուխ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Latur, Sambhajinagar division, Մահարաշտրա, Հնդկաստան |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ |
Քաղաքացի��ւթյուն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագի��ություն | դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Vilasrao Deshmukh? |
Ամուսին(ներ) | Ժենելիա դե Սոուզա |
Ռիտեշ Դեշմուխ (մարաթհի՝ रितेश देशमुख, անգլ.՝ Riteish Deshmukh, դեկտեմբերի 17, 1978[1], Latur, Sambhajinagar division, Մահարաշտրա, Հնդկաստան), հնդիկ դերասան և պրոդյուսեր, որը նկարահանվել է Բոլիվուդում և մարաթհիում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիտեշը ծնվել է Լատուրում քաղաքական գործչի՝ Վիլասրաո Դեշմուխի և նրա կնոջ՝ Վայշալի ընտանիքում։ Ունի երկու եղբայր․ ավագը՝ Ամիդը և փոքրը՝ Դհիրաջը՝ երկուսն էլ քաղաքական գործիչ[2][3]։ Սովորել է G D Somani Memorial School-ում և Kamla Raheja College of Architecture-ում ստացել ճարտարապետի աստիճան, ավարտելուց հետո փորձաշրջան է անցել արտասահմանյան ընկերությունում։
2003 թվականին մեկ այլ դեբյուտողի՝ Ժենելիա դե Սոյուզայի հետ դեբյուտ է ունեցել «Tujhe Meri Kasam» ֆիլմում[4][5]։
2004 թվականին նկարահանվել է «Ցրվել ամբողջությամբ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին սկսնակ դերասաններ Վիվեկ Օբերոյը և Աֆթաբ Շիվդասանը։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն, իսկ դերը բերել է նրան մի քանի մրցանակ։ Հաջորդ տարի Թուսշար Կապուրի հետ նկարահանվել է «Խոշոր ընկերություն» կատակերգությունում։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողության և արժանացել է քննադատների և հադիսատեսի գովեստին։
2006 թվականին լույս է տեսել «Մեր երազանքը փողն է» ֆիլմը, որտեղ նա խաղացել է խաբեբայի դերը, որը Գոայից է և վարպետորեն վերափոխվում է տարբեր մարդկանց։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։
2009 թվականին լույս տեսել «Ալադին» ֆիլմը, որի սյուժեի հիմքում ժամանակակից իրողություններն են, ինչը, սակայն, նրան չի փրկել առևտրային ձախողումից[6]։
2012 թվականին Ռիտեշը Ժենելիեյի հետ (որի հետ մինչ այդ նա ամուսնացել էր), խաղացել է «Հիշողության հանգույց» ֆիլմում, որը, չնայած փոքր բյուջեին, ունեցել է առևտրային հաջողություն[7]։
Հաջորդ տարի նա առաջին անգամ հանդես է եկել որպես պրոդյուսեր՝ թողարկելով մարաթհիական «Balak Palak» ֆիլմը։ Ֆիլմի հաջողությունից հետո Ռիտեշը հայտարարել է, որ պատրաստվում ֆիլմի վերամշակումը հինդի լեզվով[8][9]։
2014 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է «Երկվորյակները» ֆիլմը, որը համարվում է կինոյի պատմության ամենավատ ֆիլմերից մեկը։ Նույն տարում մեկ այլ ֆիլմում՝ « Ek Villain »-ում, Ռիտեշն իր կարիերայում առաջին անգամ խաղացել է անտագոնիստի դեր։ Նույն թվականին հանդես է եկել մարաթհիալեզու «Lai Bhaari» ֆիլմում, որը ունեցել է առևտրային հաջողություն մարաթհալեզու ֆիլմերի մեջ[10]։
Հաջորդ տարում Ռիտեշի ֆիլմերը հաճախակի ձախողվել են վարձույթում՝ ներառյալ 2017 թվականի «Bank Chor», «Banjo» և «Bangistaan» ֆիլմերը։ Վերջին 2 տարիների ընթացքում միակ հաջողված ֆիլմը «Լիքը տուն 3»-ն է[11]։ Դերասանը նկարահանվել է նաև մարաթհիալեզու «Mauli» ֆիլմում[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին ամուսնացել է Ժենելիա դե Սոուզայի հետ, որի հետ հանդիպել է երկար տարիներ։ Հարսանիքը տեղի է ունեցել նախ հնդկական ավանդույթներով, ապա` քրիստոնեական[13]։ 2014 թվականի նոյեմբերին ծնվել է զույգի որդին՝ Ռիան[14][15], իսկ 2016 թվականի հունիսին՝ Ռիհալը[16]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ֆ | Հսկողությունից դուրս | Out of Control | Ջասվինդր |
2004 | ֆ | Ցրվել ամբողջությամբ | Masti | Ամար |
2004 | ֆ | Հանցագործ սուտ | Bardaasht | Անուջ Շրիվաստավ |
2004 | ֆ | Պարի ոգեշնչումը | Naach | Վիր |
2005 | ֆ | Խոշոր ընկերություն | Kyaa Kool Hai Hum | Կարան Պանդեյ |
2005 | ֆ | Բլեֆի արքան | Bluffmaster! | Ադիտյա Շրիվաստավ (Դիտտու) |
2006 | ֆ | Երջանիկ պատահար | Malamaal Weekly | Կանհայա |
2006 | ֆ | Մի վախեցիր ոչնչից 2 | Darna Zaroori Hai | Ալտաֆ |
2006 | ֆ | Մեր երազանքը փողն է | Apna Sapna Money Money | Կիշեն/ Սանիյա |
2007 | ֆ | Հաջողության հետապնդում | Cash | Լաքի |
2007 | ֆ | Բարև Լոնդուն | Namastey London | Բոբի Բեդի |
2007 | ֆ | Երբ մի կյանքը քիչ է | Om Shanti Om | камео в песне «Deewangi Deewangi» |
2007 | ֆ | Բարև փոքրիկ | Heyy Babyy | Տանմայ Ջոգլեկար Էդդի Թեդդի |
2007 | ֆ | Հարյուր միլիոնի հետևից | Dhamaal | Ռոյ |
2008 | ֆ | Չամկու | Chamku | Արջուն |
2009 | ֆ | Չանհանգստացնել | Do Knot Disturb | Գավարդան |
2009 | ֆ | Ալադին | Aladin | Ալադին Չատերջի |
2010 | ֆ | Լիքը տուն | Housefull | Բաբու Ռաո (Բոբ) |
2011 | ֆ | Կրկնակի զվարճալի | Double Dhamaal | Ռոյ / Լի / Տուկիյա / Խիրա |
2012 | ֆ | Մեզ կապել է սերը / Հիշողության հանգույց | Tere Naal Love Ho Gaya | Վիրեն Չաուդխարի/ Չխոտու |
2012 | ֆ | Լիքը տուն 2 | Housefull 2 | Ջվալա /Ջոլլի |
2013 | ֆ | Խիզախը | Himmatwala | իրական Ռավի |
2014 | ֆ | Մեծ շփոթմունք | Entertainment | Սարալ Մոնդալ |
2014 | ֆ | Երկվորյակները | Humshakals | Կումար |
2015 | ֆ | Բանգիստան | Bangistan | Հաֆիզ բին Ալի / Իշվարչանդ Շարմա |
2016 | ֆ | Լիքը տուն 3 | Housefull 3 | Թեդի |
2016 | ֆ | Տարանջատում ամբողջովին | Great Grand Masti | Ամար Սաքսենա |
2016 | ֆ | Բանժո | Banjo | Տարաթ |
2018 | ֆ | Mauli | Mauli | Մաուլին |
2019 | ֆ | Լիքը տուն 4 | Housefull 4 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143589601 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Sunday Lunch With The First Family Of Maharashtra» (անգլերեն). Uppercrust India. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Raghuvendra Singh (2012 թ․ հուլիսի 31). «Riteish Deshmukh: Marry-Go-Round». Filmfare (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Sheetal Seth. «The CM's son who wants to act» (անգլերեն). Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Tujhe Meri Kasam is my love story: Ritesh». The Times of India (անգլերեն). 2003 թ․ հունվարի 7. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ London Dreams, Aladin bomb at the BO | india | Hindustan Times
- ↑ Tere Naal Love Ho Gaya gets average reviews from film critics(չաշխատող հղում)
- ↑ «Riteish Deshmukh planning Hindi remake of Balak Palak». NDTV (անգլերեն). 2013 թ․ հունվարի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ «'Balak Palak': A Hindi remake of the film?». News18. 2013 թ․ հունվարի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ Dibyojyoti Baksi (2014 թ․ սեպտեմբերի 23). «Bollywood goes local, eyes Marathi cinema». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Bank Chor trailer: Riteish Deshmukh plans to loot a bank, but will he succeed?». hindustantimes.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Riteish Deshmukh, Nishikant Kamat team up for Marathi film 'Mauli'
- ↑ «Riteish Deshmukh-Genelia D'Souza marry in church after Marathi-style wedding». The Times of India (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Riteish Deshmukh-Genelia blessed with son». The Times of India. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Genelia D'Souza announces their son's name: Riaan Riteish Deshmukh». CNN-IBN. 2014 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Riteish Deshmukh and Genelia D'Souza have revealed their second son's name on Twitter». India Today. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.