Ռիչարդ Հենրի Հորն
Ռիչարդ Հենրի Հորն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1802[1] |
Ծննդավայր | Edmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Վախճանվել է | մարտի 13, 1884[1] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Թագավորական ռազմական ուսումնարան |
Richard Henry Horne Վիքիպահեստում |
Ռիչարդ Հենրի Հորն (անգլ.՝ Richard Henry Horne, դեկտեմբերի 31, 1802[1], Edmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - մարտի 13, 1884[1], Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)՝ անգլիացի բանաստեղծ, արձակագիր, գրականագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Հենրի Հորնը ծնվել է 1802 թվականի դեկտեմբերի 31-ին։ Կրթությունը ստացել է Արքայական ռազմական ուսումնարանում, որը ավարտելուց հետո մասնակցել է Մեքսիկական արշավախմբին, որի ժամանակ գերեվարվել է։ Այնուհետև որպես միչման ծառայել է մեքսիկական նավատորմում, որի կազմում մասնակցել է Իսպանիայի դեմ պատերազմին[3]։
Ավարտելով ծառայությունը որոշ ժամանակ ճանապարհորդել է ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ 1852-1869 թվականներին ապրել է Ավստրալիայում, որտեղ ոսկեբեր հանքաշերտերում հեծյալ ոստիկանության պետն էր, այնուհետև ոսկեբեր հանքաշերտերի հանձնակատարը[4]։ Իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1828 թվականին՝ «Hecatompylos» ծավալուն պոեմով[5]։ Մեծ արձագանք ունեցավ Ռ. Հ. Հորնի «Միջակության և խոչընդոտների մերկացումը, որոնք կանխում են հանճարների և հասարակության կապը» գիրքը (1833 թվական), այդ ստեղծագործության պատճառով հեղինակը շատ թշնամիներ ձեռք բերեց։
Հորնի ճանաչումը հիմնված է 1843 թվականին գրված «Օրիոն» էպիկական պոեմի վրա[3]։ Այն՝ այլաբանություն է վերցրված հունական դիցաբանությունից և պարտավորված է ներկայացնել բանաստեղծական մտքի վերելքը։ Ըստ քննադատ Ս. Ի. Ռապոպորտի, Պոեմը լի է վերացությամբ և անհամապատասխանությամբ, դժվար է այն դասել ճշմարիտ բանաստեղծական ստեղծագործություններին։
Հորնը գրել է նաև մի քանի պատմական դրամաներ։ Շատ հաջող է ստացվել նրա քննադատական-կենսագրական աշխատանքը «A New Spirit of the Age»:
Ռիչարդ Հենրի Հորնը մահացել է 1884 թվականի մարտի 13-ին Մարգիտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 3,0 3,1 Рапопорт С. И. (1890–1907). «Горн, Ричард Генри». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Blainey, Ann (1963). The farthing poet: a biography of Richard Hengist Horne, 1802-84; a lesser literary lion. London: Longmans.
- ↑ Orion
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Horne, Richard Henry // The Dictionary of Australasian Biography (англ.).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Horne, Richard Henry (1802–1884)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Հենրի Հորն» հոդվածին։ |
|