Jump to content

Ռիկարդու Օրտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկարդու Օրտա
պորտ.՝ Ricardo Horta
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1994(1994-09-15)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Sobreda, Ալմադա
Հասակ 173 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան

Ռիկարդու Ժորժե Դա Լուշ Օրթա (պորտ.՝ Ricardo Jorge da Luz Horta, սեպտեմբերի 15, 1994(1994-09-15)[1], Sobreda, Ալմադա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Բրագա» ակումբի կիսապաշտպան:

Ռիկարդուի կրտսեր եղբայրը՝ Անդրե Հորտան, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթան սկսել է ֆուտբոլով զբաղվել «Բենֆիկայի» ակադեմիայում, 2011 թվականին տեղափոխվել է «Վիտորիա Սետուբալ» ակումբի երիտասարդական համակարգ։ 2013 թվականի ապրիլի 7-ին «Ռիու Ավեի» դեմ խաղում նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում[2]: Դեկտեմբերի 9-ին «Ակադեմիկայի» դեմ խաղում Ռիկարդոն խփել է առաջին գոլը նոր թիմի կազմում[3]:

2014 թվականի ամռանը տեղափոխվել է իսպանական «Մալագա»։ Օգոստոսի 23-ին «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[4]: 2015 թվականի հունվարի 6-ին Իսպանիայի Գավաթի «Լևանտեի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Մալագայի» կազմում[5]: Փետրվարի 28-ին «Խետաֆեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում[6]:

2016 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Բրագա»[7]: Օգոստոսի 14-ին «Վիտորիա Գիմարյեսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Պեդրու Սանտուշին[8]: Հոկտեմբերի 30-ին «Բելենենսիշի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Բրագայի» կազմում[9]: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը «Մալագայից»:

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Լիտվայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մասնակցել է Իսպանիայի, Նիդերլանդների, Լիտվայի և Սերբիայի հավաքականի դեմ խաղին[10][11][12][13]: Հոլանդացիների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։

2014 թվականի սեպտեմբերի 7-ին Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Վիլյամին[14]:

2017 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մասնակցել է Իսպանիայի և Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղին[15] [16]:

2022 թվականի մայիսի վերջին Ֆերնանդու Սանտուշից կրկին հրավիրվել է գլխավոր հավաքական ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 2022/23 խաղերի համար։ Հունիսի 2-ին Ռաֆայել Լեանի փոխարեն փոխարինման դուրս գալուց 10 րոպե անց խփել է իր առաջին գոլը «սելեսաոյի» կազմում Ժոան Կանսելոյի փոխանցումից հետո Իսպանիայի հավաքականի դեմ խաղում և այդպիսով օգնել է թիմին խուսափել «կարմիր ֆուրիայից» կրած պարտությունից:

2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային կազմում հանդես է եկել Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ և հանդիպման 5-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Риу Ави VS. Витория Сетубал 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013—04—07. Արխիվացված է օրիգինալից 2017-08-09-ին. Վերցված է 2014-07-28-ին.
  3. «Витория Сетубал VS. Академика 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—12—09. Արխիվացված է օրիգինալից 2014-01-20-ին. Վերցված է 2014-07-28-ին.
  4. «Малага VS. Атлетик Бильбао 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014—08—23. Արխիվացված է օրիգինալից 2014-08-25-ին. Վերցված է 2014-08-26-ին.
  5. «Малага VS. Леванте 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015-01-06. Արխիվացված օրիգինալից 2015-01-08-ին. Վերցված է 2015-01-07-ին.
  6. «Малага VS. Хетафе 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015-02-28. Արխիվացված օրիգինալից 2015-02-28-ին. Վերցված է 2015-03-01-ին.
  7. «Ricardo Horta loaned out to Sporting de Braga». Málaga CF. 2016-07-05. Արխիվացված օրիգինալից 2016-08-06-ին. Վերցված է 2016-07-05-ին.
  8. «Витория Гимарайнш VS. Брага 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-08-14. Արխիվացված օրիգինալից 2016-08-28-ին. Վերցված է 2016-08-22-ին.
  9. «Брага VS. Белененсиш 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016-10-30. Արխիվացված օրիգինալից 2016-10-31-ին. Վերցված է 2016-10-31-ին.
  10. «Испания (до 19) VS. Португалия (до 19) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013-07-20. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2016-07-20-ին.
  11. «Нидерланды (до 19) VS. Португалия (до 19) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2013-07-23. Արխիվացված օրիգինալից 2018-07-31-ին. Վերցված է 2016-07-20-ին.
  12. «Португалия (до 19) VS. Литва (до 19) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013-07-26. Արխիվացված օրիգինալից 2017-08-09-ին. Վերցված է 2016-07-20-ին.
  13. «Сербия (до 19) VS. Португалия (до 19) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013-07-29. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2016-07-20-ին.
  14. «Португалия VS. Албания 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014—09—07. Արխիվացված է օրիգինալից 2014-11-17-ին. Վերցված է 2014-11-05-ին.
  15. «Португалия (до 21) VS. Испания (до 21) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017-06-20. Արխիվացված օրիգինալից 2017-08-08-ին. Վերցված է 2017-08-09-ին.
  16. «Македония (до 21) VS. Португалия (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017-06-23. Արխիվացված օրիգինալից 2017-08-25-ին. Վերցված է 2017-08-09-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդու Օրտա» հոդվածին։