Jump to content

Ռիդհաման Պանդեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիդհաման Պանդեյ
անգլ.՝ Ridhima Pandey
Ծնվել է2008[1] կամ հոկտեմբեր 2007[2] (17 տարեկան)
Քաղաքացիություն Հնդկաստան
ՄասնագիտությունԿլիմայական ակտիվիստ և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Ridhima Pandey Վիքիպահեստում

Ռիդհաման Պանդեյ (2008[1] կամ հոկտեմբեր 2007[2]) ակտիվիստ Հնդկաստանից, որը պայքարում է գլոբալ տաքացման դեմ գործողությունների համար։ Նրան նմանեցրել են Գրետա Թունբերգին[4]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութարաքանդ քաղաքում։ Նրա հայրը՝ Դինեշ Պանդեյը, նույնպես կլիմայական ակտիվիստ է, ով 16 տարի աշխատել է Ութարաքանդում, այս պաշտոնում[5]։

Պանդեյի տունը՝ Ութարաքանդը, վերջին տասը տարիների ընթացքում եղանակայի խիստ պայմաններից տուժել է։ 2013 թվականին, ջրհեղեղների և սողանքների արդյունքում, զոհվել է ավելի քան 1000 մարդ[6]։ Գրեթե 100, 000 մարդ պետք է տարհանվեր տարծաշրջանից[7]։

Համաձայն Համաշխարհային բանկի, գլոբալ տաքացումը, ամենայն հավանականությամբ, ճնշող ազդեցություն կունենա ջրամատակարարման վրա Հնդկաստանում[8]։

Կլիմայական ակտիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական գործողություններ Հնդկաստանի կառավարության դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինը տարեկան հասակում, Պանդեյը հայց է ներկայացրել Հնդկաստանի կառավարության դեմ՝ հիմնվելով այն բանի վրա, որ նրանք չեն ձեռնարկել էական քայլեր կլիմայի փոփոխության համար, որի շուրջ համաձայնության էին եկել Փարիզի համաձայնագրում։ Այս դատական գործը ներկայացվել է Ազգային կանաչ տրիբունալում, դատարան, որը ստեղծվել է 2010 թվականին և զբաղվում է բացառապես բնապահպանական գործերով։ Նաև խնդրել է կառավարությանը պատրաստել ածխածնի արտանետումները նվազեցնելու ծրագիր և գլոբալ տաքացման ազդեցությունը զսպելու համապետական ծրագիր, ներառյալ հանածո վառելիքի օգտագոծումը կրճատելը[5]։

The Independent բրիտանական օրաթերթին տված հարցազրույցում Պանդեյը նշում է․

«Իմ կառավարությունը չի կարողացել քայլեր ձեռնարկել ջերմոցային գազերի արտանետումները կարգավորելու և նվազեցնելու համար, որոնք առաջացնում են ծայրահեղ կլիմայական պայմաններ։ Սա կանդրադառնա ինչպես ինձ, այնպես էլ գալիք սերունդների վրա։ Իմ երկիրը հսկայական ներուժ ունի հանածո վառելիքի օգտագործումը կրճատելու համար, և Կառավարության անգործության պատճառով ես դիմեցի Ազգային կանաչ տրիբունալին»[5]։

Ազգային կանաչ տրիբունալը մերժել է նրա խնդրանքը՝ նշելով, որ այն ըդգրկված է եղել բնապահպանական դաշնագրի գնահատման ներքո[4]։

2019 թվականի սեպտեմբերի 23 –ին, 15 երեխաների, այդ թվում՝ Գրետա Թունբերգի, Այախա Մելիթաֆայի և Ալեքսանդրիա Վիլասենյորի հետ դիմել է ՄԱԿ–ի երեխայի իրավունքների կոմիտեին՝ մեղադրելով Արգենտինային, Բրազիլիային, Գերմանիային, Ֆրանսիային և Թուրքիային՝ երեխայի իրավունքների կոնվենցիան խախտելու և կլիմայական ճգնաժամին համարժեք լուծում չտալու համար[9][10]։

Հետագա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեյը կոչ է արել լիովին արգելել պլաստմասայի կիրառումը՝ պնդելով, որ դրա շարունակական արտադրությունը սպառողի պահանջարկի արդյունք է։ Նա նաև կոչ է արել Հնդկաստանի կառավարությանը և տեղական իշխանություններին անել ավելին Գանգես գետը մաքրելու համար[4]։

Երեխաներն ընդդեմ կլիմայի փոփոխության վերաբերյալ իր կենսագրության մեջ մեջբերում է` նշելով իր նպատակը.

«Ես ուզում եմ փրկել մեր ապագան։ Ես ուզում եմ փրկել բոլոր երեխաների և ապագա սերունդների բոլոր մարդկանց ապագան»[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://thecsrjournal.in/young-activists-youth-icons-india/
  2. 2,0 2,1 https://www.globalindian.com/fr/youth/story/global-indian-exclusive/all-for-mother-earth-environmental-activist-ridhima-pandey-is-making-all-the-right-noises/
  3. https://www.bbc.com/news/world-55042935
  4. 4,0 4,1 4,2 «Who Is Ridhima Pandey». Business Standard India. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Meet the nine-year-old girl who is suing the Indian Government over climate change». The Independent (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  6. Associated Press (2013 թ․ հունիսի 24). «India's death toll in aftermath of floods reaches 1,000». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Many still stranded in India floods». BBC News (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հունիսի 28. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  8. «India: Climate Change Impacts». World Bank (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  9. 9,0 9,1 «#ChildrenVsClimateCrisis». childrenvsclimatecrisis.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  10. «earthjustice.org». Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.