Ռենե Անտուան Ռեոմյուր
Ռենե Անտուան Ռեոմյուր (ֆր.՝ René Antoine de Réaumur, փետրվարի 28, 1683[1][2][3], Լա Ռոշել[4] - հոկտեմբերի 17, 1757[5], Château de La Bermondière, Saint-Julien-du-Terroux) , ֆրանսիացի բնախույզ և բնագետ, միջատաբան, ֆիզիկոս և մաթեմատիկոս:
Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1708), Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1737)[7], Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1738)[8], Պրուսական թագավորական գիտական ընկերության արտասահմանյան անդամ (այժմ՝ Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիա) (1742)[9], Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ (1748)։
Հիմնական աշխատությունները վերաբերվում են ֆիզիկայի, կենդանաբանության և այլ բնագավառներին։ 1730 թվականին նկարագրել է իր հայտնագործած սպիրտային ջերմաչափը, որի սանդղակը որոշվում էր ջրի եռման և սառցակալման կետերով և բաժանվում էր 80 աստիճանի (տես՝ Ռեոմյուրի ցուցնակ)։ Կենդանաբանության բնագավառում լուսաբանել է միջատների և ուտիճների կենսաբանությունը, միջատների հարաբերությունները բույսերի հետ, պարզաբանել է մեղվաընտանիքում գտնվող առանձնյակների գործառույթները։ Ռեոմյուրի ամենամեծ աշխատությունը՝ Mémoires pour servir à l’histoire des insectes (1734-1742), նվիրված է միջատաբանությանը։
Ռեոմյուրի ջերմաստիճանային սանդղակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1730 թվականին Ռեոմյուրն առաջարկել է ջերմաստիճանային սանդղակ, որը հետագայում կոչվել է նրա անունով։ Սխալ կերպով ենթադրվում էր, որ այդ սանդղակի մեկ աստիճանը հավասար է ջրի եռման ջերմաստիճանի և սառույցի հալման տարբերության 1/80-ին (այսինքն՝ Ռեոմյուրի աստիճանը հավասար է Ցելսիուսի 5/4 աստիճանի), այդ սանդղակի ճշգտրիտ սահմանումը նկարագրված է ստորև, սանդղակը գործնականում դուրս եկավ գործածությունից։
Ռեոմյուրն առաջինը չէր, ով ձեռնամուխ է եղել այդ գործին: Արդեն գոյություն ուներ Գալիլեյի ջերմաչափը, Ֆլորենցիայի ակադեմիկոսների ջերմաչափերը և Ֆարենգհայտի ջերմաչափական սանդղակը: Ավելին, արդեն գոյություն ուներ Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ջ. Դելիլի սանդղակը, ով որպես ելման կետ ընտրել էր միակ մեծությունը՝ ջրի եռման ջերմաստիճանը։ Չնայած այդ ձեռքբերումներին, ջերմաչափության մեջ մնացին մի շարք անավարտ հարցեր, որոնք հիմնականում կապված էին ելման կետերի ընտրության հետ։ Համարվում էր, որ, օրինակ, նույնիսկ մշտական ճնշման դեպքում ջուրը կարող է եռալ տարբեր ջերմաստիճաններում...
Ռեոմյուրը սկսել է նրանից, որ այդ թյուր կարծիքը հերքել է հեղինակավոր ակադեմիական հանձնաժողովի առջև: Այնուհետև, վերլուծելով Ֆարենհայտի աշխատանքը, որն ավարտվել է 1724 թվականին, նա դժգոհ էր ելման կետերի անորոշ ընտրությունից (ջրի, աղի և ամոնիակի խառնուրդի սառեցման կետը վերցվել է զրոյական, իսկ մարդու մարմնի ջերմաստիճանը՝ 100 աստիճան): Ռեոմյուրին դուր չեն եկել նաև նախկինում օգտագործված ջերմաչափական հեղուկները՝ ջուրը կամ սնդիկը։ Նա կանգ առավ էթիլ սպիրտի վրա:
Բարակ խողովակը կլոր կոլբայի վրա զոդելով՝ Ռեոմյուրը սպիրտ է լցրել դրա մեջ՝ հնարավորինս մաքրելով ջրից և լուծված գազերից։ Իր հուշագրության մեջ նա նշել է, որ այդ հեղուկը պարունակում էր ոչ ավելի, քան 5 տոկոս ջուր։
Խողովակը կնքված չէր, Ռեոմյուրը միայն այն խցանել է բևեկնախեժի հիման վրա պատրաստված ծեփամածիկով:
Ռեոմյուրն ուներ միայն մեկ ելման կետ՝ սառույցի հալման ջերմաստիճանը: Նա որոշել է աստիճանի մեծությունը որպես մեկ աստիճան ընդունելով ջերմաստիճանի փոփոխությունը, որի դեպքում սպիրտի ծավալը մեծանում կամ նվազում է 1/1000-ով։ Այսպիսով, Ռեոմյուրի ջերմաչափը, ըստ էության, կարելի է համարել մեծ պիկնոմետր, իսկ ավելի ճիշտ՝ այդ ֆիզիկաքիմիական սարքի պարզունակ նախատիպը, որը ստեղծվել է Դմիտրի Մենդելեևի կողմից 1859 թվականին։
96%-անոց սպիրտի ծավալային ընդարձակման գործակիցը կազմում է 0,001081 K−1։ Քանի որ Կելվինը հավասար է Ցելսիուսի աստիճանի, Ռեոմյուրի աստիճանը, որն արտահայտված է Ցելսիուսի աստիճաններով, կարելի է ստանալ՝ 0,001-ը բաժանելով 0,00108-ի։ Ստացվում է, որ այն հավասար է 0,926 աստիճան Ցելսիուսի, այլ ոչ թե 1,25-ի։
Ձգտելով բավարարել աճող պահանջարկը, ֆրանսիացի արհեստավորները սկսել են Ռեոմյուրի ջերմաչափերի զանգվածային արտադրություն: Նրանք արդեն ունեին սնդիկի բարոմետրերի արտադրության փորձ, և որոշեցին օգտագործել իրենց ծանոթ տեխնոլոգիան նորաստեղծ սարքերի արտադրության մեջ: Սպիրտը փոխարինվել է սնդիկով, ջերմաչափերը դարձել են ավելի փոքր ու հարմար։ 40-ականներին Ցելսիուսի ջերմաչափերի նմուշները, որոնք ունեին երկու ելման կետ, հասել են Ֆրանսիա։ Արտադրողների համար շատ ավելի հեշտ էր բաժանել այն փոքր հեռավորությունը, որով բարձրանում էր սնդիկի սյունը, երբ ջուրը սառչումից եռման էր անցնում մի քանի մասերի, քան ամեն անգամ հաշվարկել ջերմաչափական հեղուկի բարձրացման մակարդակը: Յուրաքանչյուր արհեստավոր հիշում էր, որ Ռեոմյուրի սանդղակը ավարտվում էր 80-ով (ավելի բարձր սպիրտը սկսում էր եռալ): Ուստի նրանք ջրի եռման կետը նշանակեցին 80։ Ահա թե ինչպես էր առաջացել «Ռեոմյուրի սանդղակը», որը գոյատևել է մինչև 20-րդ դարի կեսերը։
Ջերմաչափության նկատմամբ Ռեոմյուրի հետաքրքրությունը ակնհայտորեն առաջացել է սև մետալուրգիայի վերաբերյալ հետազոտությունների հետ կապված։ Երկաթի տարբեր մոդիֆիկացիաներ ստանալու համար անհրաժեշտ էր տաքացման տարբեր աստիճաններ, դրանք պետք է համեմատվեին։ Բայց այդ խնդիրը լուծելու համար նախ անհրաժեշտ էր պարզաբանել մարմինների տաքացման կամ սառեցման թեկուզ փոքր աստիճանները չափելու, որոշակի ու վերարտադրելի ընթացակարգով համեմատելու հարցը։ Այդ թեմայով նրա առաջին աշխատանքը առանձին հրատարակություն էր, որը, ըստ երևույթին, թվագրվում էր 1725 թվականին և նվիրված էր համեմատելի մասշտաբներով ջերմաչափերի կառուցման սկզբունքներին:
Ռեոմյուրի կենդանության օրոք ջրի եռման աստիճանը չափում էին նրա սանդղակով: Ժան-Անտուան Նոլլեի ներկայությամբ Ժան Տիեն ստացել է 85 աստիճան: Բայց բոլոր հետագա չափումները ստացվել են 100-ից մինչև 110 աստիճան: Օգտագործելով վերը նշված ժամանակակից տվյալները, ջրի եռման աստիճանը Ռեոմյուրի սանդղակով ստացվել է 108։ 1772 թվականին որպես ջրի եռման ստանդարտ ընդունվել է Ռեոմյուրի 110 աստիճանը ։ Բայց անհամապատասխանությունը շարունակվել է ևս 22 տարի՝ մինչև 1794 թվականի ապրիլի 1-ը, երբ Ֆրանսիայում մետրային համակարգի ներդրման կապակցությամբ հանքաբան և օդերևութաբան Ռենե-Ժյուստ Գայուի առաջարկությամբ 100-ը հաստատվել է որպես ստանդարտ ցուցանիշ, փաստացի ընդունելով այն, ինչն արդեն կոչվել է Ցելսիուսի սանդղակ:
1734 թվականից սկսած Ռեոմյուրը հրապարակել է զեկույցներ օդի ջերմաստիճանի չափումների մասին՝ օգտագործելով իր առաջարկած սարքը հինգ տարի տարբեր տարածքներում՝ Ֆրանսիայի կենտրոնական շրջաններից մինչև հնդկական Պոնդիշերի նավահանգիստ, սակայն հետագայում հրաժարվել է ջերմաչափական գործունեությամբ զբաղվելուց։
Ներդրումը մետալուրգիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1715 թվականին Ռեոմյուրը սկսել է զբաղվել երկաթի մետալուրգիայով։ Երկաթի հիմքով նյութերի առաջին ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են մի քանի աշխատություններում։ Դրանցից հայտնի են դարձել «Կռած երկաթը պողպատի վերածելու արվեստը» և «Ձուլած չուգունը փափկացնելու արվեստը»: Այդ աշխատանքներում առաջին անգամ տրվել են չուգունի և պողպատի ջերմային մշակման գիտական հիմքերը։ Մինչ այդ երկաթի հիմքով նյութերի մշակման տեխնոլոգիաներից ոչ մեկը բացատրություն չուներ։ Երկու աշխատություններն էլ հրատարակվել են 1722 թվականին Միշել Բրյուննեի կողմից Փարիզում[10]։
Ռեոմյուրի կարծիքով ․․․
Այս տեսությունը բացատրում էր ոչ միայն չուգունի փափկեցումը (Ռեոմյուրն այն անվանում է «ձուլած չուգուն փափկացնելու արվեստ», այլև կարբյուրացումը կամ, ինչպես ասում են մետալուրգները, պողպատի կարբյուրացումը։ Այսպիսով, ըստ էության, գործ ունենք երկաթի վրա հիմնված նյութի ջերմային մշակման երկու տարբեր տեխնոլոգիաների համապարփակ գիտական բացատրության առաջին փորձի հետ: Եթե «ծծմբաաղային նյութ» բառերը փոխարինվեն «ածխածին» բառով, ապա պարզ կդառնա, թե ինչքան ժամանակակից է մտածել Ռեոմյուրը։ Ֆրանսիացի գիտնականը իրականում ստեղծել է մի տեսություն, որը դարձել է ժամանակակից գիտական գաղափարների հիմքը երկաթի վրա հիմնված մետաղների ջերմային մշակման ժամանակ տեղի ունեցող փոխակերպումների մեխանիզմի մասին, հատկապես, որ Ռեոմյուրը ծծմբաաղային նյութի տակ հասկանում էր փայտածխի այրվող բաղադրիչ, այսինքն, ինչպես մենք հիմա գիտենք, ածխածին։
Տաքսոններ, որոնք կոչվել են Ռեոմյուրի պատվին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեոմյուրի նեպուկներ (Hemilepistus reaumuri)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Ռեոմյուրի անունով է կոչել Լուսնի տեսանելի կողմում գտնվող խառնարանը։
- Ռեոմյուրի աստերոիդը (7098) հայտնաբերվել է 1993 թվականի հոկտեմբերի 9-ին Լա Սիլյայի աստղադիտարանում և կոչվել Ռեոմյուրի պատվին[11]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Réaumur R. A. F. L’art de convertir le fer forgé en acier et l’art d’adoucir le fer fondu. - Paris, 1722.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Base biographique (ֆր.) — BIU Santé.
- ↑ 4,0 4,1 4,2 Реомюр Рене Антуан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Профиль Рене-Антуана Реомюра де Фершо на официальном сайте РАН
- ↑ Reaumur; Rene-Antoine Ferchault de (1683-1757)(անգլ.)
- ↑ Chronologische Sortierung Արխիվացված է Մայիս 29, 2018 Wayback Machine-ի միջոցով: // Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften(գերմ.)
- ↑ Манфред Беккерт Железо. Факты и легенды / Пер. с нем. Г. Г. Кефера. — М.: Металлургия, 1984. — С. 110. — 232 с.
- ↑ «IAU Minor Planet Center». www.minorplanetcenter.net. Վերցված է 2024-12-26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Единая коллекция цифровых образовательных ресурсов [1]
- Храмов Ю. А. Реомюр Рене Антуан Фершо (Reaumur Rene Antoine Ferchault de) // Физики : Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и доп. — М. : Наука, 1983. — С. 232. — 400 с. — 200 000 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Անտուան Ռեոմյուր» հոդվածին։ |
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1683 ծնունդներ
- Լա Ռոշել քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1757 մահեր
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի կենդանաբաններ
- Ֆրանսիացի գյուտարարներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ֆրանսիացի կենսաբաններ