Ռենատ Ատաուլին
Ռենատ Ատաուլին ռուս.՝ Ренат Атаулин | ||||||
---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1965[1] (59 տարեկան) | |||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | |||||
Հասակ | 175 սմ | |||||
Քաշ | 76 կգ | |||||
Դիրք | կիսապաշտպան | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռենատ Նուրուլաևիչ Ատաուլին (ռուս.՝ Ренат Нурулаевич Атау́лин, մայիսի 2, 1965[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ֆուտբոլային կարիերան Ռենատ Ատաուլինն սկսել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմում։ 1982 թվականից մինչև 1983 թվականը խաղացել է Մոսկվայի ակումբի ֆարմ-ակումբը հանդիսացող Կաշիրայի «Դինամոյում»՝ անցկացնելով իր բանակային ծառայությունը։ Թիմը հանդես է եկել Երկրորդ լիգայում, որտեղ Ռենատ Ատաուլինը մասնակցել է 13 հանդիպման ու խփել 3 գոլ։ 1984 թվականից մինչև 1985 թվականը Ռենատ Ատաուլինը «սպիտակակապույտների» հիմնական կազմում մասնակցել է բարձրագույն լիգայի 52 հանդիպման և խփել 1 գոլ։ Առաջնությունում նա իր նորամուտը կատարել է 1984 թվականի ապրիլի 14-ին՝ վեցերորդ տուրի «Շախտյոր» ակումբի դեմ խաղում[2]։ Նույն թվականին Ռենատ Ատաուլինը դարձել է ԽՍՀՄ գավաթակիր. ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչում «Դինամոն» ավելացված ժամանակում հաղթել է «Զենիթին» 2։0 հաշվով։
1986 թվականին Ռենատ Ատաուլինը տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»։ Մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է 15 հանդիպման։ Դրանից հետո նա տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ». «երկաթուղայինների» կազմում նա մասնակցել է 80 հանդիպման և խփել մեկ գոլ։
1989 թվականի մայիսին Ռենատ Ատաուլինը տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո», որի կազմում մասնակցել է ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչին։ Մրցաշրջանի ավարտին Ռենատ Ատաուլինը ու Նիկոլայ Պիսարևը պայմանագիր են կնքել շվեյցարական «Վինտերտուր» ակումբի հետ։ 1992 թվականին նրանք վերադարձել են Ռուսաստան։ Ռենատ Ատաուլինը մեկ մրցաշրջան է անցկացրել «Դինամոյի» երկրորդ կազմում, իսկ 1993 թվականին դարձել է Տուլայի «Արսենալ» ակումբի խաղացող։ 1994 թվականի մրցաշրջանը նա բաց է թողել «զինագործների» ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
Դրանից հետո Ռենատ Ատաուլինը խաղացել է Սարատովի «Սոկոլ-ՊԺԴ», Ակտաուի «Մունայշի» և Ռամենսկոեի «Սատուրն» ակումբներում։
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Ռենատ Ատաուլինը խաղացել է «Սպարտակի» վետերանների թիմում։ 2004 թվականից մինչև 2006 թվականը եղել է «Արբատ» մինի-ֆուտբոլային ակումբի փոխնախագահը[3]։
2014 թվականին Ռենատ Ատաուլինը սկսել է աշխատել Մոսկվայի «Լոկոմոտիվում» որպես ակադեմիայի գլխավոր տնօրենի տեղակալ երիտասարդության հարցերի գծով[4]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ գավաթակիր - 1984
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Шахтёр (Донецк) 0 — 1 Динамо (Москва)» (ռուսերեն). КЛИСФ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Фратрия — Команда» (ռուսերեն). Фратрия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Ренат Атаулин: Зачем Бубнов обижает тех, с кем ел за одним столом? «Советский спорт», 8 декабря 2014
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|