Ռացիբուժ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռացիբուժ | |||||
լեհ.՝ Racibórz ֆր.՝ Ratibor | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Racibórz County?, Katowice Voivodeship?, Q11825716? և Q1803401? | ||||
Մակերես | 74,96 կմ² | ||||
ԲԾՄ | 200 մետր | ||||
Բնակչություն | 51 257 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 47-400 a 47-445 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SRC | ||||
Պաշտոնական կայք | raciborz.pl/main/index.html և raciborz.pl | ||||
| |||||
Ռացիբուժ պատմական Ռատիբուրգ (լեհ.՝ Racibórz, գերմ.՝ Ratibor, չեխ․՝ Ratiboř), քաղաք Լեհաստանում։ Մտնում է Սիլեզիայի վոևոդության մեջ։ Ունի քաղաքային գմինայի կարգավիճակ։ Ունի 75.01 կմ²։ Բնակչությունը 55.189 մարդ է (2017 թվական)[2]։
Միջնադարում քաղաքը եղել է Սիլեզիայի մի քանի իշխանությունների մայրաքաղաք.
- Ռատիբորի իշխանություն
- Ռատիբոր-Կրնովի իշխանություն։
1840 թվականին Ռատիբորգի հերցոգի տիտղոսը ստացել է Ցու Հոհենլոե Շիլինգֆյուրստ տոհմի արքայազն Վիկտորը` Գերմանական կայսրության ապագա կայսր Խլոդվիգ ֆոն Հոհենլոեի ավագ եղբայրը։ Ներկայումս այդ տիտղոսները կրում է նրո ծոռ Վիկտոր I-ը (ծնվ.՝ 1964):
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը, ամենայն հավանականությամբ, առաջացել է սլավոնական Ռացիբոր (գերմանակացված տարբերակով` Ռատիբոր) անունից[3]։ Մի վարկածի համաձայն` բառն առաջացել է «rati» — գութան և «bor» — անտառ բառերից։ Սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ անվանագիտության վերջին ուսումնասիրություններով այն նշանակում է զինվորական պաշտպան, ռազմիկ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5-րդ դարի վերջին տարածքը բնակեցվել է արևելագերմանական սիլինգի ցեղերով։ Այն Վերին Սիլեզիայի հնաքաղաքներից է։ Այստեղով է անցել Կրակով տանող առևտրական ճանապարհը, որը հատել է Օդրա գետը, և որտեղ բլրի գագաթին կառուցվել է Ռատիբուրգի հին ամրոցը։ Լեգենդի համաձայն` քաղաքը հիմնադրել է Ռատիբորգ իշխանը, որը եղել է սլավոնական ցեղի առաջնորդ։ Ռատիբուրգի պաշտպանական ամրոցը սլավոնական Վերին Սիլեզիայում բնակություն հաստատած գոլենշից ցեղի հինգ հենակետերից մեկն է եղել, որի արդյունքում էլ այն Ռատիբորգի իշխանության մայրաքաղաքի կարգավիճակ է ձեռք բերել։ Իշխանությունը հիմնադրվել էր 1172 թվականին, և նրա գոյությունը դադարել է 1742 թվականին, երբ Պրուսիան գրավել է այս տարածքը։
Կա ենթադրություն, որի համաձայն քաղաքն առաջին անգամ հիշատակվել է բավարացի աշխարհագրագետի` 845 թվականի աշխատության մեջ` «Դանուբից հյուսիս ընկած քաղաքների ու տարածքների նկարագրություն» (լատին․՝ Descriptio civitatum et regionum ad septentrionalem plagam Danubii)՝ որպես արևմտյան սլավոնների հինգ ամրոցներից մեկը։ Ռացիբուժը Վերին Սիլեզիայի պատմական առաջին մայրաքաղաքն է[4]։ Քաղաքի մասին հեղինակավոր աղբյուր է «Լեհական իշխանների ու կառավարողների գործերն ու ժամանակագրությունը» (լատին․՝ Cronicae etimpresa ducum priive Principalum Polonorum) աշխատությունը, որի գրել է բենեդիկտյան օրդենի ամդամ Գալ Անանունը (լատին․՝ Gallus Anonymus) 1108 թվականին, երբ լեհ իշխան Բոլեսլավ III-ը հանդես է եկել Բոհեմիայի թագավորության դեմ և տիրել է Ռատիբուրգին։ Բոլեսլավի կամքով 1137 թվականին, երբ տարածքը դարձել է Սիլեզիայի իշխանության մի մասը, հաստատվել է լեհական կառավարում։
Նշանավոր անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվֆեմիա Ադլերսֆելդ (1854—1941) — գերմանացի գրող, von Ballestrem di Castellengo իշխանուհի
- Վիլիբալդ Բորովից (1893—1945) — գերմանացի ռազմական գործիչ, Երրորդ ռեյխի գեներալ-լեյտենանտ
- Յան Ինսեր (մոտ 1345—1411) — լեհ աստվածաբան, մանկավարժ, Կրակովի համալսարանի` աստվածաբանության պրոֆեսոր, աստվածաբանության պրոֆեսոր
- Առնոլդ Լյուդվիգ Մենդելսոն (1855—1933) — գերմանացի կոմպոզիտոր, մանկավարճ
- Կլաուս Օգերման (1930—2016) — գերմանացի և ամերիկացի գործիքավորող, կոմպոզիտոր, պրոդյուսեր
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շուկայի հրապարակի արևմտյան կողմը
-
Ամրոցի ճակատամաս
-
Ամրոցի առաջին հատվածը
-
Դատարանի շենք, 1826
-
Քաղաքային տներ
-
Կամարներով հին տուն
-
Հին տուն
-
Գրադարան
-
Հովհաննես Մկրտիչի եկեղեցի
-
Բանտային աշտարակ
-
Բանտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012414911011-0942469?var-id=1639616&format=jsonapi
- ↑ «Racibórz w liczbach». Polska w liczbach.
- ↑ Anna Burek (2008 թ․ դեկտեմբերի 12). «Prof. Miodek dla raciborzan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Paweł Newerla: Dzieje Raciborza i jego dzielnic, с.13, Racibórz: Wydawnictwo i Agencja Informacyjna WAW, 2008. ISBN 978-83-89802-73-6.(լեհ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Karl August Müller: Vaterländische Bilder, oder Geschichte und Beschreibung sämmtlicher Burgen und Ritterschlösser Schlesiens beider Antheile und der Grafschaft Glatz. Zweite Auflage, Glogau 1844, S. 165—171.
- Augustin Weltzel: Geschichte der Stadt Ratibor. Selbstverlag des Verfassers und in Commission, Ratibor 1861 (Volltext in der Google-Buchsuche — 693 Seiten in Frakturschrift, optional Download als PDF, Ausgabe der Bayerischen Staatsbibliothek)., alternativ online bei digitale-sammlungen.de
- Augustin Bogislaus Wentzel: Geschichte des Ratiborer Archypresbiteriates. Breslau 1885.
- Georg Hyckel: Ratibor. Ein Führer durch die Stadt und ihre Geschichte. Oberschlesische Gesellschaftsdruckerei, Ratibor 1929.
- Georg Hyckel: Ratiborer Geschichten. Bilder aus der Geschichte der Stadt Ratibor. Auf Grund von Urkunden aus alten Archiven. Verkehrsverein, Ratibor 1937.