Ռամին Մամեդով
Ռամին Մամեդով ադրբ.՝ Məmmədov Ramin Ələmşah oğlu | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Faculty of International Relations and Economics of Baku State University? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր |
Կուսակցություն | Նոր Ադրբեջան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ramin Mammadov Վիքիպահեստում |
Ռամին Ալեմշահ օղլու Մամեդով (ադրբ.՝ Ramin Ələmşah oğlu Məmmədov, փետրվարի 17, 1979, Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ (2024 թվականից), Ադրբեջանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր, Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի տեղակալ (2016-2020 թվականներ), Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների հետ կապերի համար պատասխանատու անձ (2023 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամին Մամեդովը ծնվել է 1979 թվականի փետրվարի 17-ին Մարտակերտ քաղաքում։ 1985-1992 թվականներին սովորել է թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Բաքվում։ Ավարտել է Բաքվի պետական համալսարանի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետ ավարտել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։
2013 թվականին եղել է Հարվարդի համալսարանի Քենեդու պետական կառավարման դպրոցի կազմակերպած «Զարգացող առաջնորդներ» հատուկ ծրագրի մասնակից։
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին։ Ամուսնացած է, ունի 1 երեխա։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001-2002 թթ. - ԱՀ մշակույթի նախարարության մասնագետ,
- 2002-2009 թթ. - Արտերկրում ապրող ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեի մասնագետ, նախագահի օգնական, բաժնի վարիչ,
- 2009–2016 թթ. - Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի օգնական, աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2016 թվականի մայիսի 12-ի թիվ 2040 հրամանով Ռամին Մամեդովը նշանակվել է Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի տեղակալ[1]։
- 2020 թվականի փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռամին Մամեդովը եղել է պատգամավորի թեկնածու։ Դարձել է պատգամավոր՝ ստանալով 12677 ձայն[2][3]։ 2020 թվականի մարտի 9-ին Ալիևի թիվ 1908 հրամանով Մամեդովն ազատվել է Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Ադրբեջանի նախագահ պատգամավոր ընտրվելու պատճառով[4]։
- 2023 թվականի մարտի 1-ին Մամեդովը նշանակվել է Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու[5]։ Իլհամ Ալիևի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "R. Ə. Məmmədovun Azərbaycan Respublikası Diasporla İş üzrə Dövlət Komitəsi sədrinin müavini təyin edilməsi haqqında AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI"
- ↑ "64 SAYLI SABİRABAD İKİNCİ SEÇKİ DAİRƏSİ ÜZRƏ QEYDƏ ALINANLARIN SİYAHISI"
- ↑ "Arxivlənmiş surət"
- ↑ "R. Ə. Məmmədovun Azərbaycan Respublikasının Diasporla İş üzrə Dövlət Komitəsi sədrinin müavini vəzifəsindən azad edilməsi haqqında AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI"
- ↑ "Ramin Məmmədov Azərbaycanın Qarabağ bölgəsində yaşayan erməni sakinlərin təmsilçiləri ilə görüşüb - AZƏRTAC"
- ↑ "R.Ə.Məmmədovun Azərbaycan Respublikasının Dini Qurumlarla İş üzrə Dövlət Komitəsinin sədri təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամին Մամեդով» հոդվածին։ |