Ռա
Ռա (հին հուն.`Ρα; լատ.` Ra), արևի աստվածը հին եգիպտական դիցաբանության մեջ։

Հայր՝ Նուն
Մայր՝ Նաուետ

Պաշտամունքի հնագույն և գլխավոր կենտրոնը եղել է Հելիոպոլիս (Իունու) քաղաքը։ Հին թագավորության V արքայատան (Հելիոպոլսից ծագող) բարձրացումից (մ․թ․ա․ 2494-2345 թթ․) հետո Ռան դարձել է համադիցաՌանի գլխավոր աստվածը, և նրա պաշտամունքը կրել է համաեգիպտական բնույթ, տարածվել է նաև հարևան Նուբիայում։
Ռան պատկերվել է արևի սկավառակով պսակված բազեի (երբեմն՝ վիթխարի կատվի) գլխով մարդու տեսքով։
Եգիպտացիները Ռային համարում էին՝
- Արարիչ` Ռան համարվել է արարիչն աշխարհի և մարդկանց (ովքեր իբր ծնվել են Րաի արցունքներից[1]):
- Փարավոնների հայր` փարավոնները կրում էին «Րաի որդի» տիտղոսը։ Չորրորդ արքայատան որոշ փարավոնների անունների մեջ մտնում էր րա աստծո անունը՝ Ջեդեֆրե, Խաֆրա, Մենքաուրե։
- Հանգուցյալների խնամակալ` Ռան իր ճանապարհորդությունները կատարում էր երկու նավակներով` Մանջեթ (Անհամար տարիների նավակը) և Մեսեքթեթ։ Առաջինով ճանապարհորդում էր երկնակամարով՝ արշալույսից մինչև մայրամուտ, երկրորդով՝ Եգիպտոսի անդրաշխարհով, որին ասում էին Դուաթ։ «Բուրգերի բնագրերում» Ռան դրսևորվում է որպես հանգուցյալ փարավոնի խնամակալ աստված (իբր նա մասնակցել է անդրշիրիմյան ատյաններին, ննջեցյալ փարավոններին պարգևել լույս ու ջերմություն)։
Այլ աստվածների հետ միաձուլումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենց հատկանիշներով հանդերձ, աստիճանաբար Ռային են ձուլվել բազմաթիվ հին աստվածություններ՝ Հորուսը (Րա-Հորախթի), Ամոնը (Ամոն-Րա), Պտան, Օսիրիսը, Խնումը, Խեփրին, Սեբեկը և ուրիշներ։ Լուսնի աստված Տոտը համարվել է Ռայի սիրտը և գիշերային տեղապահը, Ապիսը և Բենուն՝ նրա ոգիները, Մնեիսը՝ միջնորդն ու ճշմարտություններ զեկուցողը, հրաշունչ վիշապ Ուտոն՝ աչքը և հովանավորը։
Ծնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռան համարվել է նաև Երկինք-Կովից ծնված «Ոսկե հորթ» կամ ծնված Հրե կղզուց, որը նՌան քաոսն ու խավարը ոչնչացնելու ուժ է պարգևում, աշխարհում արդար ու ճշմարիտ կարգեր հաստատելու համար։ Նաև համարվել է, որ ինքնածին է, առաջացել է ջրային հավերժական քաոսի ընդերքում։
Ռայի մասին պատմող այլ առասպելները կապվում են տարվա եղանակների փոփոխությունների մասին պատկերացումներին։ Հին հույները Ռային նույնացրել են Հելիոսին։
Ռան այլ բնագավառներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգացի հետազոտող Թուր Հեյերդալն իր երկու եղեգնային նավակների անունները դրել է՝ «Ռա» և «Ռա II»։
- 1994 թվականին նկարահանված «Աստղային դարպաս» ֆիլմում Ռա աստվածը նմանեցվում է այլմոլորակայինի, ով 8000 տարի առաջ Երկիրը գրավել էր և օգտագործել մարդկությանը։
- Age of Mythology խաղում՝ որպես գլխավոր աստված կարելի է ընտրել Ռային։
- Ռուս գրող Վիկտոր Պելեվինը օգտագործել է Ռա-ի անունը իր գրքի անվանման մեջ՝ «Օմոն-Ռա»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hart, George (1986). A Dictionary of Egyptian Gods and Goddesses. London, England: Routledge & Kegan Paul Inc. pp. 179–182. ISBN 0-415-05909-7.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Maтьe М․Э․, Древнеегипетские мифы, М․—Л․, 1956; Коростовцев М․ А․, Религия древнего Египта, М․, 1976․
- Hans Bonnet Re. In։ Lexikon der agyptischen Religionsgeschichte., Hamburg 2000, Nikol Verlag, S. 153, ISBN 3-937872-08-6.
- Adolf Erman։ Die Aegyptische Religion. Reimer, Berlin 1909, DNB 579752690.
- Wolfgang Helck, Eberhard Otto։ Re. In։ Kleines Lexikon der Ägyptologie. Harrassowitz, Wiesbaden 1999, ISBN 3-447-04027-0, S. 244f.
- Erik Hornung։ Der eine und die Vielen։ Ägyptische Gottesvorstellungen. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1971, DNB 457030542.
- Collier, Mark and Manley, Bill. How to Read Egyptian Hieroglyphs։ Revised Edition. Berkeley։ University of California Press, 1998.
- Salaman, Clement, Van Oyen, Dorine, Wharton, William D, and Mahé, Jean-Pierre. The Way of Hermes։ New Translations of the Corpus Hermeticum and The Definitions of Hermes Trismegistus to Asclepius. Rochester։ Inner Traditions, 1999 kim taehyon jeon jungkuuk
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռա» հոդվածին։ |
|