Ջուջան (Դիադինի գավառ)
Գյուղ | ||
---|---|---|
Ջուջան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դիադինի գավառակ | |
Այլ անվանումներ | Դուջան, Ճուճան, Ջյուջան, Ջուգիան, Ջուջյան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ջուջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]։ Գտնվում էր Դիադին քաղաքից 8-10 կմ արևմուտք, Ս. Հովհաննես վանքից հարավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ղևոնդ Ալիշանի հնարավոր է, որ Ջուջանի տեղում է գտնվել Զարեհավան քաղաքը։
Եղել է հայաբնակ մեծ գյուղ։
1828-1835 և 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ բնակչության մեծ մասը գաղթել են Արևելյան Հայաստան ։ Նրանց մի մասը բնակություն է հաստատել ժամանակակից Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում[2]։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչության մեծ մասը կոտորվեց քրդերի կողմից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի սկզբին ուներ 500 տուն, իսկ 1914 թվականին՝ 80 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Գյուղի խմելու ջուրը բերվել է կավե խողովակներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուջանն ուներ 4 հայկական եկեղեցի, որոնցից ամենահինը Ս. Աստվածածինն էր։ Եկեղեցին Ս. Հովհաննես վանքի նման ուներ 4 սյուների վրա հանգչող գմբեթ։ Բնակավայրից քիչ հետու կար ևս մեկ քարաշեն, ավերակ եկեղեցի[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ, Դիադինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 429
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|