Jump to content

Ջուլի և Ջուլիա։ Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլի և Ջուլիա։ Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով
անգլ.՝ Julie & Julia
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, հումորային դրամա, ռոմանտիկ կատակերգություն և դրամա
ԹեմաՋուլիա Չայլդ
ՀիմքԻմ կյանքը Ֆրանսիայում և Julie & Julia: 365 Days, 524 Recipes, 1 Tiny Apartment Kitchen?
Թվականսեպտեմբերի 3, 2009[1], հոկտեմբերի 15, 2009[2] և 2009
Լեզուֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորՆորա Էֆրոն[3][4][5][…]
ՊրոդյուսերԼորենս Մարկ, Նորա Էֆրոն, Էմի Ռոբինսոն և Eric Steel?
Սցենարի հեղինակՆորա Էֆրոն, Ջուլի Փաուել, Ջուլիա Չայլդ և Alex Prud'homme?
ԴերակատարներՄերիլ Սթրիփ[3][4][6][…], Էմի Ադամս[3][5][6][…], Սթենլի Տուչի[3][4][7][…], Քրիստ Մեսինա[4][7][8][…], Մերի Լին Ռայսկաբ[7], Ջեյն Լինչ[7], Վանեսա Ֆերլիտո[7], Քեյսի Ուիլսոն[7], Ֆրենսիս Շտեռնհագեն[9], Jillian Bach?[7], Լինդա Էմոնդ, Լյուկ Պելան, Joan Juliet Buck?, George Bartenieff?, Brooks Ashmanskas?, Remak Ramsay?, Diane Kagan?, Էրիկ Շեֆեր Սթիվենս, Brian Avers?, Stephen Bogardus?, Բայրոն Ջենինգս, Kelly AuCoin?, Richard Bekins?, Մարսելին Հյուգո, Ռեմի Ռուբախա, Erin Dilly?, Amanda Hesser?, Maryann Urbano?, Robert Emmet Lunney?, Simon Feil?, Darin De Paul? և Helen Coxe?
ՕպերատորՍթիվեն Գոլդբլաթ
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՌիչարդ Մարքս
Պատմվածքի վայրՆյու Յորք, Փարիզ, Մարսել և Plittersdorf?
Նկարահանման վայրՆյու Յորք, Նյու Ջերսի և Փարիզ
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն123 րոպե

«Ջուլի և Ջուլիա։ Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով» (անգլ.՝ Julie & Julia), 2009 թվականի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Նորա Էֆրոնի կենսագրական ֆիլմը Ջուլի Փաուելի հուշագրությունների հիման վրա, որը հրատարակվել է 2005 թվականին «Julie and Julia: 365 Days, 524 Recipes, 1 Tiny Apartment Kitchen» գրքով։ Գիրքն ստեղծվել է նրա սեփական բլոգում արված գրառումների հիման վրա։ ԱՄՆ-ում առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2009 թվականի օգոստոսի 7-ին։

Ջուլի Փաուելը (Էմի Ադամս) սկսնակ գրող է, Lower Manhattan Development Corporation’s-ում աշխատում է որպես զանգերի օպերատոր՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից տուժածներին օգնություն ցուցաբերելով։ Մասնագիտությամբ խմբագիր ամուսնու հետ նա տեղափոխվում է նոր վայր, որպեսզի մոտիկ լինի աշխատանքին՝ իր հետ տանելով նաև մի քանի խոհարարական գրքեր։ Դրանցից մեկը Ջուլիա Չայլդի (Մերիլ Սթրիփ) «Ֆրանսիական խոհանոցի յուրացման արվեստը» հայտնի գիրքն էր։ Մի անգամ ռեստորանում ճաշի ժամանակ, տեսնելով իր հաջողակ ընկերուհիներին, Ջուլին հասկանում է, որ իր մոտ ամեն ինչ հասարակ է։ Նա որոշում է բլոգ վարել, որպեսզի ցրվի աշխատանքից և զբաղվի սիրելի գործով՝ խոհարարությամբ, ինչպես նաև մշական ընթերցողներ ունենա։ Ջուլին բլոգում սկսում է նկարագրել իր կյանքը և նպատակը, որը դրել էր իր առաջ՝ մեկ տարում պատրաստել Ջուլիա Չայլդի գրքի բոլոր 524 ճաշատեսակները՝ «ռիսկի դնելով իր ամուսնությունը և կատվի բարեկեցությունը»։

Ֆիլմում միաժամանակ ցուցադրվում են 1940-1950-ական թվականները, երբ Ջուլիա Չայլդը և նրա դիվանագետ ամուսին Փոլը ապրում են Փարիզում՝ կոմունիստներին աջակցության մեջ կասկածի տակ լինելով սենատոր Ջոզեֆ Մաքարթիի կողմից։ Սա Ջուլիայի խոհարարական գործունեության սկիզբն է։

Ռեժիսորը մանրամասն ընդգծել է պետական ծառայողների՝ «դժգույն, միապաղաղ առօրյայի» խնդիրների լուծման նմանությունը, որին բախվում են ինչպես Ջուլին, այնպես էլ Ջուլիան։ Երկու կանայք էլ իրենց ամուսինների աջակցությունն են ստանում, թեպետ ինչ-որ պահի Ջուլի Փաուելի ամուսինը հավասարակշռությունից դուրս է գալիս հոբբիին այդ աստիճանի նվիրվածությունից և մի քանի օրով թողնում է կնոջը։

Վերջիվերջո Ջուլիի բլոգի մասին գրում են «Նյու Յորք Թայմզում» և նա ի վերջո ստանում է լրագրողների, գրական գործակալների և հրատարակչությունների արժանի ուշադրությունը, ինչպես նաև Ջուլիա Չայլդի քամահրական արձագանքը. «Օ՜, դա ժամանակի անիմաստ վատնում է»,-ասում է նա։ Գրքի հրատարակումից հետո ցուցադրվում է եզրափակիչ տեսարանը, որտեղ Ջուլին ուրախալի իրադարձությունը նշում է ամուսնու հետ։

Նկարահանման խումբ և արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Նորա Էֆրոն
  • Սցենարիստ՝ Նորա Էֆրոն
  • Ջուլի Փաուելի «Julie & Julia» գրքի հիման վրա
  • Ջուլիա Չայլդի և Ալեքս Պրյուդոմի «My Life in France» գրքի հիման վրա
  • Պրոդյուսերներ՝ Լոուրենս Մարկ, Էմի Ռոբինսոն, Էրիկ Սթիլ, Նորա Էֆրոն
  • Գործադիր պրոդյուսերներ՝ Դոնալդ Ջ. Լի կրտսեր, Սքոթ Ռուդին, Դանա Սթիվենս
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Դեպլա
  • Օպերատոր՝ Սթիվեն Գոլդբլատ
  • Մոնտաժ՝ Ռիչարդ Մարքս
  • Բեմադրող նկարիչ՝ Մարկ Ռիքեր
  • Արտադրություն՝ Rudin Productions
  • Վարձույթ՝ Columbia Pictures (ԱՄՆ) և Sony Pictures

Սա եղել է առաջին լիամետրաժ ֆիլմը որի հիմքում ընկած են եղել բլոգային գրառումներ[10]։ 2002 թվականին համացանցային բլոգները նորություն էին, ինչի շնորհիվ Ջուլի Փաուելի բոլգը մեծ ճանաչում է նվաճել։

Սկզբնապես նախատեսվել է ֆիլմ նկարահանել Պոլ և Ջուլիա Չայլդերի մասին՝ հիմնված Ջուլիայի «Իմ կյանքը Ֆրանսիայում» գրքի վրա, սակայն Ջուլի Փաուելի գրքի հրատարակումից հետո ռեժիսորը որոշել է միավորել երկու ամուսնական զույգերի պատմությունը։ Նկարահանումները տեղի են ունեցել Նյու Յորքում և Հոբոկենի երկաթուղային կայարանում (Նյու Ջերսի)։ Իրական Ջուլի Փաուելը մասնակցություն է ունեցել ֆիլմի սցենարը գրելուն։ Մերիլ Սթրիփը 15 սանտիմետր կարճահասակ է եղել իր հերոսուհուց, այդ իսկ պատճառով ֆիլմի հեղինակները փորձել են նրան ավելի բարձրահասակ դարձնել օպերատորական և հանդերձային հնարքների միջոցով[11]։

Այս ֆիլմում դերի համար դերասանուհի Մերիլ Սթրիփն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն կինոդերասանուհի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.fotogramas.es/Peliculas/Julie-Julia
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/julie-i-julia
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film734989.html
  6. 6,0 6,1 http://www.interfilmes.com/filme_21185_Julie.Julia.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt1135503/
  8. http://www.metacritic.com/movie/julie-julia
  9. http://www.imdb.com/title/tt1135503/fullcredits
  10. Philadelphia Weekly Արխիվացված 2012-05-29 archive.today
  11. «Джули и Джулия: Готовим счастье по рецепту» (Julie & Julia, 2009), Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]