Ջուլիետա Լանտերի
Ջուլիետա Լանտերի իսպ.՝ Julieta Lanteri | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1873 |
Ծննդավայր | Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[1] |
Մահացել է | փետրվարի 23, 1932 (58 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Rafael Hernández National College? |
Մասնագիտություն | բժիշկ, դեղաբան, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ և սուֆրաժիստ |
Կուսակցություն | Արգենտինայի սոցիալիստական կուսակցություն |
Ջուլիետա Լանտերի (ծննդյան անունը՝ Giulia Maddalena Angela Lanteri, մարտի 22, 1873, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[1] - փետրվարի 23, 1932, Բուենոս Այրես, Արգենտինա), իտալացի-արգենտինացի բժիշկ, առաջատար ազատամտական, Արգենտինայում կանանց իրավունքների և, ընդհանրապես, սոցիալական բարեփոխումների ակտիվիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիե Մադելինե Լանտերին ծնվել է Իտալիայի թագավորության Կունեո նահանգի գյուղական Բրիգա Մարիտիմա վայրում (այժմ՝ Լա Բրիգ, Ֆրանսիա)[2] Մատեա Գուիդոյի և Պիեռ-Անտուան Լանտերի ընտանիքում, ովքեր իրենց երկու դուստրերի հետ Արգենտինա են գաղթել 1879 թվականին։ Ջուլիետա Լանտերին մեծացել է Բուենոս Այրեսում և Լա Պլատայում[2][3]։
1891 թվականին Ջուլիետան առաջին կինն էր, ով ընդունվել է Ռաֆայել Էռնանդես ազգային քոլեջ։ 1898 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանը՝ ստանալով դեղագետի որակավորում[2] և, ստանալով դեկան դոկտոր Լեոպոլդո Մոնտես դե Օկայի թույլտվությունը, ընդունվել է համալսարանի բժշկական դպրոց։ Որպես ուսանող և մասնագետ՝ իր կարիերայի ընթացքում բախվել է ընդդիմադիր պահպանողականների այն կարծիքներին, որ կինը չպետք է հետամուտ լինի կարիերայի, ինչպես նաև այն հանգամանքը, որ կինը չպետք է քննի դիակ։ 1904 թվականին Արգենտինայում Սեսիլիա Գրիերսոնի (առաջին կինը, ով Արգենտինայում ստացել է բժշկական կոչում) հետ համատեղ հիմանդրել են «Asociación de Universitarias Argentinas» առաջին համալսարանական ուսանողական ընկերակցությունը։ Պրակտիկա անցնելով Ռամոս Մեխիա հիվանդանոցի կանանց բաժանմունքում[4]՝ 1907 թվականին Լանտերին Արգենտինայում դարձել է 5-րդ կինը, ով ստացել է բժշկական դոկտորի կոչում և առաջին իտալա-արգենտինացին, ով ստացել է այդ կոչումը[3]։
Շուրջ մեկ տասնամյակ աշխատել է Բուենոս Այրեսի Հանրային աջակցության բյուրոյում և արտակարգ իրավիճակների հիվանդանոցում ու դիսպանսերում[5]։ Նա ակտիվ քարոզարշավ է կազմակերպել աղքատների համար բուժօգնության ավելի մեծ մատչելիություն ապահովելու համար և այդ նպատակով հիմնադրվել է «Semana Médica» պարբերականը[3]։ 1905 թվականին հիմնադրել է «Ազատ միտք» արգենտինական ընկերակցությունը, ակտիվ է եղել կանանց հիմնահարցերին առնչվող բնագավառներում և, միավորվելով Գրիերսոնի, Ալիսիա Մորեո դե Խուստոյի և այլոց հետ, Բուենոս Այրեսում 1906 թվականին հիմնել են Ազատ մտքի միջազգային կոնգրես ֆեմինիստական կենտրոնը[6]։
Ջուլիետա Լանտերին հիմնադրել է Ազատամտական կանանց ազգային լիգան և նրա ամսագիրը՝ La Nueva Mujer: 1910 թվականին աջակցել է Կանանց առաջին միջազգային կոնգրեսի կազմակերպման աշխատանքներին, ավելի ուշ՝ Երեխաների բարեկեցության առաջին ազգային կոնգրեսին[5]։ Իր մայր բուհի բժշկական դպրոցում պաշտոն զբաղեցնելու դիմումը մերժվում է՝ պատճառաբանվելով, որ նա օտարերկրյա քաղաքացի է՝ հուշելով նրան դառնալ Արգենտինայի քաղաքացի։ Սակայն միայնակ կանանց քաղաքացիություն հեշտորեն չէր տրվում և 1910 թվականին Լանտերին ամուսնանում է իրենից 14 տարի երիտասարդ դոկտոր Ալբերտո Ռենշոյի հետ։ Քաղաքացիություն ստանում է 1911 թվականին[7]։
1911 թվականի հուլիսի 16-ի ընտրություններում Լանտերին դառնում է առաջին կինը Հարավային Ամերիկայում, ով քվերակում է[7]։ Այդ իրավունքը ամբողջ Արգենտինայում կանանց շնորհվեց 1947 թվականից[8]։ Նույն տարում փոխվեց ընտրական օրենսգիրքը, ըստ որի ընտրելու համար պահանջվում էր զինվորական ծառայություն՝ կրկին վերացնելով կանանց ընտրելու իրավունքը։ Լանտերին իր փաստաբան Անգելիկա Բառեդայի հետ միասին 1918 թվականին հիմնեցին Ազգային ֆեմինիստական միություն քաղաքական կուսակցությունը, և նա կարողացավ Արգենտինայի պատգամավորների պալատում տեղ զբաղեցնել մինչև 1960 թվականի սեպտեմբերյան հեղափոխություն (1930 Argentine coup d'état)[3]:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականի փետրվարի 23-ին, երբ Լանտերին քայլում էր Բուենոս Այրեսի Roque Sáenz Peña պողոտայով, մի վարորդ հարվածում է նրան։ Վարորդը փախչում է, իսկ հայտնի բժիշկն ու ակտիվիստը երկու օր հիվանդանոցում անցկացնելու հետո մահանում է 58 տարեկան հասակում[3]։ Լանտերիի թաղման արարողությանը մասնակցել է շուրջ 1,000 մարդ[5]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Ռոսարիոյի (Սանտա Ֆե) թիվ 570 դպրոցն անվանակոչվել է Ջուլիետա Լանտերիի անունով։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Julieta Lanteri, Pionera del sufragio femenino en Argentina
- Araceli Bellota, Julieta Lanteri. La pasión de una mujer, Editorial Planeta
- Ana María de Mena. Paloma blanca. Biografía de Julieta Lanteri
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.cultura.gob.ar/julieta-lanteri-sus-frases-sus-luchas-su-historia-en-10-hitos-8814/
- ↑ 2,0 2,1 2,2 «Lanteri e Pastorelli in Argentina».
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Julieta Lanteri». El Argentino. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Argentines of To-day. New York: The Hispanic Society of America. 1920.
- ↑ 5,0 5,1 5,2 «Julieta Lanteri (1873-1932)». University of North Carolina. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Alicia Moreau de Justo». La Nación. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 7,0 7,1 «Julieta Lanteri, una precursora de los derechos de las mujeres». La Fogata.
- ↑ «Calendario Histórico: Se aprueba el voto femenino (21 de Agosto de 1946)». Buenos Aires Ciudad. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- La Fogata
- Julieta Lanteri en Apellidos Italianos.
- Perfil de Julieta Lanteri Արխիվացված 2014-10-06 Wayback Machine Universidad Nacional de La Plata
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիետա Լանտերի» հոդվածին։ |
|
- Մարտի 22 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1932 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Արգենտինայի կին քաղաքական գործիչներ
- Արգենտինացի բժշկուհիներ
- Արգենտինացի հասարակական գործիչներ
- Բուենոս Այրեսի համալսարանի շրջանավարտներ