Jump to content

Ջուայրիա բինթ ալ Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուայրիա բինթ ալ Հարիս
արաբ․՝ جويرية بنت الحارث‎‎‎
Դիմանկար
Ծնվել է608
ԾննդավայրՄադինա
Մահացել էապրիլի 1, 676
Մահվան վայրՄադինա, Օմայյան խալիֆայություն[1]
ԳերեզմանԱլ Բաքի
Կրոնիսլամ
ԱմուսինՄուհամմադ մարգարե[1]
 Juwayriyya bint al-Harith Վիքիպահեստում

Ջուայրիա բինթ ալ Հարիս (արաբ․՝ جويرية بنت الحارث‎‎, 608, Մադինա - ապրիլի 1, 676, Մադինա, Օմայյան խալիֆայություն[1]), Մուհամմադ մարգարեի ութերորդ կինը, կրել է «հավատացյալների մայր» պատվանունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուայրիա բինթ ալ Հարիսը բանու մուստալիկ ցեղի առաջնորդի դուստրն էր։ 626 թ․-ին մուսուլմանները հաղթեցին մուստալիկ ցեղին, ինչի հետևանքով Ջուայրիան գերի ընկավ։ Նրա հայրը եկավ Մուհամմադի մոտ՝ դստերն ազատելու խնդրանքով և պատրաստակամությւոն հայտնեց որպես փրկագին ուղտեր տալ։ Ջուայրիայի ազատվելուց հետո Մուհամմադը զրուցեց նրա հոր և նրանց մտերիմների հետո, ինչի արդյունքում նրանք իսլամ ընդունեցին։ Դրանից հետո, մարգարեն Հարիս իբն աբու Դիրարից խնդրեց դստեր ձեռքը։ Այս ամուսնության նպատակներից մեկը Մուհամմադի ձգտումն էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել բանու մուստալիկ ցեղի հետ, որը Արաբական թերակղզում բավականին ազդեցիկ էր։ Ամուսնությունից հետո մուսուլմանները այդ ցեղի 100-ից ավելի գերեվարված ընտանիք ազատ արձակեցին[2]։

Ջուայրիան առաքինի և աստվածավախ կին էր։ Նա մահացել է 676 թ․-ին, Մեդինայում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Али-заде А. Джувайрия бинт Харис (ռուս.) // Исламский энциклопедический словарьМ.: Ансар, 2007.
  2. 2,0 2,1 Äli-zadä, Aydın (2007). Islamskij ėnciklopedičeskij slovarʹ. Serija "Zolotoj fond islamskoj mysli". Moskva: Izdat. Dom "Ansar". ISBN 978-5-98443-025-8.
Մուհամմադի կանայք

Խադիջա բինթ ԽուայլիդՍաուդա բինթ ԶամաԱիշա բինթ Աբու ԲաքրԽաֆսա բինթ ՈւմարԶայնաբ բինթ ԽուզայմաՈւմմ ՍալամաԶայնաբ բինթ ՋահշՋուայրիա բինթ ալ ՀարիսՄարիա ալ-ԿիբտիաՈւմմ ՀաբիբաՌայհանա բինթ ԶայդՍաֆիա բինթ Հույայյի Մայմունա բինթ ալ Հարիս

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուայրիա բինթ ալ Հարիս» հոդվածին։