Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջե Շտեֆենսկու (անգլ.՝ Stephanescu, դեկտեմբերի 13, 1843(1843-12-13)[1], Բուխարեստ, Ռումինիա[2] - ապրիլի 25, 1925(1925-04-25)[2][1], Բուխարեստ, Ռումինիա[2]), ռումին կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր։ 1864-1867 թվականներին սովորել է Բուխարեստի, 1867-1871 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիաներում։ 1877-1890 թվականներին Բուխարեստի Ազգային թատրոնի դիրիժոր և կոմպոզիտոր։ Ռումինական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Առանձնապես նշանակալից է նրա ներդրումը նվագախմբային և կամերային գործիքային երաժշտության կազմավորման գործում։ Ռումինական առաջին սիմֆոնիայի (1869) հեղինակն է։ Եղել է Ռումինիայի ազգային օպերային թատրոնի ստեղծումը նախապատրաստող մի շարք պրոֆեսիոնալ օպերային թատերախմբերի հիմնադիրն ու դիրիժորը, 1872-1904 թվականներին՝ Բուխարեստի կոնսերվատորիայի վոկալի և օպերային դասարանների պրոֆեսոր, ազգային վոկալ դպրոցի հիմնադիրներից։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Штефэнеску Джордже // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 579)։
|