Ջովաննի Կարիանի
Ջովաննի Կարիանի | |
---|---|
Ծնվել է | 1485[1][2][3][…] |
Ծննդավայր | Սան Ջովաննի Բիանկո, Բերգամո, Լոմբարդիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1547 |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | Italian painting?[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Portrait of Two Young Men?, Madonna and Child with St. Sebastian? և Virgin Enthroned with Angels and Saints? |
Giovanni Cariani Վիքիպահեստում |
Ջովաննի Կարիանի (իսկական անունը՝ Ջովաննի Բուսի, իտալ.՝ Giovanni Cariani, 1485[1][2][3][…], Սան Ջովաննի Բիանկո, Բերգամո, Լոմբարդիա - դեկտեմբերի 6, 1547, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի նկարիչ[5]։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջովաննի Կարիանիի՝ որպես Վենետիկում բնակվող նկարչի աշխատանքի մասին առաջին անգամ հիշատակվել է 1509 թվականին։ Ենթադրաբար նա արվեստ է սովորել Վենետիկում, միգուցե տարբեր վարպետներից։ Կարիանոյի վաղ աշխատանքները չեն պահպանվել կամ դեռ չեն նույնականացվել։ Նրա մի շարք աշխատանքներ մատնանշում են Ջովաննի Բելլինիի ստեղծագործական ազդեցությունը Կարիանիի նկարչության վրա (օրինակ՝ Մադոննան աղավնիների հետ Բերգամոյի տաճարից)։ Կարիանիի մյուս նկարները ցույց են տալիս այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Լորենցո Լոտտոն և Պալմա Յակոպոն։ 1515 թվականից սկսած՝ նրա ստեղծագործություններում ավելի նկատելի են Ջորջոնե դպրոցի առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, ի հայտ են գալիս նաև Տիցիանիի, Դոսսո Դոսիի և Ջուլիո Կամպանյոլայի կտավներին բնորոշ գծեր։
1514 թվականին նկարիչն ավարտել է իր առաջին գլխավոր պատվերը՝ զարդարելով Բերգամոյի մոտ գտնվող Վալ Սերիաննա քաղաքի տաճարի եկեղեցին։ Հետագայում նա բազմիցս այցելել է այս քաղաք։ 1517 թվականին միացել է Վենետիկի նկարիչների գիլդիային։ Նույն թվականին կնոջ հետ մեկնել է Բերգամո, որտեղ պատվեր է ստացել Սան Գոտարդո եկեղեցու համար զոհասեղան նկարել։ Հաջորդ տարիներն ավելի արդյունավետ ու հաջող էին։ Նկարիչը հասել է իր ստեղծագործական գագաթնակետին՝ 1519 թվականին նկարել��վ Ալբինի ընտանիքի դիմանկարը։ 1523 թվականին նա վերադար��ել է Վենետիկ՝ հաջորդ տարիներին դառնալով Վենետիկի ամենահաջողակ նկարիչներից մեկը։ Միայն կյանքի վերջին շրջանում է նրա կտավների որակը փոքր-ինչ նվազել. գույների պայծառությունն ընկել է, պատկերներում գուշակվում է որոշակի սխեմատիկություն։
1528-1532 թվականների ընթացքում Կարիանիի՝ Վենետիկում գտնվելու մասին ոչ մի նշում չկա։ Այդ պատճառով մի շարք հետազոտողներ ենթադրում են, որ այդ շրջանում նա ապրում էր Բերգամոյում։ 1536 թվականին նա կրկին ամուսնացել է, նույն թվականին մահացել է հայրը։
Կարիանին թողել է գեղարվեստական մեծ ժառանգություն։ Այժմ նրա կտավները պահվում են Սանկտ Պետերբուրգի ամենամեծ թանգարաններում (Էրմիտաժ), Փարիզում (Լուվր), Լոս Անջելեսում (Փոլ Գեթիի թանգարան), Լոնդոնում, Բեռլինում, Սան Ֆրանցիսկոում, Հյուստոնում, Միլանում (Բրերա պատկերասրահ), Հռոմում, Մարսելում, Ստրասբուրգում, Թուրինում, Ամստերդամում, Վարշավայում, Բերգամոյում և այլ քաղաքներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Սպիտակ շան հետ հանգստացող աղջկա դիմանկար» (1510-1512)
-
«Սուրբ Սեբաստիան, Սուրբ Ռոխ և Սուրբ Մարգարիտա» (1520)
-
«Գահակալված Մադոննան՝ հրեշտակներով և սրբերով շրջապատված» (1517-1518)
-
«Չորս կուրտիզանուհի և երեք երկրպագու» (1519)
-
«Քրիստոսն ու մոլորված կինը»
-
«Համերգ»[6]
-
«Աստղագետի դիմանկար»
-
«Գրքով տղամարդու դիմանկար»
-
«Տխուր լուր Մերիի համար»
-
«Տղամարդու դիմանկար»[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
- ↑ 2,0 2,1 Athenaeum
- ↑ 3,0 3,1 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Эдуард Сафарик, Джованни Кариани, в Биографическом словаре итальянцев, Институт итальянской энциклопедии. Проверено 2 января 2018 года.
- ↑ «Concert». Արխիվացված է օրիգինալից 2004-11-10-ին. Վերցված է 2020-11-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ "Le Muse", De Agostini, Novara, 1965, Vol. III, pag. 88.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Luciano Gallina: Giovanni Cariani. Materiale per un studio. Documenti Lombardi, Bergamo 1954.
- Kindlers Malereilexikon. Künstlerlexikon, Sachlexikon, Bilddatenbank. Neuauflage. DirectMedia, Berlin 2007. — ISBN 978-3-89853-610-3 (1 DVD-ROM).
- Rodolfo Pallucchini: Giovanni Cariani. Edizione Silvana, Cinisello Balsamo 1983. — ISBN 88-366-0037-9 .
- Mauro Zanchi, Simonetta Cavalleri: Giovanni Cariani. Il giorgionesco dal realismo terragno. Ferrari, Bergamo 2001. — ISBN 88-87489-20-3 (Lo sguardo dell’immagine ).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Կարիանի» հոդվածին։ |
|