Ջոն Նելսոն
Ջոն Նելսոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1791[1] |
Ծննդավայր | Ֆրեդերիկ, Մերիլենդ, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 18, 1860[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Գերեզման | Գրին Մաունթ գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամի և Մերիի քոլեջ և Փրինսթոնի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և դիվանագետ |
Ծնողներ | հայր՝ Roger Nelson?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ գլխավոր դատախազ, դեսպան և ԱՄՆ-ի պետքարտուղար |
Կուսակցություն | Վիգերի կուսակցություն |
Երեխաներ | Rosa Landonia Nelson?[2] և Mary Sim Sim Nelson?[2] |
Ջոն Նելսոն (անգլ.՝ John Nelson, հունիսի 1, 1791[1], Ֆրեդերիկ, Մերիլենդ, ԱՄՆ - հունվարի 18, 1860[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ և ԱՄՆ-ի 17-րդ գլխավոր դատախազ։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Նելսոնը ծնվել է 1791 թվականի հունիսի 1-ին Մերիլենդ նահանգի Ֆրեդերիկ քաղաքում։ Նա Ռոջեր Նելսոնի և Մերի Բրուքի (ի ծնե՝ Սիմ) չորրորդ զավակն էր[3]։ Նրա եղբայրների և քույրերի թվում էին Մեդիսոն Նելսոնը, Ֆրեդերիկ Ստեմբել Նելսոնը և Սառա Մոլեսբին (ի ծնե՝ Նելսոն)։ Նրա հայրը Ամերիկյան հեղափոխական պատերազմի տարիներին ծառայել է որպես բրիգադի գեներալ։
1811 թվականին ավարտել է Վիլհելմի և Մարիի քոլեջը, իսկ 1813 թվականին ընդունվել է փաստաբան՝ պրակտիկան սկսելով Ֆրեդերիկում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի սկզբում Մերիլենդ նահանգում զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Դրանից հետո Մերիլենդի 4-րդ շրջանից ընտրվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատ։ 1821 թվականի մարտի 4-ից մինչև 1823 թվականի մարտի 3-ը եղել է ներկայացուցիչ։ 1825 թվականին Ջոն Նելսոնը Փրինսթոնի համալսարանում ստացել է իրավագիտության բնագավառում աստիճան[4]։
1831-1832 թվականներին նշանակվել է երկու Սիցիլիաների թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար[5]։
1843 թվականի հուլիսի 1-ին նախագահ Ջոն Թայլերը նրան նշանակել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև նախագահական ժամկետի ավարտը։ 1844 թվականին Աբելյա Ապշերայի հանկարծակի մահվան հետ կապված մի ամիս նաև կատարել է պետական քարտուղարի պարտականությունները[4]։
Ջոն Թայլերի նախագահական ժամկետի ավարտից հետո Նելսոնը հեռացել է պետական ծառայությունից և վերադարձել է Բալթիմոր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նելսոնն ամուսնացել է Ֆրենսիս Հարիոթ Բերոզի հետ, որը ԱՄՆ-ի ծովային կորպուսի 2-րդ հրամանատար Ուիլյամ Ուորդ Բերոուզ I-ի դուստրն էր։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա՝ Մերի Սիմ Նելսոնը (1819-1880) և Ռոզա Լոնդոնիա Նելսոնը (1825-1894)[6]։
Իր առաջին կնոջ 1836 թվականին մահվանից հետո 1838 թվականին մարտի 13-ին ամուսնացել է Թոմաս Թենանթի դստեր՝ Մաթիլդա Թենաթի հետ[7]։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա՝ Ջոզեֆ Սթորի Նելսոնը և Թեննաթ Նելսոնը։
Ջոն Նելսոնը մահացել է 1860 թվականի հունվարի 8-ին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Daughters of the American Revolution Lineage Book. — Daughters of the American Revolution, 1896. — 438 с.
- ↑ 4,0 4,1 «Bioguide Search». bioguide.congress.gov. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ Grace L. Tracey, John Philip Dern Pioneers of Old Monocacy: The Early Settlement of Frederick County, Maryland, 1721-1743. — Genealogical Publishing Com, 1987. — 448 с. — ISBN 978-0-8063-1183-8
- ↑ Robert T. Swaine The Cravath Firm and Its Predecessors, 1819-1947. — The Lawbook Exchange, Ltd., 2007. — 1972 с. — ISBN 978-1-58477-713-7
- ↑ Jacob Engelbrecht The Diary of Jacob Engelbrecht, 1818-1878: 1832-1858, the building of the clustered spires. — Historical Society of Frederick County, 1976. — 774 с.
- ↑ «Attorney General: John Nelson». www.justice.gov (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
|