Jump to content

Ջոն Մինոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մինոք
անգլ.՝ Jon Brower Minnoch
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1941(1941-09-29)[1]
ԾննդավայրBainbridge Island, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 4, 1983(1983-09-04)[1] (41 տարեկան)
Մահվան վայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ԳերեզմանMount Pleasant Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտաքսու վարորդ
ԱմուսինCarolyn Jean McArdle?
Ստորագրություն
Изображение автографа
 Jon Brower Minnoch Վիքիպահեստում

Ջոն Բրաուեր Մինոք (անգլ.՝ Jon Brower Minnoch, սեպտեմբերի 29, 1941(1941-09-29)[1], Bainbridge Island, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ - սեպտեմբերի 4, 1983(1983-09-04)[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ամենածանր մարդը բժշկության պատմության մեջ։ Նրա առավելագույն քաշը եղել է շուրջ 600 կգ[3]։ Կշռումն անհնարին էր նրա մարմնի չափերի, վատ առողջական վիճակի և շարժվելու կարողության լիարժեք բացակայության պատճառով։ Ջոն Բրաուեր Մինոքը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինոքը մանկուց գեր է եղել[4]։ 12 տարեկանում նրա քաշը 132 կգ էր[4]։ 22 տարեկանում նրա հասակը 185 սմ էր, իսկ կշիռը՝ 178 կգ[4]։ Նրա կշիռն անընդհատ մեծանում էր մինչև հոսպիտալացումը, որը տեղի է ունեցել 1978 թվականի մարտին՝ 37 տարեկանում, սրտային և շնչառական անբավարարությունից[4]։ Մինոքին տեղափոխելը շատ բարդ էր։ Նրան Սիեթլ քաղաքի Վաշինգտոնյան համալսարանի բժշկական կենտրոն տեղափոխելու համար պահանջվել են տասնյակ փրկարարներ, հատուկ ձևափոխված պատգարակներ և հատուկ լաստ։ Այնտեղ նրան տեղավորել են երկու մահճակալի վրա։ Պահանջվել է 13 մարդու օգնություն, որպեսզի անկողնային սպիտակեղենը փոխելու ժամանակ նրան տեղափոխեն[4]։ Մինոքը դուրս է գրվել հիվանդանոցից 16 ամսվա ընթացքում խիստ սննդակարգ պահպանելով՝ օրական 1200 կիլոկալորիայով[4]։ Նրա կշիռը նվազել է մինչև 215 կգ, կորցրել է մոտ 419 կգ, ինչը տղամարդկանց շրջանում դարձել է քաշի առավելագույն կորուստի փաստացի դեպքը[5]։ Սակայն Մինոքը կրկին հայտնվել է հիվանդանոցում շուրջ մեկ տարի անց՝ 1981 թվականի հոկտեմբերին՝ այն ժամանակ, երբ Մինոքի քաշը հասավ 432 կգ։ Նրա հիվանդությունը համարվեց գործնականում անբուժելի։

Արդյունքում որոշում է կայացվել ավարտել բուժումը։ Նա մահացել է 1983 թվականի սեպտեմբերի 10-ին՝ 41 տարեկանում, 362 կգ կշռով՝ 105,3 ՄԶԻ-ով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jon Brower Minnoch (1941-1983)Find a Grave, 1996.
  2. Accessibility in Text and Discourse Processing Արխիվացված 2011-08-09 Wayback Machine
  3. «The 900 Club». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Top Most Of The Most: Jon Brower Minnoch- the FATTEST/HEAVIEST man ever
  5. «Human Body/Extreme Bodies/Greatest Weight Loss». Guinness World Records. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.