Ջոան Քոլինզ
Ջոան Քոլինզ անգլ.՝ Joan Collins | |||||
---|---|---|---|---|---|
Ջոան Քոլինզ, 2010 թվական | |||||
Ծնվել է | մայիսի 23, 1933[1][2][3][…] (91 տարեկան) | ||||
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | ||||
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1951)[4] և Ֆրենսիս Հոլանդի դպրոց | ||||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն | ||||
Ազգություն | անգլուհի | ||||
Այլ անուն(ներ) | Ջոան Հենրիետա Քոլինզ Joan Henrietta Collins | ||||
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, դրամատուրգ, ոչ գեղարվեստական գրող, վիպասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասանուհի | ||||
Ակտիվ շրջան | 1951 - այժմ | ||||
Ընտրանի | «Գերդաստան», «Ճանապարհ Հոնկոնգ», «Աղջիկը վարդագույն հագուստով» | ||||
Ծնողներ | հայր՝ Joseph William Collins?[5], մայր՝ Elsa Bessant?[5] | ||||
Ամուսին(ներ) | Մաքսվել Ռիդ (1952-1956) Էնթոնի Նյուլի (1963-1971) Ռոն Կաս (1973-1983) Պիտեր Հոլմ (1985-1987) Պերսի Գիբսոն (2002) | ||||
Համատեղ ապրող(ներ) | Սիդնի Չապլին Արտուր Լոու Ուորեն Բիթի | ||||
Երեխա(ներ) | Տարա, Սաշա (Նյուլի), Կատյանա (Կաս) | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
joancollins.net | |||||
Ջոան Քոլինզ՝ Վիքիպահեստ | |||||
|
Ջոան Հենրիետա Քոլինզ (անգլ.՝ Joan Henrietta Collins, մայիսի 23, 1933[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, պրոդյուսեր, գրող և թղթակից-սյունակագիր։
Մեծացած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ջոան Քոլինզը թատերական բեմում նորամուտել է ինը տարեկան հասակում, «Տիկնիկային տուն» պիեսում, իսկ այնուհետև ավարտել է Դրամատիկական արվեստի արքայական ակադեմիան Լոնդոնում և սկսել է կարիերան բրիտանական կինոյում։ 22 տարեկան հասակում Քոլինզը տեղափոխվում է Հոլլիվուդ և հանրաճանաչության է արժանանում շնորհիվ կին-վամպիրների դերերի այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Աղջիկը վարդագույն հագուստով» («The Girl in the Red Velvet Swing», 1955 թվական) և այլն[8]։ Նա հաջողությամբ նկարահանվել է ամերիկյան և բրիտանական մեծ կինոյում 1950-ական և 1960-ական թվականներին և պակաս հաջող 1970-ական թվականներին։
1981 թվականին Քոլինզը սկսում է խաղալ իր ամենահայտնի դերը՝ Ալեքսիս Կոլբի, «Գերդաստան» («Dynasty») երկարատև հեռուստասերիալում, որը նրան բերում է «Ոսկե Գլոբուս» մրցանակ 1983 թվականին[9]։ Ութսունական թվականների վերջին նա գնում է իր կրտսեր քույր Ջեքի Քոլինզի հետքերով և թողարկում է իր առաջին գիրքը՝ «Prime Time» (1988 թվական), որը բեսթսելեր է դառնում, չնայած քննադատների բացասական արձագանքների, իսկ այնուհետև ևս մի քանի գրքեր և ինքնակենսագրություններ։ Նաև, ինչպես էկրանին, Քոլինզը կյանքում ևս ունի գլամուրային կին-վամպիրի կերպար, շնորհիվ իր հինգ ամուսնությունների և անթերի ոճի[8]։ 2015 թվականին Քոլինզը արժանանում է Բրիտանական կայսրության շքանշանի[10]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոան Քոլինզը ծնվել է պարի ուսուցչուհի և գիշերային ակումբի տիրուհի Էլզա Բեսանտի (1906-1962 թվականներ) և թատերական գործակալ Ջոզեֆ Ուիլյամ Քոլինզի (1902-1988 թվականներ) ընտանիքում[11]։ Հայրը ուներ հրեական ծագում և Պորտ Էլիզաբեթի (ՀԱՀ) ծնունդ էր, ում ծնողները ՀԱՀ էին ներգաղթել Լոնդոնից, մայրը եղել է անգլուհի, Անգլիական եկեղեցու հավատքով։ Ջոան ուներ կրտսեր քույր՝ Ջեքի Քոլինզ, ով դարձել է գրող և եղբայր՝ Բիլլ։ Միջնակարգ կրթությունը նա ստացել է Ֆրանկո-հոլլանդական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Դրամատիկական արվեստի արքայական ակադեմիա։ 17 տարեկան հասակում Քոլինզը պայմանագիր է ստորագրում Ջ. Արտուր Ռանկի կինոընկերության հետ, որն այն ժամանակ շատ հեղինակավոր էր Մեծ Բրիտանիայում[12]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին Քոլինզը նորամուտում է բրիտանական կինոյում, իսկ առաջին գլխավոր դերը նա ստանում է արդեն մեկ տարի անց, «Ես հավատում եմ քեզ» («Believe in You») և «Դեկամերոնի գիշերները» («Decameron Nights») ֆիլմերում[12]։ Այդ ժամանակ նա նաև շատ էր նկարահանվում բրիտանական պինապ-ամսագրերի համար և անվանվում է Բրիտանիայի ամենագեղեցիկ աղջիկը[12]։ Այդ ժամանակաշրջանում Քոլինզը հաճախ հայտնվում էր մամուլի ուշադրության կենտրոնում, այդ թվում, երբ 1954 թվականին հայտարարում է, որ լոնդոնյան կինոընկերությունները չեն ձգտում աջակցել կին-դերասանուհիներին[12]։
1955 թվականին Քոլինզը ուղևորվում է Հոլլիվուդ և պայմանագիր է ստորագրում «20th Century Fox» կինոընկերության հետ և շուտով դերասանուհին դառնում է նրանց պատասխանը Էլիզաբեթ Թեյլորին և «MGM»-ին[12]։ Հոլլիվուդում նրա առաջին գլխավոր դերը եղել է ռեժիսոր Հովարդ Հոուքսի «Փարավոնների Երկիրը» («Land of the Pharaohs») էպիկական ֆիլմում։ Դրանից հետո նա խաղում է Էվելին Նեսբիթին «Աղջիկը վարդագույն հագուստով» ֆիլմում և նկարահանվում է Բեթ Դեյվիսի հերոսուհու մրցակցուհու դերը « Կույս Թագուհի» դյուցազներգությունում։ Հաստատուն ամրապնդելով իր կարգավիճակը Հոլլիվուդում, Ջոան Քոլինզը շարունակում է խաղալ գլխավոր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Հակառակ սեռ» (« The Opposite Sex», 1956 թվական) կատակերգությունը, Ջոն Ստայնբեքի «Մոլորված ավտոբուսը» («The Wayward Bus», 1957 թվական) վեպի էկրանավորումը և վաճաբանական, բայց կոմերցիոն հաջողակ «Արևի կղզին» («Island in the Sun», 1957 թվական) դրաման։ Հետագայում նա Գրեգորի Պեկի հետ նկարահանվում է «Բրավադոս» («The Bravados») վեսթերնում, Փոլ Նյումանի հետ «Հավաքվեք դրոշի շուրջ, տղաներ»-ում («Rally 'Round the Flag, Boys! »), Էդվարդ Գ. Ռոբինսոնի հետ «Յոթ գողեր»-ում («Seven Thieves») և «Էսթերը և Արքան» («Esther and the King») կրոնական դյուցազներգությունում[12]։ 1962 թվականին նա խաղում է «Ճանապարհ Հոնկոնգ» («The Road to Hong Kong») կատակերգությունում, Բինգ Քրոսբիի հետ և այնուհետև մի փոքրիկ դադար է վերցնում որպեսզի ծննդաբերի առաջին երեխային։
Անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաթսունականների երկրորդ կեսին Ջոան Քոլինզի կարիերան մեծ կինոյում փակուղի է մտնում վարձույթում մի քանի ձախողված ֆիլմերից հետո[8][12]։ Միևնույն ժամանակ նա իր համար բացահայտում է հեռուստատեսությունը և հրավիրված աստղ է հանդիսանում այն ժամանակ հանրահայտ մի շարք սերիալներում, որոնց շարքում էին «Բեթմեն» («Batman»), «Աստղային ուղի» («Star Trek»), «Առաքելությունն անիրագործելի է» («Mission: Impossible»), «Կին ոստիկան» («Police Woman») և «Ստարսկի և Հաթչ» («Starsky and Hutch»)։ Յոթանասունականներին նա վերադառնում է բրիտանական կինո և նկարահանվում է մի քանի սարսափ ֆիլմերում, այդ թվում «Հեքիաթներ դամբարանից» («Tales from the Crypt »), «Գիշերային վախ» («Fear in the Night»), «Պատմվածքներ, խելագարության վկաներ» («Tales That Witness Madness ») և «Մրջյունների կայսրություն» («Empire of the Ants»)։ Հավանաբար, Քոլինզի առավել հաջողությունը յոթանասունականներին դարձավ գլխավոր դերը նրա քրոջ Ջեքի Քոլինզի «Ճարմանդ» («The Stud», 1978 թվական) վեպի էկրանավորումում և նրա սիքվել «Անառակ» («The Bitch », 1979 թվական), որոնք վարձույթում հավաքում են ավելի քան քսան միլին[13]։
«Գերդաստան» և հաջողության վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Ջոան Քոլինզի կարիերան փաստորեն վերածնունդ է ապրում, նրանից հետո, երբ նա հրավիրվում է Ալեքսիս Կոլբիի դերին, գեղեցիկ, սակայն բիրժային մագնատ Բլեյք Քերինգտոնի (Ջոն Ֆորսայթ) վրիժառու նախկին կնոջ, ABC հեռուստալիքի «Գերդաստան» պրայմ-թայմ օճառային օպերայում[8][12]։ Մինչ Քոլինզը սերիալը ցուցադրվել էր մեկ կարճատև եթերաշրջան և գտնվում էր փակման շեմին, սակայն նրա հերոսուհու մուտքով ռեյտինգները կտրուկ վերելք են գնում։ Հենց նրան են վերագրում սերիալի ռեյտինգային աճը և հետագայում նրա լիարժեք հիթի վերածվելը, այլ ոչ թե «Դալաս»-ի անմիջական կլոն լինելը[14]։
1985 թվականին «Գերդաստան»-ը վերջապես գլխավորում է ամենադիտվող ծրագրերի տարեկան ռեյտինգային աղյուսակը, առաջ անցնելով «Դալլաս»-ից[12], իսկ Քոլինզը՝ ամենաբարձր վարձատրվող դերասանուհին հեռուստատեսությունում։ 1982-ից մինչև 1987 թվականը Ջոանը վեց անգամ անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակին՝ «Հեռուստիատեսային սերիալում կամ դրամայում լավագւյն կանացի դերի համար» անվանակարգում, իր դերի համար և արժանանում է մրցանակին 1983 թվականին[9]։ 1984 թվականին նա անվանակարգվում է «Էմմի» մրցանակին, «Դրամատիկական սերիալում լավագույն կանացի դերի համար», իսկ 1985 թվականին արժանանում է «Ժողովուրդի ընտրություն» մրցանակին որպես սիրելի հեռուստաաստղ[9]։ 1983 թվականին Քոլինզը ստանում է սեփական աստղը Հոլիվուդի փառքի ծառուղիում[9]։
Հիսունամյա տարիքում Ջոան Քոլինզը նկարահանվում է «Playboy» ամսագրի համար[8][15]։ 1986 թվականին, սերիալի հաջողության ալիքի վրա, Քոլինզը հանդես է գալիս պրոդյուսերի և գլխավոր դերակատարումների կարգավիճակում «Մեղքեր» («Sins») և «Մոնտե Կառլո» («Monte Carlo») մինի-սերիալներում[8]։ «Գերդաստանը» գոյատևում է ընդհուպ մինչև 1989 թվականը, իսկ 1991 թվականին նկարահանվում է «Գերդաստան. Հաշտություն» («Dynasty: The Reunion») մինի-սերիալը, որն ավարտում է պատմությունը[8]։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գերդաստան»-ի ավարտից հետո Ջոան Քոլինզը պակաս ակտիվորեն է նկարահանվում և նախընտրում է ելույթ ունենալ թատրոնում և գրել ինքնակենսագրություններ։ 1992 թվականին կալանում է Ջոան Քոլինզի Բրոդվեյան նորամուտը «Վախկոտների մասնավոր կյանքը» բեմադրությունում։ 1990-ական թվականներին նա շարունակում է իր կարիերան ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությունում։ Նրա մասնակցությանմբ առավել հայտնի ֆիլմերից են «Ձմեռային հեքիաթ» («In the Bleak Midwinter», 1995 թվական), «Ֆլինստոունները Վիվա Ռոք-Վեգասում» («The Flintstones in Viva Rock Vegas», 2000 թվական) և հեռուստատեսային ֆիլմեր «Էննի. Արքայական արկածներ» («Annie: A Royal Adventure!», 1995 թվական) և «Հին յաբուներ ամերիկյան ձևով» («These Old Broads», 2001 թվական), Դեբի Ռեյնոլդսի, Շիռլի Մակլեյնի և Էլիզաբեթ Թեյլորի հետ համատեղ։
1997 թվականին արվեստում ավանդի և բարեգործական աշխատանքների համար Ջոան Քոլինզին շնորհվում է Բրիտանական կայսրության սպայի տիտղոս։ Նույն թվականին նա հրավիրվում է Աարոն Սպելինգի «Խաղաղ սյունաշարեր» («Pacific Palisades») նոր նախագծ, ով ցանկանում էր, որ դերասանուհին կրկնի «Գերդաստան»-ի փրկության իրավիճակը։ 2002 թվականին նա եղել է հրավիրված աստղ «Ուղղորդիչ լույս» («The Guiding Light») օճառային օպերայի մի քանի դրվագներում։
2005 թվականին դերասանուհի Էլիս Կրիգեն խաղւմ է Ջոան Քոլինզի դերը «Գերդաստան. Սեքսի, ագահության և ինտրիգների վարասույրից այն կողմ» («Dynasty: The Making Of A Guilty Pleasure») հեռուստաֆիլմում[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոան Քոլինզը հինգ անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինն է եղել իռլանդացի դերասան Մաքսվել Ռիդը, ում հետ նա միասին է եղել 1952 թվականից մինչև 1956 թվականը։ Հետագայում նա կապեր է ունեցել Սիդնի Չապլինի՝ Չառլի Չապլինի եղբոր, Արտուր Լոուի և Ուորեն Բիթիի հետ, ով նրանից տարիքով փոքր էր 4 տարով։ 1963 թվականին նա ամուսնանում է երգիչ և դերասան Էնթոնի Նյուլիի հետ։ Նա Նյուլիից ունենում է որդի՝ Տարա և դուստր՝ Սաշա, իսկ 1971 թվականին նրանք ամուսնալուծվում են։ Երրորդ անգամ նա ամուսնանում է 1973 թվականին, «Apple Records» ստուդիայի ղեկավար Ռոն Կասի հետ, ով դառնում է նրա դստեր՝ Կատյանաի հայրը։ Նրանք ամուսնալուծվում են 1983 թվականին։ Ջոանը, երկու տարի անց, ամուսնանում է շվեդացի երգիչ Պիտեր Հոլմի հետ։ 1987 թվականին նրանց սկանդալային ամուսնալուծությունից հետո Քոլինզը որոշ ժամանակով լքում է ԱՄՆ-ն և վերադառնում է Լոնդոն։ 2002 թվականին նրա հինգերորդ ամուսինն է դառնում թատերական մենեջեր Պերսի Գիբսոնը, ով փոքր է Ջոանից 32 տարով։ Այն հարցին, թե արդյոք չի շփոթեցնում նրան տարիքային տարբերությունը, դերասանուհին կատակում է. «Եթե նա մահանա, նշանակում է կմահանա»[17]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 - Լեդի Գոդիվան նորից թամբին է / Lady Godiva Rides Again - Красивая королева участников соревнований
- 1952 - Կնոջ հրեշտակը / The Woman’s Angle - Մարինա
- 1952 - Հետաձգված դատավճիռ / Judgment Deferred - Լիլ Քարտեր
- 1952 - Ես հավատում են քեզ / I Believe in You - Նորմա Հարտ
- 1953 - Դեկամերոնի գիշերները / Decameron Nights - Պամպինեա/Մարիա
- 1953 - Դագանակ տղա / Cosh Boy - Ռենե Քոլինզ
- 1953 - Բանալին փափուկ պտտեք / Turn the Key Softly - Ստելլա Ջարվիս
- 1953 - Հրապարակի զանգակ / The Square Ring - Ֆրենկի
- 1953 - Մեր Ուրբաթ աղջիկը / Our Girl Friday - Սեյդի Փեթչ
- 1954 - Լավագույնները մահանում են երիտասարդ / The Good Die Young - Մերի Հոլսի
- 1955 - Փարավոնների Երկիրը / Land of the Pharaohs - Արքայադ��ւստր Նելիֆեր
- 1955 - Կույս թագուհի / The Virgin Queen - Բեթ Տրոգմորտոն
- 1955 - Աղջիկը վարդագույն հագուստով / The Girl in the Red Velvet Swing - Էվելին Նեզբիթ
- 1956 - Հակառակ սեռ / The Opposite Sex - Քրիստալ Ալեն
- 1957 - Մոլորված ավտոբուսը / The Wayward Bus - Էլիս Չիկոյ
- 1957 - Արևի կղզին / Island in the Sun - Ջոսելին Ֆլերի
- 1957 - Ջրահարս / Sea Wife - Ջրահարս
- 1957 - Կանգառ Տոկիոյում / Stopover Tokyo - Թինա Լուէլին
- 1958 - Բրավադոս / The Bravados - Հոսեֆա Վելարդ
- 1958 - Հավաքվեք դրոշի շուրջ, տղաներ / Rally 'Round the Flag, Boys! - Անջելա Հոֆֆա
- 1960 - Յոթ գողեր / Seven Thieves - Մելանի / Տիկին դե Լակրուս
- 1960 - Էսթեր և Արքա / Esther and the King - Էսթեր
- 1962 - Ճանապարհ Հոնկոնգ / The Road to Hong Kong - Դիանա («3-րդ Էշելոնի» գործակալ)
- 1965 - Միլիոն դոլլար / La congiuntura - Ջեյն
- 1967 - Ուշադրություն կրակոց / Warning Shot - Ջոունի Վելենս
- 1968 - Խորամանկություն / Subterfuge - Էնն Լենգլի
- 1969 - Ոչերկարատև սեր / L’amore breve - Ռոբերտա
- 1969 - Կարո՞ղ է արդյոք Հայրոնիմուս Մերկինը երբևիցե մոռանալ Մերսի Համփին և գտնել իրական երջանկություն / Can Heironymus Merkin Ever Forget Mercy Humppe and Find True Happiness? - Պոլիեսթեր Պունտենգ
- 1969 - Եթե այսօր երեքշաբթի է, ապա դա պետք է լինի Բելգիան / If It’s Tuesday, This Must Be Belgium - Աղջիկ մայթին
- 1970 - Դահիճ / The Executioner - Սառա Բուտ
- 1970 - Ներքնահարկում / Up in the Cellar - Պետ Կեմբեր
- 1971 - Վրեժ / Revenge - Քերոլ Ռեդֆորդ
- 1971 - Հանուն սիրո / Quest for Love - Օթթիլի / Թրեյսի Ֆլեթչեր
- 1972 - Հեքիաթներ դամբարանից / Tales from the Crypt - Ջոան Քլեյթոն
- 1972 - Գիշերային վախ / Fear in the Night - Մոլլի Կարմայքլ
- 1973 - Մութ վայրեր / Dark Places - Սառա
- 1973 - Պատմվածքներ, խելագարության վկաներ / Tales That Witness Madness - Բելլա Թոմփսոն
- 1974 - L’arbitro - Ելենա Սպիրանի
- 1975 - Էլֆի, սիրելիս / Alfie Darling - Ֆեյ
- 1975 - Ես չեմ ուզում ծնվել / I Don’t Want to Be Born - Լյուսի Կարլեսի
- 1975 - Գայլի ոռնոց / Il richiamo del lupo - Սոնիա Կենդալ
- 1976 - Il pomicione
- 1976 - The Bawdy Adventures of Tom Jones - Սև Բեսս
- 1977 - Poliziotto senza paura - Բրիջիթ
- 1977 - Մրջյունների կայսրություն / Empire of the Ants - Մերիլին Ֆրայզեր
- 1978 - Հավերժ քուն / The Big Sleep - Ագնես Լոզել
- 1978 - Զրոյից մինչև վաթսուն / Zero to Sixty - Գլորիա Մարտին
- 1978 - Ճարմանդ / The Stud - Ֆոնտեյն Կալեդ
- 1979 - Անառակը / The Bitch - Ֆոնտեյն Կալեդ
- 1979 - Արևային այրուց / Sunburn - Ներա
- 1979 - Խաղ գիշակերների համար / Game for Vultures - Նիկոլ
- 1982 - Մոխրոտիկը / Nutcracker - Տիկին Լաուրա Կարերե
- 1982 - Տնային աշխատանք / Homework - Դիանա
- 1994 - Սեր չորսով / Decadence - Հելեն/Սիբիլ
- 1995 - Ձմեռային հեթիաթ / In the Bleak Midwinter - Մարգարետա Դարսի
- 1999 - Գաղտնի ամուսնություն / The Clandestine Marriage - Տիկին Հեյդելբերգ
- 1999 - Հավսեփը և նրա գույնզգույն հագուստները / Joseph and the Amazing Technicolor Dreamcoat - Տիկին Պոտիֆար
- 2000 - Ֆլինսթոունները Վիվա Ռոք Վեգասում / The Flintstones in Viva Rock Vegas - Պերլ Սլեգհուպլ
- 2001 - Օզզի / Ozzie - Մաքս Հեպի
- 2004 - Էլիսը Գլամուրի երկրում / Ellis in Glamourland - Սյուզեն
- 2006 - Օզզի / Ozzie - Մաքս Հեպի
- 2013 - Մոլլի Մուն. Անմոռանալի հիպնոսող / Molly Moon: The Incredible Hypnotist
- 2013 - Սանտայի փրկությունը / Saving Santa - ձայնավորում
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 - Մարդկային ջունգլի / The Human Jungle - Լիզ Կրոս
- 1966 - Փախչել քո կյանքից / Run for Your Life - Ջիլիան Ուելս
- 1966 - Մարդ քեռուց / The Man from U.N.C.L.E. - Բարոնուհի Բիբի դե Շազյոր
- 1967 - Աստղային ուղի / Star Trek - Քույր Էդիթ Կիլեր
- 1967 - Վիրջինիացին / The Virginian - Լորնա Մարի Մարշալ
- 1967 - Բեթմեն / Batman - Սիրենա
- 1967 - Դենի Թոմասի ժամը / The Danny Thomas Hour - Մայրա
- 1969 - Առաքելությունն անիրագործելի է / Mission: Impossible - Նիկոլ Վեդեթ
- 1972 - Հորդորման վարպետներ / The Persuaders! - Սիդոնի
- 1972 - Hallmark փառքի սրահը / Hallmark Hall of Fame - Լորեյն Շելդոն
- 1973 - Մեծ գաղտնիքներ / Great Mysteries - Ջեյն Բլեյք
- 1975 - Էլլերի Քուին / Ellery Queen - Տիկին Դեյզի Ֆրոլի
- 1975 - Switch - Ջեքի Սայմոն
- 1975 - Տիեզերք. 1999 / Space: 1999 - Կարա
- 1976 - Բարետտա / Baretta - Լինն Սթայլս
- 1976 - Կին-ոստիկան / Police Woman - Լորելեա Ֆրենկ
- 1976 - Փոխարկիչ Արթուր Հեյլի / Arthur Hailey’s the Moneychangers - Ավրիլ Դևերո
- 1976 - Հիբսվիլլ / Gibbsville - Անդրեա
- 1977 - Ֆանտաստիկ ճանապարհորդություն / The Fantastic Journey - Թագուհի Հելյանա
- 1977 - Ոստիկան ապագայից / Future Cop - Իվ Դի Ֆալկո
- 1977 - Սթարսկի և Հաթչ / Starsky and Hutch - Ջենիս
- 1979 - Չհորինված պատմություններ / Tales of the Unexpected - Կլեր Դակուերտ և Ջուլիա Ռոուչ / Սյուզի Սթար / Նատալիա Տերտոն
- 1980 - Բեռնի / Bernie
- 1980 - Ֆանտազիաների կղզի / Fantasy Island - Լյուսի Ատուել
- 1981 - Գերդաստան / Dynasty - Ալեքսիս Քերինգտոն Կոլբի
- 1983 - Սիրո նավակ / The Love Boat - Ջանին Ադամս
- 1983 - Կախարդական պատմությունների թատրոն / Faerie Tale Theatre - Խորթ մայր/Կախարդուհի
- 1991 - Այսօր երեկոյան 8:30 / Tonight at 8.30 - Դորիս Գաու
- 1993 - Ռոզաննա / Roseanne - Ռոննի, Ռոզաննայի ազգականուհի
- 1996 - Դայակ / The Nanny - Ջոան Շեֆիլդ
- 1997 - Խաղաղ սյունաշարեր / Pacific Palisades - Քրիստինա Գոբսոն
- 2000 - Ուիլ և Գրեյս / Will & Grace - Հելենա Բարնս
- 2002 - Ուղղորդիչ լույս / The Guiding Light - Ալեքսանդրա «Ալեքս» Սպոլդինգ վոն Հալքեյն Տորպ № 3
- 2005 - Ստրկություն և Ամերիկայի հաջողությունը / Slavery and the Making of America - Reenactor
- 2006 - Բաբելոն հյուրանոց / Hotel Babylon - Տիկին Իմոջին Պատտոն
- 2006 - Ֆուտբոլիստների կանայք / Footballers’ Wives - Եվա դը Վոլֆ
- 2010 - Արգելված սեր / Verbotene Liebe - Լեդի Ջոան (կամեո)
- 2015 - Արքայական ընտանիքի անդամներ / The Royals - Մեծն Օքսֆորդի հերցոգուհի
Հեռուստատեսային ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 - Մարդ, ով եկել է նախաճաշի / The Man Who Came to Dinner - Լորեյն Շելդոն
- 1973 - Ծանր ընթացք, արագ ընթացք / Drive Hard, Drive Fast - Քերոլ Բրեդլի
- 1982 - Թղթե տիկնիկներ / Paper Dolls - Ռասին
- 1982 - Վայրի կանայք Կուսության կիրճից / The Wild Women of Chastity Gulch - Էննի Մակալոհ
- 1983 - Մանեկենի արարումը / Making of a Male Model - Քեյ Դիլոն
- 1984 - Ինչպես է նա տղամարդ եղել / Her Life as a Man - Պեմ Դուգան
- 1986 - Մեղքեր / Sins - Էլեն Ժյունո
- 1984 - Կարտյեի գործը / The Cartier Affair - Կարտյե Ռենդ / Մերիլին Հալիֆաքս
- 1986 - Մոնտե Կառլո / Monte Carlo - Կատրինա Պետրովնա
- 1991 - Կարմիր պղպեղներ / Red Peppers - Լիլի Պեպեր
- 1991 - Գերդաստան. Հաշտություն / Dynasty: The Reunion - Ալեքսիս Մորել Քերինգտոն Կոլբի Դեքստեր Ռոուան
- 1993 - Mama’s Back - Թամարա Համիլտոն
- 1995 - Էննի. Արքայական արկածներ / Annie: A Royal Adventure! - Լեդի Էդվինա Հագբոտոմ
- 1995 - Հարտ և Հարտ. երկու Հարտ 3/4 տեմպով / Hart to Hart: Two Harts in 3/4 Time - Լեդի Կամիլա
- 1998 - Քաղցր խաբեություն / Sweet Deception - Արիաննա, Ռիզայի մայրը
- 2001 - Հին յաբուներ ամերիկյան ձևով / These Old Broads - Էդդի Հոլդեն
- 2009 - Միսս Մարփլ. Խաբկանք հայելիներով / Marple: They Do It with Mirrors - Ռութ Վան Ռիդոկ
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 - Մեղքեր / Sins (գործադիր պրոդյուսեր)
- 1986 - Մոնտե Կառլո / Monte Carlo (գործադիր պրոդյուսեր)
- 1991 - Կարմիր պղպեղներ / Red Peppers (համապրոդյուսեր)
- 1991 - Այսօր երկոյան 8:30 / Tonight at 8.30 (պրոդյուսերի օգնական)
- 1999 - Գաղտնի ամուսնություն / The Clandestine Marriage (պրոդյուսերի օգնական)
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակ «Ոսկե խնձոր»
- 1982 - Տարվա դերասանուհի
- Մրցանակ «Ոսկե խցիկ»
- 1999 - Հազարամյակի մրցանակ
- Մրցանակ «Ոսկե Գլոբուս»
- 1983 - Սերիալի կամ դրամայի լավագույն դերասանուհի («Գերդաստան» հեռուստասերիալի համար)
- Մրցանակ «Ոսկե նիմֆա»
- 2001 - Լավագույն դերասանուհի
- Մրցանակ «People’s Choice Award»
- 1985 - Սիրելի դերասանուհի (Լինդա Էվանսի հետ)
- Մրցանակ «Soap Opera Digest Awards»
Անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակ «Սատուրն»
- 1978 - Լավագույն կինոդերասանուհի («Մրջյունների կայսրություն» ֆիլմի համար)
- Մրցանակ «ACE»
- 1983 - Դրամատիկան բեմի դերասանուհի («Կախարդական պատմությունների թատրոն» հեռուստասերիալի համար» (դրվագ «Հենզել և Գրետել»))
- Մրցանակ «Էմմի»
- 1984 - Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի («Գերդաստան» հեռուստասերիալի համար)
- Մրցանակ «Ոսկե Գլոբուս»
- 1982 - Սերիալի կամ դրամայի լավագույն դերասանուհի («Գերդաստան» հեռուստասերիալի համար)
- 1984 - Սերիալի կամ դրամայի լավագույն դերասանուհի («Գերդաստան» հեռուստասերիալի համար)
- 1985 - Սերիալի կամ դրամայի լավագույն դերասանուհի («Գերդաստան» հեռուստասերիալի համար)
- 1986 - Սերիալի կամ դրամայի լավագույն դերասանուհի («Գերդաստան» հեռուստասերիալի համար)
- 1987 - Սերիալի կամ դրամայի լավագույն դերասանուհի («Գերդաստան» հեռուստասերիալի համար)
- Մրցանակ «Ոսկե ազնվամորի»
- 2001 - Վատագույն դերասանուհի («Ֆլինսթոունները Վիվա Ռոք Վեգասում» ֆիլմի համար)
- Մրցանակ «Soap Opera Digest Awards»
- Մրցանակ «TV Land Award»
- 2003 - Ոճային նորաձևուհի («Գերդաստան» հեռուստասերիալի համար)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Eldridge A. Encyclopædia Britannica
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1996. — Iss. 54625. — P. 25. — ISBN 978-0-11-664625-5
- ↑ The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2014. — Iss. 61092. — P. N26. — ISBN 978-0-11-686092-7
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Joan Collins- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Awards for Joan Collins». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Joan Collins receives damehood from Prince Charles». Los Angeles Times. 26 марта 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Joseph William Collins». geni_family_tree. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 «Joan Collins- Biography». Turner Classic Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ David Gritten (26 ноября 1979). «Imperfect Past Behind Her, Joan Collins Says She Likes Turning Homebody». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Schemering, Christopher. The Soap Opera Encyclopedia, September 1985, pp 80-81, ISBN 0-345-32459-5 (1st edition)
- ↑ George Hurrell (21 июля 2008). «Photographer of the Week - George Hurrell». Practical Photography. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «If You've Got It, Flaunt It: ABC Trumpets an 80's Hit». Նյու Յորք Թայմս. 1 января 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Collins laughs off age difference (անգլ.).
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-09-25 Wayback Machine
- Ջոան Քոլինզ Թվիթթերում
- Appearances on C-SPAN
- Works by or about Ջոան Քոլինզ in libraries (WorldCat catalog)
- Ջոան Քոլինզ collected news and commentary at The Guardian
- Ջոան Քոլինզ collected news and commentary at Նյու Յորք Թայմս
- Debrett's People of Today
- Joan Collins interview on BBC Radio 4 Desert Island Discs, 22 July 1990
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Քոլինզ» հոդվածին։ |
|
- Մայիսի 23 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կին վիպասաններ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի մոդելներ
- Բրիտանացի պրոդյուսերներ
- Բրիտանացի վիպասաններ
- Թատրոնի դերասանուհիներ
- Կին ինքնակենսագիրներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի