Jump to content

Ջերմաէներգետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմաէներգետիկա, ջերմատեխնիկայի ճյուղ, զբաղվում է ջերմությունը մեխանիկական և էլեկտրական էներգիաների փոխակերպելու հարցերով։

Ջերմաուժային տեղակայանքներում արտադրվում է մեխանիկական էներգիա, որն օգտագործվում է աշխատող մեքենաների (մետաղահատ հաստոցներ, ավտոմոբիլներ, կոնվեյերներ) հաղորդակներում։

Էլեկտրական էներգիա ստանալու համար ջերմաուժային տեղակայանքները համալրում են էլեկտրագեներատորով, որտեղ մեխանիկական էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ Ջերմության հաշվին էլեկտրական էներգիա ստացվում է ջրային շոգիով աշխատող ջերմաէլեկտրակայաններում, ատոմային է էլեկտրակայաններում և գազատուրբինային էլեկտրակայաններում։

Այն տեղակայանքները, որտեղ ջերմության փոխակերպումը էլեկտրական էներգիայի իրականացվում է առանց էլեկտրամեխանիկական գեներատորների, կոչվում են էներգիայի ուղղակի փոխակերպման տեղակայանքներ։ Դրանց թվին են պատկանում մագնիսահիդրոդինամիկական գեներատորները, ջերմաէլեկտրական գեներատորները, ջերմաէլեկտրոնային գեներատորները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։