Ջորդանը ծնվել և մեծացել է Տեխաս նահանգի Քորփուս Քրիսթի քաղաքում։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա երիտասարդ էր, նա ապրում էր ցածր եկամուտ ունեցող ընտանիքում՝ եղբոր՝ Ջոյի, քրոջ՝ Ջեսիկայի և մոր՝ Դեբիի հետ[6]։ Նրա հայրն ունի անգլիական, շոտլանդական, ուելսական և գերմանական ծագում, իսկ մայրը հրեա է (ծնողների ընտանիքները հրեա վերաբնակիչներ էին Ռուսաստանից, Լեհաստանից, Լատվիայից և Լիտվիայից)[7][8] Նա եղել է «A» մակարդակի ուսանող[6], ավարտել է «Մերի Քերոլ» ավագ դպրոցը, որտեղ եղել է երգչախմբի ակտիվ անդամ։ Ավելի ուշ ավարտել է «Իթաքա» քոլեջը, որտեղ երաժշտական թատրոնում արժանացել է արվեստի բակալավր աստիճանի[9]։
Ջորդանը երգել սկսել է դեռահաս տարիքից, սկսելով խաղալ նաև ավագ դպրոցում[10]։ 2008 թվականին նա նկարահանվել է «Փոքրիկ շունը ծիծաղեց» կատակերգությունում մարմնավորելով Ալեքսին, որի համար էլ նա արժանացավ «Connecticut Critics Circle» մրցանակին[11]։ Հետո նույն տարում Կոնեկտիկուտ նահանգի «Գուդսփիդ» օպերայի տանը «Բիգ Րիվեր» մյուզիքլի ժամանակ նա մարմնավորեց Թոմ Սոյերին։ 2009 թ․ խաղացել է բրոդվեյյան «Rock of Ages» մյուզիքլում[12]։ 2008 թ․ հանդես է եկել NBC հեռուստաալիքի կողմից հեռարձակված «Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս» հեռուստասերիալի «Streetwise» սերիայում[13]։ Ջորդանը հանդես եկավ որպես, Թոնի գլխավոր դերի այլընտրանքային դերասան 2009թ․ բրոդվեյան «Արևելյան կողմերի պատմություն» մյուզիքլում։ 2010 թ․ որպես Քյալդ Բարոու մասնակցել է Ֆլորիդա նահանգի Սարասոտա շրջանում նկարահանած բրոդվեյան «Բոնի և Քլայդ» մյուզիքլին, որի հեղինակներն են Ֆրենկ Ուիլդհորնը և Դոն Բլեյքը.[14] ։
Ջորդանը որպես Քլայդ իր դեբյուտն է արել «Բոնի և Քլայդ» մյուզիքլում բրոդվեյյան շոուի բացմանը՝ 2011 թ․ դեկտեմբերի 1-ին[15]։ Շոուն փակվեց 2011 թ․ դեկտեմբերի 30-ին՝ 36 կատարումներից հետո[16]։ 2011 թ․ սեպտեմբերին և հոկտեմբերին Նյու Ջերսի նահանգի «Փեյփեր Միլլ» դրամատիկական թատրոնում կատարել է Ջեքի դերը «Նյուսայզ»–ի նոր տարբերակում[17]։ Նա նկարահանվել է Warner Bros. կինոարտադրության «Ուրախ աղմուկ» ֆիլմում, նրա խաղընկերներն են եղել Քուին Լաթիֆան, Կիկի Փալմերը և Դոլլի Փորթոնը։ Ֆիլմը թողարկվել է 2012 թ․ հունվարի 13–ին[13][18]։
Ջորդանը մրցանակ է ստացել Disney Channel–ի «Նյուսայզ» մյուզիքլում իր Ջեք Քելի դերի համար, մյուզիքլի երաժշտության հեղինակն է Ալան Մենկենը, խոսքերինը՝ Ջեք Ֆելդմանը, իսկ գրքինը՝ Հարվի Ֆիրսթինը[19]։ Նյուսայզ մյուզիքլը թողարկվել է 2012 թ․ մարտի 29-ին Նիդերլանդների թատրոնում։ 2012 թ. իր դերակատարման համար առաջադրվել է «Թոնի մրցանակ՝ մյուզիքլում գլխավոր դերի լավագույն կատարման համար»[20]։ 2013 թ․ նա Նյուսայզ մյուզիքլում իր դերով առաջադրվել է Գրեմմի մրցանակի համար, որպես թատերական ալբոմի լավագույն մյուզիքլի հիմնական մենակատար[13][21]։
2012 թ․ հունիսին հայտարարվել էր, որ Ջորդանը կմարմնավորի Ջիմիի կերպարը NBC հեռուստաալիքի կողմից թողարկված «Սմեշ» հեռուստասերիալի երկրորդ սեզոնում։ Նա «Սմեշ» հեռուստասերիալում նկարահանվելով, միաժամանակ կատարում էր իր դերը Նյուսայզ մյուզիքլում[22], մինչև 2012 թ․ օգոստոսին հայտարարվել էր, որ իր վերջնական ներկայացումը մյուզիքլում կլինի սեպտեմբերի 4-ին[23]։
2013 թ․ դեկտեմբերին Ջորդանը հայտնվեց Հիթ Լիսթում, դա համերգային պրեզենտացիա է «Սմեշի» երկրորդ սեզոնի համար։ Նա բազմիցս ներկայացել է Նյու Յորքի 54 Below պրոդաքշնում և՛ որպես մենակատար, և՛ հանդես է եկել «Սմեշ»–ի աստղերի հետ[24]։
Ջորդանը մարմնավորել է Ջեմի Ուելերսթինին «Վերջին հինգ տարիները» մյուզիքլում, որն ունի համանուն ֆիլմ։ 2013 թ․ հունիսին սկսվեցին ֆիլմի նկարահանումները, որոնք տևեցին ավելի քան երեք շաբաթ, ֆիլմը հեռարձակվեց 2015 թ․ Սուրբ Վալենտինի օրը[25]։
2015 թ․ Ջորդանը մարմնավորել է Ուինսլոու (Ուին) Շոթին CBS-ի «Սուպերգրլ» հեռուստասերիալում։ Պրեմիերան դիտեցին 12․96 միլիոն հեռուստադիտող, և հետագայում՝ 2015 թ․ նոյեմբերի 30-ին հեռարձակվեց նաև ամբողջական սեզոնը։ Ջորդանն արժանացավ գովասանքի իր կատարման համար[26]։
2016թ․ ամռանը Ջորդանը Քերեն Օլիվիոյի և Ջորջ Ակրամի հետ դարձյալ հանդես կգա, որպես Թոնի «Արևելյան կողմերի պատմությունը» մյուզիքլում։