Jump to content

Ջերալդին Բրուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերալդին Բրուքս
անգլ.՝ Geraldine Brooks
Ծնվել էսեպտեմբերի 14, 1955(1955-09-14)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա[2][3][4]
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան և հեղինակ
ԱզգությունAustralian Americans?
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԿոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա, Սիդնեյի համալսարան, Bethlehem College? և Կոլումբիայի համալսարան (1983)
ԱշխատավայրՌեդկլիֆ քոլեջ և The Wall Street Journal[5]
Պարգևներ
ԱմուսինTony Horwitz?
Կայքgeraldinebrooks.com
 Geraldine Brooks (writer) Վիքիպահեստում

Ջերալդին Բրուքս (անգլ.՝ Geraldine Brooks, սեպտեմբերի 14, 1955(1955-09-14)[1], Սիդնեյ, Ավստրալիա[2][3][4]), ժամանակակից ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ավստրալիական Սիդնեյ քաղաքում, որի համալսարանում էլ բարձրագույն կրթություն է ստացել, այնուհետև աշխատել որպես «The Sydney Morning Herald» թերթի թղթակից։ «Greg Shackleton Memorial Scholarship» կրթաթոշակ շահելով՝ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սովորել Կոլումբիայի համալսարանում, որն ավարտել է 1983 թվականին։ Ամուսնացել է իր համակուրսեցի Թոնի Հորվիցի հետ, հուդայականություն ընդունել (մինչ այդ կաթոլիկություն է դավանել)։ 2002 թվականից ԱՄՆ քաղաքացիություն է ընդունել[10][11]։

Բրուքսը «The Wall Street Journal»-ի ու այլ պարբերականների համար ռեպորտաժներ, հոդվածներ է գրել Պարսից ծոցի պատերազմի, Սոմալիում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում տեղի ունեցած ռազմական բախումների մասին։ Ժուռնալիստական աշխատանքի հետ մեկտեղ՝ զբաղվել է գրական գործունեությամբ, վեպեր, վիպակներ, պատմվածքներ է գրել ու հրատարակել; 2006 թվականին նրա «Մարչ» («March») վեպը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[12] (ի դեպ, ամուսինը՝ Թոնի Հորվիցը նույնպես Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է, բայց՝ ժուռնալիստիկայի ասպարեզում)։ Կին անվանի գրողի ու ժուռնալիստի հիշարժան ստեղծագործություններից է նաև 2015 թվականին լույս ընծայած «Գաղտնի լար» (The Secret Chord) պատմավեպը երկրորդ երկաթե դարի ժամանակաշրջանի և աստվածաշնչյան Դավիթ թագավորի մասին[13][14]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006: Պուլիտցերյան մրցանակ «Մարչ» վեպի համար[12][16]
  • 2008: Ավստրալիայի հրատարակիչների ընկերակցության «Տարվա գիրք» մրցանակ և Ավստրալիայի գրական մրցանակ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում՝ «Գրքի մարդիկ» գրքի համար[17][18][19]
  • 2009: Peggy V. Helmerich Distinguished Author Award[20]
  • 2010: Խաղաղության դեյտոնյան գրական մրցանակ՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[21]
  • 2016: Ավստրալիայի շքանշանի սպայի կոչում

Գրականություն Ջերալդին Բրուքսի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cunningham, Sophie (June 2011). «Caleb goes to Harvard». Australian Book Review (332): 55–56. Review of Caleb's crossing.
  • Steggall, Stephany (March 2012). «Geraldine Brooks». Celebration. Australian Authors Past & Present. Australian Author. 44 (1): 22–25.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 http://sydney.edu.au/arts/government_international_relations/alumni/notable.shtml
  3. 3,0 3,1 3,2 http://www.chron.com/life/houston-belief/article/Pulitzer-winning-novelist-drawn-to-Judaism-1725422.php
  4. 4,0 4,1 4,2 http://www.nationalbook.org/nba2014_fic_longlist_pr.pdf
  5. https://www.aspenwords.org/people/geraldine-brooks/
  6. https://www.pulitzer.org/winners/geraldine-brooks
  7. http://helmerichaward.org/winners/2009_geraldine-brooks.php
  8. https://www.sydney.edu.au/content/dam/corporate/documents/university-archives/honorary-awards/b/ms-geraldine-brooks.pdf
  9. Australian Honours Search Facility
  10. «Geraldine Brooks biographical details at NNDB». Nndb.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  11. Marquis Who's Who (2009). New Providence: Reed Reference Electronic Publishing
  12. 12,0 12,1 Журналистов наградили за достоверную Катрину, Газета «Коммерсантъ», № 69 (3400), 19.04.2006.
  13. «The Secret Chord». Author website. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  14. Hoffman, Alice (2015 թ․ սեպտեմբերի 28). «Geraldine Brooks reimagines King David's life in 'The Secret Chord'». Washington Post. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  15. «The Novels». GeraldineBrooks.com (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  16. «The Pulitzer Prizes — 2006 Winners». The Pulitzer Board. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 21-ին.
  17. "Brooks wins Book of the Year award", The Sydney Morning Herald, 15 June 2008
  18. «The Book of Exodus». The New Yorker. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  19. «Brooks Wins Book of the Year Award». Sydney Morning Herald. 2008 թ․ հունիսի 16. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  20. Althea Peterson, "2009 Helmerich award winner has unusual past" Արխիվացված 2012-10-07 Wayback Machine, Tulsa World, 19 February 2009.
  21. LLC, D. Verne Morland, Digital Stationery International,. «Dayton Literary Peace Prize - Geraldine Brooks, 2010 Lifetime Achievement Award». www.daytonliterarypeaceprize.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդին Բրուքս» հոդվածին։