Ջեսի Քինգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջեսի Քինգ | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1875[1][2][3][…] կամ 1876[4] |
Ծննդավայր | Bearsden, New Kilpatrick, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Մահացել է | օգոստոսի 3, 1949[1][3][6][…] |
Մահվան վայր | Kirkcudbright, Kirkcudbrightshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գլազգոյի արվեստի դպրոց (1900)[5] |
Ազդվել է | Օբրի Վինսենտ Բերդսլի |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարազարդող, գծանկարիչ, դիզայներ, potter, համալսարանի դասախոս և ակնագործ |
Ամուսին | E. A. Taylor?[5] |
Անդամություն | Glasgow Girls?[7], Glasgow School?[5], Kirkcudbright Artists' Colony? և Glasgow Society of Lady Artists? |
Jessie Marion King Վիքիպահեստում |
Ջեսի Մերիոն Քինգ (անգլ.՝ Jessie M. King, մարտի 20, 1875[1][2][3][…] կամ 1876[4], Bearsden, New Kilpatrick, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - օգոստոսի 3, 1949[1][3][6][…], Kirkcudbright, Kirkcudbrightshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5]), շոտլանդացի նկարիչ, մանկական գրականության նկարազարդող։
Կյանքը և գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեսիի հայրը զբաղեցրել է Շոտլանդիայի եկեղեցու ամենաբարձր պաշտոններից մեկը, և նա ստացել է խիստ կրոնական կրթություն։ 1891 թվականին աղջիկը ընդունվում է Մարգարիտա թագուհու քոլեջը, որտեղ սովորում է գեղանկարչություն։ 1892 թվականին Ջեսի Քինգը շարունակում է իր ուսումը Գլազգոյի արվեստի դպրոցում, որն ավարտում է արծաթե մեդալով (1898)։ 1899 թվականին նկարչուհին սկսում է դասավանդել դպրոցում դիզայն և գրքային նկարազարդում։ Ջեսիի առաջին աշխատանքները, որոնք լույս են տեսել 1899-1902 թվականներին Բեռլինի «Գլոբուս» խմբագրությունում, նրան մեծ ճանաչում բերեցին։ Քինգի նկարազարդումները ստեղծվել են մոդեռն ոճով նկարչուհու գործունեությունը նաև սերտորեն կապված է շոտլանդիայի մոդեռնիստական «Քառյակը» խմբի հետ, որը գլխավորում էր Չառլզ Ռեննի Մակինթոշը։
1902 թվականին Քինգը ճանապարհորդում է Գերմանիա և Իտալիա, այդ ժամանակ նա բացահայտում է Բոտիչելլիի արվեստը, որը մեծ ազդեցություն է ունեցել նկարչուհու գեղանկարչության վրա։ Որոշ ժամանակ անց Ջեսին նկարազարդում է երեխաների Ավետարանը։ Այս աշխատանքի համար Թուրինում կայանալիք ժամանակակից դեկորատիվ արվեստի միջազգային ցուցահանդեսում նա արժանանում է ոսկե մեդալի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jessie Marion King — 2008.
- ↑ 2,0 2,1 Jessie Marion King — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 261. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://hedendaagsesieraden.nl/2022/08/09/jessie-marion-king/
- ↑ 6,0 6,1 6,2 Robertson P. R. King, Jessie M(arion) // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T046640
- ↑ https://www.nationalgalleries.org/art-and-artists/glossary-terms/glasgow-girls
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jessie M. King illustrations at Art Passions
- Jessie Marion King biography at the Gracefield Arts Centre in Dumfries, Scotland virtual representation of the Gracefield Arts Centre's Permanent Collection at exploreart.co.uk
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսի Քինգ» հոդվածին։ |
|