Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսիկա Ռոուզ Բրաուն Ֆինդլեյ (անգլ.՝ Jessica Rose Brown Findlay, սեպտեմբերի 14, 1987(1987-09-14), Cookham, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Մեծ ճանաչում է ստացել «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում լեդի Սիբիլ Քրոուլիի դերը խաղալուց հետո։
Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Կուկհեմում։ Նրա ծնողները եղել են Բևերլի և Քրիստոֆեր Ֆինդլեյները։ Մայրը ուսուցչուհի է եղել, հայրը՝ ֆինանսական խորհրդատու[1]։ Նրա նախապապ Ուիլյամ Բրաուն Ֆինդլեյը, ով ծնվել էր Գլազգոյում, իր երկրորդ անունը դարձրել է ընտանիքի ազգանվան մի մասը[2]։ Սովորել է Բալետի ազգային դպրոցում։ 15 տարեկանում Մարիինյան թատրոնում տեղի ունեցած հյուրախաղերից հետո նրան հրավիրել են Կովենտ գարդեն արքունական թատրոն[3]։
Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է լոնդոնյան արվեստի դպրոց։ Երկրորդ կուրսում կոճի մի քանի վիրահատություններ է տարել, որից հետո հայտարարել է, որ այլևս չի կարող պարել։ Որոշել է սկսել դերասանական կարիերա։ Դերասան դառնալու մասին նա միշտ երազել էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել իրեն փարձել այդ ասպարեզում[4]։
2011 թվականինՆիիլ Մակորմիկի «Ալբատրոս» ֆիլմում ընտրվել է որպես գլխավոր դերասանուհի[3]։ Մարմնավերել է Էմիլիի կերպարը։ Միևնույն ժամանակ նա դեր է ստացել «Վատերը» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում։ Նրան մեծ ճանաչում է բերել «Դաունթոնի աբբայություն» ֆիլմը։ Թիմ Բարթոնը ցանկացել է նրան վստահել «Ալիսան հրաշքենրի աշխարհում» ֆիլմի գլխավոր դերը։ Սակայն վերջում այն խաղացել է Միա Վասիկովսկան[5]։
Ջեսիկան խաղացել է ֆանտաստիկ ժանրի «Սև հայելի» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ 2012 թվականին Էլեյս Պելետյեի դերում նկարահանվել է «Լաբիրինթոս» մինի սերիալում[6]։ 2012 թվականի մարտին հայտարարվել է, որ Ջեսիկա Բրաուն Ֆինդլենը «Սերը ժամանակի միջով» ֆիլմում խաղալու է Բևերլի Փենի դերը[7]։
Տարի
|
Հայերեն անվանումը
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
2009
|
Մարդը մոտոցիկլի վրա
|
Man on a Motorcycle
|
աղջիկը անկողնում
|
2009-2011
|
Վատերը
|
Misfits
|
Ռեյչել
|
2010-2012
|
Դաունթոնի աբբայություն
|
Downton Abbey
|
Լեդի Սիբիլ Քրոուլի /Բրենսոն
|
2011
|
Նախաճաշել
|
Breakfast
|
խաղացել է ինքն իրեն
|
2011
|
Լուսաբաց
|
Daybreak
|
խաղացել է ինքն իրեն
|
2011
|
Ալբատրոս
|
Albatross
|
Էմիլիյա
|
2011
|
Սև հայելի
|
Black Mirror
|
Աբի
|
2012
|
Լաբիրինթոս
|
Labyrinth
|
Էլեյս Պելետյե
|
2014
|
Սերը ժամանակի միջով
|
Winter's Tale
|
Բևերլի Փեն
|
2014
|
Բակի պատուհանը
|
Janela Indiscreta
|
խաղացել է ինքն իրեն
|
2014
|
«Ճամայկա» պանդոկ
|
Jamaica Inn
|
Մերի Իելան
|
2014
|
Շքեղ
|
Posh
|
Ռեյչել
|
2014
|
Օրորոցային
|
Lullaby
|
Կարեն
|
2014
|
Ապստամբների ակումբ
|
The Riot Club
|
Ռեյչել
|
2015
|
Վիկտոր Ֆրանկենշտեյն
|
Victor Frankenstein
|
Լորելեյա
|
2015
|
Իզգոյ
|
The Outcast
|
Ալիսա Օլդրիջ
|
2016
|
Գեղեցիկ հրաշքը
|
This Beautiful Fantastic
|
Բելա Բրաուն
|
2017
|
Անառակները
|
Harlots
|
Շառլոտա Ուելս
|
2018
|
Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ
|
The Guernsey Literary and Potato Peel Pie Society
|
Էլիզաբեթ
|
2020
|
Անեծք։ Բորլիի տան ուրվականները
|
The Banishing
|
Մարիաննա
|
2020
|
Նոր հմայիչ աշխարհ
|
Brave New World
|
Լենայնա Քրաուն
|
Տարի
|
Պիես
|
Դեր
|
Թատրոն
|
2015
|
Օրեստիա
|
Էլեկտրա
|
Ալմեյդա
|
Թրաֆալգարյան թատրոն
|
2016
|
Քեռի Վանյա
|
Սոնյա
|
Ալմեյդա
|
2017
|
Համլետ
|
Օֆելյա
|
Ալմեյդա
|
Հարոլդ Փինթերի թատրոն
|
Տարի
|
Մրցանակ
|
Կատեգորիա
|
Ֆիլմ
|
Արդյունք
|
2011 թվական
|
Բրիտանական անկախ կինոմրցանակ
|
Ամենախոստումնալիդ նորամուտ[8]
|
Ալբատրոս
|
Առաջադրված
|
2012 թվական
|
Evening Standard թերթի մրցանակ
|
Ամենախոստումնալիդ նորամուտ[9]
|
Ալբատրոս
|
Առաջադրված
|
2013 թվական
|
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ
|
Դրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմ
|
Դաունթոնի աբբայություն
|
Մրցանակ
|
2014 թվական
|
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ
|
Դրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմ
|
Դաունթոնի աբբայություն
|
Առաջադրված
|
2016 թվական
|
Իան Չառլսոն մրցանակ
|
Երկրորդ մրցանակ[10][11][12]
|
Քեռի Վանյա
|
Մրցանակ
|