Ջեյն Բարքեր
Ջեյն Բարքեր | |
---|---|
Ծնվել է | մայիս 1652[1] |
Ծննդավայր | Նորթհեմփթ��նշիր, Անգլիա |
Վախճանվել է | 1732[2][3] կամ 1723[4] |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծուհի և գրող |
Jane Barker Վիքիպահեստում |
Ջեյն Բարքեր (անգլ.՝ Jane Barker, մայիս 1652[1], Նորթհեմփթոնշիր, Անգլիա - 1732[2][3] կամ 1723[4]), անգլիացի բանաստեղծուհի, գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյն Բարքերը ծնվել է 1952 թվականի մայիսին։ Մկրտվել է 1952 թվականի մայիսի 17-ին անգլիական եկեղեցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա հայրը մի ժամանակ եղել է Անգլիայի թագավորական կնիքի պահապանի քարտուղարը։ 1662 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ուիլսթրոլ (Լինքոլնշիր)։
Ստացել է նախնական կրթություն։ Հետագայում սովորել է լատիներեն, անատոմիա և բուսաբուժություն։
1685 և 1688 թվականների միջև՝ Յակոբ II թագավորի կառավարության շրջանում, դարձել է կաթոլիկ։
Պանծալի հեղափոխությունից հետո՝ 1688 թվականին և Վիլհելմ III Օրանացու իշխանության գալուց հետո, Լոնդոնը վտանգավոր վայր է դարձել կաթոլիկների համար, հետևաբար Բարկերը, լինելով միապետական և յակոբինյան, հաջորդել է Յակոբ II-ին՝ Ֆրանսիայից աքորվելով։ Ապրել է Սեն-Ժերմեն-ան-Լեում։
1704 թվականին վերադարձել է Անգլիա, որտեղ տնօրինել է ծնողների մահից հետո ժառանգություն ստացած ունեցվածքը։ 1730 թվականին մասնակցել է Յակով II-ի կանոնականացման արշավին։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորամուտը եղել է 1687-1688 թվականներին։
Արտաքսման ժամանակ գրել է քաղաքականացված բանաստեղծություններ, երգեր, ներբողներ և այլն։ Հետագայում որպես արձակագիր զբաղվել է գրական ստեղծագործությամբ։
Կանանց, սիրուն, տղամարդկանց հետ հարաբերություններին նվիրված մի շարք վեպերի հեղինակ է։
Ընտրյալ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Poetical Recreations (1688)
- A Collection of Poems Referring to the Times (1701)
- Love Intrigues';' or The Amours of Bosvil and Galesia (1713)
- Exilius; or The Banish’d Roman (1715)
- The Christian Pilgrimage (1718)
- A Patch-Work Screen for the Ladies (1723)
- The Lining of the Patch-Work Screen for the Ladies (1726)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 33. — ISBN 978-1-85743-228-2
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- King, Kathryn R. "Jane Barker, Poetical Recreations, and the Sociable Text." ELH. 61.3 (1994)։ 551-570. ((ISSN|0013-8304)) ((OCLC|361323977))
- McArthur, Tonya Moutray. "Jane Barker and the Politics of Catholic Celibacy," Studies in English Literature 47.3 (2007)։ 595–618.
- Spencer, Jane. "Creating the Woman Writer: The Autobiographical Works of Jane Barker." Tulsa Studies in Literature. 2.2 (1983)։ 165-181. Web. 13 October 2015.
- Swenson, Rivka. "Representing Modernity in Jane Barker’s Galesia Trilogy: Jacobite Allegory and the Patch-Work Aesthetic," Studies in Eighteenth-Century Culture. (Spring 2005)։ 55–80.
- А. В. Дуклау, И. И. Бурова. Литературное творчество Джейн Баркер։ проблематика и художественное своеобразие. Женщины в литературе։ авторы, героини, исследователи. Коллективная монография /под ред. И. И. Буровой. СПб, Петрополис, 2017, ISBN 978-5—9676-0848-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Բարքեր» հոդվածին։ |
|