Ջանեթ Նապոլիտանո
Ջանեթ Նապոլիտանո անգլ.՝ Janet Napolitano | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1957[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | մեթոդիզմ |
Կրթություն | Սանտա Կլարայի համալսարան, Վիրգինյան համալսարանի Իրավունքի դպրոց, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Sandia High School? |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | United States Department of Homeland Security? |
Զբաղեցրած պաշտոններ | Arizona Attorney General?, United States Secretary of Homeland Security? և Governor of Arizona? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն | |
Janet Napolitano Վիքիպահեստում |
Ջանեթ Էն Նապոլիտանո (անգլ.՝ Janet Ann Napolitano, նոյեմբերի 29, 1957[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար (2009-2013)։ 2012 թվականին ըստ Forbes ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[6]։ Արիզոնայի նահանգապետ (2003-2009)։ 2013 թվականից Կալիֆոռնիայի համալսարանի նախագահ։ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (2018)[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին ավարտել է Սանտա Կլարայի համալսարանը (Կալիֆոռնիա)՝ ստանալով քաղաքագիտության summa cum laude բակալավրի աստիճան և ընդունվել Phi Beta Kappa: 1983 թվականին Վիրջինիայի համալսարանի իրավաբանական դպրոցից ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան (J.D.): Ուսումն ավարտելուց հետո զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։
1993 թվականին Բիլ Քլինթոնը նրան նշանակել է Արիզոնայում ԱՄՆ դաշնային փաստաբան, իսկ 1999-2002 թվականներին գլխավոր դատախազ։ 2002 թվականին Նապոլիտանոն հաղթել է Արիզոնայի նահանգապետի ընտրություններում, իսկ 2006 թվականին վերընտրվել այս պաշտոնում։ Նապոլիտանոն հատուկ ուշադրություն է դարձրել կրթական խնդիրներին, ուսուցիչների աշխատավարձերի մակարդակին, ինչպես նաև պայքարել է ապօրինի ներգաղթի դեմ։
Եթե մինչև իր կառավարչական գործունեության սկիզբը պետական բյուջեի դեֆիցիտը կազմում էր մոտ մեկ միլիարդ դոլար, ապա մինչև 2006 թվականն այն արդեն ավելցուկային էր և կազմում էր մոտ 300 միլիոն դոլար։ 2005 թվականին Time ամսագիրը նրան դասել է ԱՄՆ-ի հինգ լավագույն նահանգապետների ցուցակում[8]։
2008 թվականի վերջին Բարաք Օբաման հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնում Նապոլիտանոյի նշանակման մասին[9]։ 2009 թվականի հունվարի 20-ին Սենատը հաստատել է իր թեկնածությունը. նույն օրը հրաժարվել է Արիզոնայի նահանգապետի պաշտոնից։ Նա պաշտոնապես նոր պաշտոնում աշխատել է հաջորդ օրը` հունվարի 21-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 6ը։
2013 թվականի սեպտեմբերից Կալիֆոռնիայի համալսարանի նախագահն է։ Ինչպես նաև 2014 թվականից մշտական պայմանագրով աշխատում է Բերկլիի շրջանի Գոլդմանի հանրային քաղաքականության դպրոցում։ Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ է (2015)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Թոմաս Ջեֆերսոն» հիմնադրամի իրավագիտական մեդալով (2010)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.azwhf.org/about-5-3
- ↑ https://www.48women.org/past-honorees/
- ↑ «The 100 Most Powerful Women». Forbes. September 2012.
- ↑ Election of New Members at the 2018 Spring Meeting | American Philosophical Society
- ↑ «America's 5 Best Governors». Time. 13.11.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Джанет Наполитано назначена министром внутренней безопасности США». РИА Новости. 01.12.2008.
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ