Ջայուսիների տոհմ
Ջայուսիների տոհմ | |
---|---|
տոհմ |
Ալ-Ջայուսի (արաբ․՝ الجیوسي, անգլերեն հիշատակվում է Jayyusi, Jayousi, Jayosi, Jayossi, Jayoosi, Jayyosi կամ Jayousi տարբերակներով), հայկական արմատներով պաղեստինյան նշանավոր տոհմ, որի ներկայացուցիչները 11-րդ դարից ի վեր աչքի են ընկել որպես կառավարիչներ, տեղական տիրակալներ, զորավարներ և հարկահավաքներ։
Նրանք ավանդաբար կառավարիչներն են եղել Բանի Սաաբ ենթաշրջանի (նահիյայի), որը ներառում էր Քուր և Քաֆր Սուր աթոռանիստ, նստավայր գյուղերը, Ջայուս գյուղը, որտեղից առաջացել է տոհմի անունը, Քալքիլիա, Թայիբե, Ջինսաֆութ, Քաֆր Զիբադ և Քաֆր Ջամալ գյուղերը՝ ի թիվս այլոց[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջայուսիների տոհմը Բուրջի Մամլուքի օրոք՝ XV դարից կառավարել է պաղեստինյան Բանի Սաաբ ենթաշրջանը (նահիյան)։ Երբ շրջանն անցավ Օսմանյան տիրապետության տակ, տոհմը շարունակեց իշխել, և օսմանյան իշխանությունները խնդրեցին, որ նրանք պաշտպանեն Կահիրե - Դամասկոս ճանապարհի այն հատվածը, որը Մաջդալ Յաբան կապում էր Կակունին։ Ջայուսիների տոհմի ազդեցիկության մասին է վկայում այն փաստը, որ Բանի Սաաբը Ջաբալ Նաբլուսի միակ ենթաշրջանն է, որը մամլուքների ժամանակներից ի վեր վերանվանումների չի ենթարկվել[2]։
Ջայուսիների տոհմը մոտ 500 տարի առաջ կառուցել և բնակեցրել է իրենց ամրոց-նստավայրը՝ Քուր գյուղը[3]։ Չնայած իսրայելական օկուպացիայի հետևանքով առաջացած տնտեսական ու սոցիալական դժվարություններին (նրա բնակիչների մոտավորապես մեկ երրորդին իսրայելական բանակը 6-օրյա պատերազմի ժամանակ ստիպել էր լքել իրենց տները[4] ), նրանք շարունակում են մնալ տարածաշրջանի միակ բնակիչները։ Քուր Թրոն գյուղը, որը գտնվում է Նաբլուսի կենտրոնում, Թուլկարեմ և Քալքիլիա շրջանների եռանկյունում, եղել է Բանի Սաաբ շրջանի նախկին վարչական կենտրոնը[5] Այդ գյուղում պահպանվել, մեր օրերն է հասել 29 պատմական շինություն[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Macalister and Masterman, 1905, p. 355
- ↑ Doumani, 1995, p. 35
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Kur - Tulkarm». palestineremembered.com. Վերցված է 29-04-2023-ին..
- ↑ «Kur Project» (PDF). United Nations Development Program, Programme of Assistance to the Palestinian People. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Kur» (արաբերեն). Riwaq. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amiry, S. (2003). Throne Village Architecture. ISBN 0-88728-293-8.
- Dadoyan, S.B. (2013). The Armenians in the Medieval Islamic World: Armenian Realpolitik in the Islamic World and Diverging Paradigms: Case of Cilicia Eleventh to Fourteenth Centuries. Transaction Publishers. ISBN 978-1-4128-4577-9.
- Doumani, B. (1995). Rediscovering Palestine: Merchants and Peasants in Jabal Nablus, 1700-1900. University of California Press. ISBN 9780520203709.
- Macalister, R.A.S.; Masterman, E. W. G. (1905). «Occasional Papers on the Modern inhabitants of Palestine, part I & part II». Quarterly Statement - Palestine Exploration Fund. 37: 343–356. doi:10.1179/peq.1905.37.4.343. S2CID 161632875.
- Shahin, Mariam (2007). Palestine A Guide. ISBN 978-1-905214-51-8.
- al-Imad, Leila S. (1990). The Fatimid Vizierate (979-1172). Berlin: Klaus Schwarz Verlag. ISBN 3-922968-82-1., pp. 96–109
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UCUDEP
- Ջայուսիների տոհմի կայքէջը Արխիվացված 2010-11-21 Wayback Machine