Ջակոմո Մեյերբեր
Ջակոմո Մեյերբեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Giacomo Meyerbeer |
Ի ծնե անուն | գերմ.՝ Jakob Liebmann Meyer Beer[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1791[2][3][4] Tasdorf, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Երկիր | Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 2, 1864[3][2] (72 տարեկան) Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5][4] |
Գերեզման | Schönhauser Allee Jewish Cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, ինքնակենսագիր և երաժշտական ղեկավար |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ամուսին | Minna Meyerbeer? |
Պարգևներ | |
Giacomo Meyerbeer Վիքիպահեստում |
Ջակոմո Մեյերբեր (գերմաներեն՝ Giacomo Meyerbeer, ծննդյամբ՝ Յակոբ Լիբման Բեր, գերմաներեն՝ Jacob Liebmann Ber, սեպտեմբերի 5, 1791[2][3][4], Tasdorf, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 2, 1864[3][2], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5][4]), գերմանացի և ֆրանսիացի երգահան, «մեծ օպերա» (Grand Opera) ժանրի հիմնադիր։ Հիմնական ստեղծագործություններն են՝ «Ռոբերտ-սատանա» (Robert le Diable, 1831), «Հուգենոտներ» (Les Huguenots, 1836), «Մարգարե» (Le Prophète, 1849), «Դինորա» (Dinorah, 1859), «Աֆրիկուհի» (L’Africaine, 1864) օպերաները։
Հրեա բանկիրի որդի։ Աշակերտել է Մուցիո Կլեմենտիին (դաշնամուր), Կ․ Ֆ․ Ցելտերին և Դ․ Ֆոգլերին (կոմպոզիցիա)։ 1816-1824 թվականներին ապրել է Իտալիայում, յուրացրել իտալական օպերայի սկզբունքները և տարբեր քաղաքներում բեմադրել նոր օպերաներ, որոնցից առավել հասունը՝ «Խաչակիրը Եգիպտոսում» (1824)։
1827-1842 թվականներին ապրել է Ֆրանսիայում, որտեղ աննախընթաց հաջողություն են գտել նրա «Ռոբերտ Սատանա» (1830, բեմադրվել է 1831) և համաշխարհային հռչակ վայելող «Հուգենոտներ» (1835, բեմադրվել է 1836) օպերաները։
1842-1846 թվականներին Բեռլինում վարել է գեներալ-մուզիկ-տնօրենի (գլխավոր դիրիժոր) պաշտոնը։ 1856 թվականին վերադարձել է Փարիզ, ուր բեմադրվել են նրա «Մարգարե» (1849), «Պլոյերմելյան ներում» («Դինորահ», 1859), «Աֆրիկուհի» («Վասկո դա Դամա», բեմ․ ետմահու, 1885) և այլ օպերաներ։ Զարգացնելով «մեծ օպերայի» ավանդույթները Մեյերբերը լիբրետիստ Էժեն Սկրիբի հետ ստեղծել է մոնումենտալ ներկայացումներ՝ կոնտրաստային դրամատուրգիայով, մասսայական ճոխ տեսարաններով, շքեղ ձևավորմամբ, որոնց բարդ սյուժեներում, իբրև կանոն, միահյուսվում են պաամա-սոցիալական և անձնական դրամայի գծեր։ Չնայած խոցելի կողմերին (պատմական անցքերի վիճելի մեկնաբանում, ոճի որոշ էկլեկաիկություն, վիրտուոզային և բեմադրական էֆեկտների չարաշահում), Մեյերբերի երկերը (շուրջ 16 օպերա) վոկալ, անսամբլային, խմբերգային և բալետային համարների բազմազան օգտագործման, մելոդիկայի ու հարմոնիայի արտահայտչականության և վառ գործի քավորման շնորհիվ զգալիորեն հարստացրին 19-րդ դարի ռոմանտիկական օպերան։
Երևանի օպերայի և բալետի թատրոնում 1943 թվականին բեմադրվել է «Հուգենոտներ» օպերան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ndr.de/nachrichten/info/Geburtstag-von-Giacomo-Meyerbeer,audio84995.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Niggli A. Meyerbeer, Giacomo (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1885. — Vol. 21. — S. 631–640.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Мейербер Джакомо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Մեյերբեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 454)։ |
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1791 ծնունդներ
- Մայիսի 2 մահեր
- 1864 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Գերմանիայի հրեաներ
- Գերմանացի երաժիշտներ
- Գերմանացի դիրիժորներ
- Գերմանացի ինքնակենսագիրներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Բևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Հրեա երաժիշտներ
- Հրեա կոմպոզիտորներ