Jump to content

Պրելոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պրելոգ
խորվ.՝ Prelog
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՄեդժիմուրսկայա
ՀամայնքՄեջիմուրսկա
ՔաղաքապետԴրագուտին Գլավինա
Առաջին հիշատակում1264
Մակերես63,5 կմ², 24,8 կմ²
ԲԾՄ150 մետր
Բնակչություն4324 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+385) 40
Փոստային դասիչ40323
Պաշտոնական կայքprelog.hr
Պրելոգ (Խորվաթիա)##
Պրելոգ (Խորվաթիա)
Պրելոգ քաղաքի տեսքը

Պրելոգ (խորվ.՝ Prelog, հունգ.՝ Perlak), քաղաք Խորվաթիայում։ Բնակչությունը կազմում է 4324 մարդ (2011)[1]:

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրելոգը գտնվում է հյուսիսային տարածաշրջանում՝ Խորվաթիայի Դրավա և Մուրա գետերի միջակայքում։ 15 կմ հարավ-արևելք գտնվում է Չակովեց քաղաքը, 25 կմ արևելք՝ Վարաժդին քաղաքը։ 10 կմ հյուսիս-արևելք Հունգարիայի սահմանն է։

Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1264 թվականին։ 1334 թվականին կառուցվել է առաջին եկեղեցին։ 1671 թվականին Պյոտր Զրինսկին մեղադրվել է Հաբսբուրգների դեմ դավադրության մեջ և ենթարկվել մահապատժի, ինչն առաջացրել է քաղաքի ժամանակավոր անկման։ Սակայն 18-րդ դարում քաղաքը սկսել է կրկին աճել։ Այստեղ բացվել է մետաքսի արհեստանոց։ 1753 թվականին Պրելոգում կառուցվել է Սուրբ Հակոբոս տաճարը։

19-րդ դարում քաղաքը անկում է ապրել։ 1941-1945 թվականներին քաղաքը գրավվել է հունգարական բանակի կողմից, այնուհետև ընդգրկվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մեջ՝ կորցնելով քաղաքի կարգավիճակը։ 1991 թվականին անկախ մտել է անկախ Խորվաթիայի կազմը։ 1997 թվականին կրկին ստացել է քաղաքի կարգավիճակ և սկսել արագ զարգանալ։

Քաղաքի ժամանակակից տնտեսությունը հիմնված է արդյունաբերության վրա։ Վերջերս աճել է նաև զբոսաշրջության դերը։ Պրելոգի շրջապատը գրավում է մեծ թվով որսորդների և ձկնորսների ուշադրությունը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հակոբոս տաճար - կառուցվել է 1753 թվականին՝ բարոկկո ոճով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրելոգ» հոդվածին։