Պուշկինի կաղնի (Մոսկվա)
Պուշկինի կաղնի (ռուս.՝ Пушкинский дуб), Մոսկվայի Տվերսկի բուլվարում գտնվող ամառային կաղնի։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառն անվանվել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի պատվին, որը բազմիցս այցելել է Տվերսկի բուլվար։ Ծառը գտնվում է թիվ 14c1 տան դիմաց։ Դրանից ոչ հեռու, 22-րդ շենքում (այժմ՝ Մ. Գորկու անվան Մոսկվայի արվեստի թատրոն) եղել է Կոլոգրիվովի կալվածքը, որտեղ 1828 թվականի դեկտեմբերին Յոգելի պարահանդեսում Պուշկինը հանդիպել է Նատալիա Գոնչարովային։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառը շրջապատված է շղթայով՝ խոչընդոտելով անցորդներին մոտենալու կաղնու բնին և արմատներին։ Կոքին դրված է ցուցատախտակ, գրառումով`«Կաղնի ամառային։ Quercus robur L. Տարիքը՝ 200 տարեկան»։
2012 թվականի հունիսի 27-ին «Ծառերը` կենդանի բնության հուշարձաններ» համառուսական ծրագրի շրջանակներում կաղնին ուսումնասիրվել է «Ծառերի փորձաքննության կենտրոնի» մասնագետների կողմից։ Փորձագետներն իրականացրել են կաղնու տեսողական և գործիքային ախտորոշում, ինչպես նաև կետանշիչով վերցվել են նմուշներ, որոնց հիման վրա Մոսկվայի պետական համալսարանի դենդրոսկրոլոգիական լաբորատորիայում սահմանվել է ծառի ճշգրիտ տարիքը[1]։ Փորձաքննության արդյունքներ[2]՝
- Տարիք՝ Կաղնին գոյություն ունի 1814 թվականից (համապատասխանաբար, 2025 թվականին ծառը 211 տարեկան է)
- Բարձրություն՝ 19 մետր (2012 թվականի դրությամբ)
- Ծառի բնի տրամագիծը 1,3 մետր բարձրությյան վրա՝ 1,12 մետր (2012 թվականի դրությամբ)։ Համապատասխանաբար, հաստությունը 3.52 մետր
- Վիճակ՝ գերազանց (2012 թվականի դրությամբ)
Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի հունիսի 8-ին Մոսկվայի կառավարության թիվ 383-ПП որոշմամբ Պուշկինի կաղնին ներառվել է «Մոսկվայի հատուկ պահպանվող տարածքների ստեղծման համար նախատեսվող բնական օբյեկտների և համալիրների ցանկում»[3]։
«Պուշկինի» այլ կաղնիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պուշկինի կաղնի» անվանումը տրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքներում գտնվող այլ ծառերի՝
- 700-ամյա կաղնին գտնվում է Սույդա ավանում՝ Պուշկինի մեծ պապ Աբրամ Հանիբալի տուն-թանգարանի տարածքում։ 2000 թվականին 13-ամյա պատանին միտումնավոր այրել է այն՝ ցանկանալով ստանալ Հերոստրատոսի համբավը[4]։
- Բարատինների «Մառա» կալվածքի կաղնին[5][6]։
- Մայսկի քաղաքի կաղնին[7]։
- Գուրզուֆի կաղնին[8]։ «Պուշկինի կաղնիներից» միակն է, որը գտնվում է ծովախորշում[8]։
- Կաղնի, որն աճել էր Օդեսսայում, Պուշկինի և Լանժերոնովսկայի փողոցների անկյունում, Անգլիական ակումբի շենքի մոտ։ Երբ կաղնին սկսեց ծերանալ, քաղաքային իշխանությունները որոշեցին կտրել ծառը և բնի վրա հուշարձան կանգնեցնել։ 2001 թվականին հուշարձանը տեղադրվեց։ Դա մի ռոտունդա էր, որի ներսում ծառի հատված էր։ 2006 թվականի հունիսի 14-ին հուշարձանն ապամոնտաժվել է[9]։
- Տանոգոգի հյուրատան մոտ, որտեղ Պուշկինը մնացել է 1820 թվականին, ծառ կա, որը տնկվել է 1860-ական թվականներին։ ��յն կաղնի չէ, այլ՝ թթենի։ 2000-ական թվականների սկզբին ծառը մահացել է վանդալների առաջացրած հրդեհի հետևանքով[10]։
- Բլագովեշչենսկի կենտրոնի պողոտաներից մեկում գտնվող կաղնի։ Տնկվել է 1987 թվականին Պուշկինոգորսկի Միխայլովսկոյե արգելոց-թանգարանից բերված տնկիներից[11][12]։
- Օրենբուրգի Դրամատիկական թատրոնի հետևում գտնվող կաղնի[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Описание обследования дерева экспертами.
- ↑ Анкета Пушкинского дуба Արխիվացված 2017-08-19 Wayback Machine. // База данных «Национальный реестр деревьев».
- ↑ Постановление правительства Москвы от 08.06.2004 № 383-ПП «О памятниках природы в городе Москве»
- ↑ Ромашенкова Т. Последние из Ганнибалов. // Журнал «Огонёк» № 23 от 13.06.2005, стр. 11.
- ↑ Почему до Тамбова не довезли портрет Пушкина кисти Кипренского(չաշխատող հղում). // Портал «Твой Тамбов», 6 Июня 2016.
- ↑ Климкова М. «Край отеческий…» История усадьбы Боратынских. — СПб, Искусство, 2006.
- ↑ Пушкинский дуб — исторический памятник КБР Արխիվացված 2019-01-27 Wayback Machine. // Официальный сайт местной администрации Майского муниципального района КБР.
- ↑ 8,0 8,1 Пушкинский дуб. // Путеводитель по Ялте.
- ↑ «Пушкинский дуб» и логотип Одессы Արխիվացված 2018-04-24 Wayback Machine. // «Архитектура Одессы».
- ↑ :Топ-5 удивительных фактов о Ростовской области ко дню рождения региона. // Портал «161.ru», 13 сентября 2016.
- ↑ В Благовещенске в день рождения Пушкина его стихи читали на разных языках. // «РИА Новости», 6 июня 2016.
- ↑ Благодаря щедрости пассажиров поезда в Благовещенске появился свой Пушкинский дуб. // «Амур.инфо», 6 июня 2016.
- ↑ Савельзон В. Дуб даёт дуба Արխիվացված 2018-05-16 Wayback Machine. // «Оренбуржье», 5 июля 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дуб на Тверском бульваре (Пушкинский дуб). // База данных «Особо-охраняемые природные территории России».
- Анкета Пушкинского дуба Արխիվացված 2017-08-19 Wayback Machine. // База данных «Национальный реестр деревьев».
- Видео-репортаж об экспертизе дерева
- Дубовый медосмотр(չաշխատող հղում). // Green-ТВ, 3 июля 2012.
- Пушкинский дуб(չաշխատող հղում). // Газета «На Пресне», № 4, 1 февраля 2008.