Jump to content

Պոլուկս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլուկս
Հետազոտման տվյալներ
ՏեսակԿարմիր գիգանտ, optical double?, suspected variable?, high proper-motion star?, նավիգացիոն աստղ, near-IR source?, UV-emission source?, կրկնակի աստղ և փոփոխական աստղեր
Մասն էՁմեռային վեցանկյուն
Հեռավորություն10,34 ± 1 պկ[1]
Տեսանելի աստղային մեծություն1,14[2] (V)
ՀամաստեղությունԵրկվորյակներ
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)3,391 ± 0,0003 km/s[3]
Պարալաքս96,54 ± 0,27 մավ[4]
Բացարձակ աստղային մեծություն1,09
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումK0III[5][6][7][…]
Գույնի ցուցանիշ1
Ֆիզիկական տվյալներ
Զանգված1,47 ± 0,45 M☉[8]
Շառավիղ9,3 արևային շառավիղ[8]
Տրամագիծ12 600 000 ± 41 700 կմ[9]
Լուսավորություն32 արեգակնային լուսատվություն
Պտույտ3,29 ± 0,2 km/s[10]
Արբանյակβ Geminorum b?
Ուղեծրի էլեմենտներ
Էքսցենտրիսիտետ0,02 ± 0,03[1]
Այլ անվանումներ
SAO 79666, 2MASS J07451891+2801340, HD 62509, HIP 37826, HR 2990, IRAS 07422+2808, GJ 286, β Gem, ADS 6335 A, 1RXS J074519.3+280123, ASCC 674757, BD+28 1463, CCDM J07454+2802A, CSV 100892, FK5 295, GC 10438, GCRV 5166, HIC 37826, IDS 07392+2816 A, IRC +30194, JP11 1588, LFT 548, LHS 1945, LSPM J0745+2801, LTT 12065, N30 1758, NLTT 18379, NSV 3712, PLX 1826, PLX 1826.00, PMC 90-93 216, PPM 97924, RAFGL 1183, ROT 1249, SRS 30295, TD1 10866, TYC 1920-2194-1, UBV 7418, uvby98 100062509, WDS J07453+2802A, Ci 20 437, PM 07423+2809, WEB 7472, 78 Gem, TIC 423088367, AG+28 833 և UBV M 13566
Անվանված էՊոլիդևքոս

Պոլուկս[11] (β Gem, Երկվորյակների β, Երկվորյակների բետա), Երկվորյակների համաստեղության ամենապայծառ աստղ։ Այն նաև համարվում է Երկրից դիտվող գիշերային երկնքի 17–րդ աստղը՝ ըստ իր պայծառության։ Պոլուկսը ավելի պայծառ է, քան Երկվորյակների α–ը (Կաստոր), այնուամենայնիվ Բայերյան անվանակարգությունում այն նշված է որպես «β»։

Պոլուկսը գտնվում է Արեգակից 34 լուսային տարի հեռավորության վրա և համարվում է մեզ ամենամոտ հսկա աստղը[12]։ Այս աստղի սպեկտրը բավականին լավ ուսումնասիրված է։ 1943 թվականին այն նկարագրվել է և այդ պահից ի վեր հաճախ ծառայում է համեմատության սպեկտր[13]։

Տեղական խոռոչի կառուցվածքը։ Ցույց է տրված Պոլուկսի, Արեգակի և այլ աստղերի դիրքը։ Պատկերն այնպես է ներկայացված, որպեսզի գալակտիկայի կենտրոնին իրար ամենամոտ աստղերը գտնվում են նրա վերևում։

Ֆիզիկական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արեգակի (աջից) և Պոլուկսի (ձախից) համեմատական չափերը։

Պոլուկսի տեսանելի աստղային մեծությունը 1,15m է։ Ենթադրվում է, որ Պոլուկսը փոփոխական աստղ է, այսինքն՝ նրա պայծառությունը տատանվում է 1,10m–ից մինչև 1,17m[14]։

Պոլուկսը գտնվում է խավարածրից 6,7 աստիճան դեպի հյուսիս, սակայն այս պահին այն չափազանց հեռավոր հյուսիսում է, որպեսզի ծածկվի Լուսինով։ Լուսնի կողմից Պոլուկսի վերջին անգամ ծածկվելը, որը երևացել է Երկրից, տեղի է ունեցել մ․թ․ա․ 117 թվականի սեպտեմբերի 30–ին[15]։

Պոլուկսը համարվում է K0 IIIb սպեկտրային դասակարգման նարնջագույն հսկա[16]։ Նրա զանգվածը երկու անգամ ավելին է, քան Արեգակինը, իսկ շառավիղը՝ ինը անգամ[17]։ Մակերևույթի ջերմաստիճանը 4700-4900 Կ է, իսկ մետաղականությունը տատանվում է 85%–ից մինչև 155% արևային[18][19]։

Նախկինում Պոլուկսը եղել է A սպեկտրային դասի աստղ, սակայն այն արդեն սպառել է իր միջուկի ջրածնի պաշարները և շեղվել է հիմնական հաջորդականությունից։

Hipparcos աստղաչափական արբանյակի կատարած պարալաքսի չափումները ցույց են տալիս, որ Պոլուկսը գտնվում է Արեգակից մոտ 33,78 լուսային տարի (10,36 պարսեկ) հեռավորության վրա[12][20][21]։

Հայտնի է, որ աստղը ունի թույլ մագնիսական դաշտ․ աստղի ռենտգենյան պայծառությունը մոտ 1027 էրգ/վ և մոտավորապես հավասար է Արեգակի պայծառությանը։ Նրա մակերևույթի վրա մագնիսական դաշտը ունի մոտ 1 գաուսի արժեք, որը աստղերի համար ամենափոքր արժեքներից է։ Նաև ենթադրվում է, որ նախկինում Պոլուկսը եղել է Ap–աստղ և նրա մագնիսական դաշտը ավելի ու–եղ է եղել[19]։

Անվանման ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլուկսը անվանվել է առասպելական երկվորյակներ Դիոսկուրոսների պատվին, որոնց մայրը եղել է գեղեցկուհի Լեդան, իսկ հայրը՝ Զևսը։

Հին արաբները աստղը անվանել են «Al-Ras al-Taum al-Mu’ahar», որը նշանակում է երկրորդ երկվորյակի գլուխ։

Մոլորակային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլուկսի շուրջ մոլորակի առկայության մասին ենթադրվում է դեռ 1996 թվականից, քանի որ աստղի մոտ նկատվել էին ճառագայթային արագության տատանումներ։ 2006 աստղագետների մի խումբ հաստատել է Պոլուկսի մոտ էկզոմոլորակի առկայությունը[17]։ Այն ունի Ֆեստի անունը՝ հունական դիցաբանության կերպարներից մեկի պատվին[22]։ Հաշվարկներից ենթադրվում է, որ աստղի զանգվածը Արեգակի զանգվածից առնվազն 2,3 անգամ մեծ է; Երկիրը Պոլուկսի շուրջ պտտվում է 590 օրվա ընթացքում[17]։

b մոլորակ

Մոլորակ Զանգված

(MJ)

Շառավիղ

(RJ)

Սինոդական ամիս

(օր)

Ուղեծրային առանցք (ա․մ․) Ուղեծրի էքսցենտրիսիտետ
b

2,3 ± 0,45

8,8 589,64 ± 0,81 1,64 ± 0,27 0,02 ± 0,01

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Hatzes A. P., Cochran W. D., Saar S. H., Walker G. A. H., Esposito M. Confirmation of the planet hypothesis for the long-period radial velocity variations of β Geminorum // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2006. — Vol. 457, Iss. 1. — P. 335–341. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20065445arXiv:astro-ph/0606517
  2. Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
  3. Soubiran C., Cropper M., Chemin L., Guy L. P., Blomme R., Frémat Y., Udry S. Gaia Data Release 2. The catalogue of radial velocity standard stars // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2018. — Vol. 616. — 8 p. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361/201832795arXiv:1804.09370
  4. Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20078357arXiv:0708.1752
  5. Morgan W. W., Keenan P. C., Morgan W. W., Keenan P. C. Spectral Classification, Spectral classification // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. BlandfordAnnual Reviews, 1973. — Vol. 11, Iss. 1. — P. 29—50, 29. — ISSN 0066-4146; 1545-4282doi:10.1146/ANNUREV.AA.11.090173.000333
  6. Spectral classification and photometry of high proper motion stars // Astron. J. / J. G. III, E. VishniacNYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 1967. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.1086/110413
  7. Gray R. O., Corbally C. J. Contributions to the Nearby Stars (NStars) Project: Spectroscopy of Stars Earlier than M0 within 40 Parsecs: The Northern Sample. I // Astron. J. / J. G. III, E. VishniacNYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2003. — Vol. 126, Iss. 4. — P. 2048–2059. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.1086/378365arXiv:astro-ph/0308182
  8. 8,0 8,1 Matthews J., Hatzes A. P., Walker G. A. H., Moffat A. F. J. The mass of the planet-hosting giant starβGeminorum determined from its p-mode oscillation spectrum // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2012. — Vol. 543. — P. 98–98. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361/201219332arXiv:1205.5889
  9. Schmitt H. R., van Belle, Gerard T. Fundamental Parameters of 87 Stars from the Navy Precision Optical Interferometer // Astron. J. / J. G. III, E. VishniacNYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2017. — Vol. 155, Iss. 1. — P. 30—45. — 16 p. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.3847/1538-3881/AA9D8BarXiv:1712.08109
  10. Hojjatpanah S., Rebolo R., Micela G., Lanza A. F., Zapatero Osorio, M. R., Rojas-Ayala B., Poretti E. Catalog for the ESPRESSO blind radial velocity exoplanet survey // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2019. — Vol. 629. — 27 p. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361/201834729arXiv:1908.04627
  11. Астрономический календарь. Постоянная часть. 7-е изд., переработанное. Под ред. В. К. Абалакина. — М.: Наука, 1981
  12. 12,0 12,1 van Leeuwen, F. (2007 թ․ նոյեմբեր), «Validation of the new Hipparcos reduction», Astronomy and Astrophysics, 474 (2): 653–664, arXiv:0708.1752, Bibcode:2007A&A...474..653V, doi:10.1051/0004-6361:20078357
  13. Garrison, R. F. (1993 թ․ դեկտեմբեր), «Anchor Points for the MK System of Spectral Classification», Bulletin of the American Astronomical Society, 25: 1319, Bibcode:1993AAS...183.1710G, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 25-ին, Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին
  14. Lee, T. A. (1970 թ․ հոկտեմբեր), «Photometry of high-luminosity M-type stars», Astrophysical Journal, 162: 217, Bibcode:1970ApJ...162..217L, doi:10.1086/150648
  15. Meeus, Jean (1997), Mathematical Astronomy Morsels (1st ed.), Richmond, Virginia: Willmann-Bell, ISBN 978-0-943396-51-4.
  16. Morgan, W. W.; Keenan, P. C. (1973), «Spectral Classification», Annual Review of Astronomy and Astrophysics, 11: 29–50, Bibcode:1973ARA&A..11...29M, doi:10.1146/annurev.aa.11.090173.000333
  17. 17,0 17,1 17,2 Hatzes, A. P.; և այլք: (2006), «Confirmation of the planet hypothesis for the long-period radial velocity variations of β Geminorum», Astronomy and Astrophysics, 457 (1): 335–341, arXiv:astro-ph/0606517, Bibcode:2006A&A...457..335H, doi:10.1051/0004-6361:20065445, S2CID 14319327
  18. Hatzes, A. P.; և այլք: (2012 թ․ հուլիս), «The mass of the planet-hosting giant star β Geminorum determined from its p-mode oscillation spectrum», Astronomy & Astrophysics, 543: 9, arXiv:1205.5889, Bibcode:2012A&A...543A..98H, doi:10.1051/0004-6361/201219332, A98.
  19. 19,0 19,1 Aurière, M.; և այլք: (2009 թ․ սեպտեմբեր), «Discovery of a weak magnetic field in the photosphere of the single giant Pollux», Astronomy and Astrophysics, 504 (1): 231–237, arXiv:0907.1423, Bibcode:2009A&A...504..231A, doi:10.1051/0004-6361/200912050
  20. Perryman, M. A. C.; Lindegren, L.; Kovalevsky, J. (1997 թ․ հուլիս), «The Hipparcos Catalogue», Astronomy and Astrophysics, 323: L49–L52, Bibcode:1997A&A...323L..49P
  21. Perryman, Michael (2010), «The Making of History's Greatest Star Map», Astronomers' Universe, Heidelberg: Springer-Verlag, Bibcode:2010mhgs.book.....P, doi:10.1007/978-3-642-11602-5, ISBN 978-3-642-11601-8, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին, Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին
  22. «Meet Thestias, Spe, Orbitar And More: Humans Just Renamed 14 Stars And 31 Exoplanets». Tech Times. 2015 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Pollux». SolStation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլուկս» հոդվածին։