Պլանկի զանգված
Պլանկի զանգված, զանգվածի միավորը Պլանկի միավորների համակարգում, նշանակումը՝ : Այս զանգվածով մասնիկն ունի միևնույն Շվարցշիլդի շառավիղը և Կոմպտոնի ալիքի երկարությունը, այսինքն՝ :
Պլանկի զանգվածը սահմանվում է հիմնարար ֆիզիկական հաստատունների միջոցով՝
- ≈ 1,2209×1019 ԳէՎ/c² = 2,176×10−5 գ,
որտեղ
- -ը Պլանկի բերված հաստատունն է՝ h/2π,
- -ն՝ գրավիտացիոն հաստատունը,
- - ն՝ լույսի արագությունը վակուումում։
Ըստ CODATA-ի 2010 թ. հաշվետվության, Պլանկի զանգվածը 2,176 51(13)×10−8 կգ է[1]։
Տարրական մասնիկների ֆիզիկայում և տիեզերագիտության մեջ օգտագործվում է
- ≈ 4,340 մկգ = 2,43×1018 ԳէՎ/c²
մեծությունը, որը կոչվում է Պլանկի բերված զանգված։ բազմապատկիչը թույլ է տալիս պարզեցնել որոշ բանաձևեր։ Ի տարբերություն այլ Պլանկի միավորների[2], Պլանկի զանգվածի մեծությունը մոտ է մարդու համար ընկալելի մասշտաբներին։ Ավանդաբար այն համեմատվում է օրինակ, լվի զանգվածի հետ, սակայն ավելի ճշգրիտ, այն լվի ձվի զանգվածի կարգի մեծություն է։ Հիպոթետիկ մասնիկը, որի զանգվածը հավասար է Պլանկի զանգվածին, կոչվում է մաքսիմոն։
Չափողականության վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլանկի զանգվածը կարելի է ածանցել չափողականության վերլուծությունից։ Այս մոտեցմամբ վերցնում ենք ħ, c և G ֆիզիկական հաստատունները և փորձում ենք միավորել դրանք՝ ստանալու համար զանգվածի չափողականություն ունեցող մեծություն։ Ակնկալվող բանաձևը
տեսքն ունի, որտեղ հաստատուններն են, որոնցով որոշվում է համապատասխանությունը հավասարության կողմերի միջև։ Նշանակելով երկարությունը L, ժամանակը՝ T և զանգվածը M տառերով, և "[x]"-ը ընդունելով որպես x ֆիզիկական մեծության չափողականություն, կունենանք
- :
Որտեղից
Զանգվածի չափողականությունը ստանալու համար պետք է դիտարկենք հետևյալ հավասարությունները՝
- :
Այդ համակարգի լուծումը կլինի՝
Այսպիսով, Պլանկի զանգվածը՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2010 CODATA recommended value for Planck mass.
- ↑ Մարդու համար սովորական մասշտաբներին մոտ այլ Պլանկի մեծություն է Պլանկի իմպուլսը, որը հավասար է 6,52485 կգ·մ/վ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peter J. Mohr and Barry N. Taylor (January 2005). «CODATA recommended values of the fundamental physical constants: 2002» (PDF). Reviews of Modern Physics. 77: 1–107. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.