Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրիմիդին |
---|
|
|
Ընդհանուր տեղեկություններ |
---|
Դասական անվանակարգում | պիրիմիդին |
---|
Քիմիական բանաձև | C₄H₄N₂ |
---|
Մոլային զանգված | 1,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 1,016 գ/սմ³ գ/սմ³ |
---|
Իոնիզացման էներգիա | 1,5E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
---|
Հալման ջերմաստիճան | 21 °C[3] և 22 °C[2] °C |
---|
Եռման ջերմաստիճան | 124 °C և 123,8 °C[2] °C |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դիպոլ մոմենտ | 7,8E−30 Կլ·մ[2] |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 289-95-2 |
---|
PubChem | 9260 |
---|
EINECS համար | 206-026-0 |
---|
SMILES | C1=CN=CN=C1 |
---|
ЕС | 206-026-0 |
---|
ChEBI | 8903 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պիրիմիդին, C4N2H4 1,3-դիազին, հետերոցիկլային միացություն։ Անգույն բյուրեղներ են, լավ լուծվում են ջրում, սպիրտում և եթերում։
Հալման ջերմաստիճանը՝ 21 °C, եռմանը՝ 124 °C։ Շատ թույլ, միաթթու հիմք է։ Դժվարությամբ է մտնում էլեկտրոֆիլային տեղակալման ռեակցիայի մեջ (օրինակ՝ հալոգենացման նիտրացման և այլն)։
Մագնեզիում և լիթիում օրգանական միացությունների հետ հեշտությամբ է փոխազդում, առաջացնելով 4-ալկիլ (արիլ) ածանցյալներ։
Պիրիմիդին ստացվում է իր 2, 4, 6-եռքլորածանցյալը (բարբիտուրաթթվի ռեակցիայի արգասիքը) վերականգնելով։
Պիրիմիդին և նրա ածանցյալները մտնում են ինչպես առանձին նուկլեոտիդների, այնպես էլ կարևորագույն կենսապոլիմերների՝ նուկլեինաթթուների, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ շատ նյութերի (վիտամին Bi, ամիցետին և այլն) բաղադրության մեջ։
- ↑ 1,0 1,1 PYRIMIDINE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 3,0 3,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- Волькенштейн М. В. Молекулы и жизнь — М., 1965.
- Березов Т. Т. Биологическая химия — М.։ Медицина, 1983.
- Кнунянц И. Л. Краткая химическая энциклопедия т.3 — М.։ Советская энциклопедия, 1964.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 307)։
|