Պիրգոս
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Pyrgos Municipality? և Commune of Pyrgos? |
ԲԾՄ | 3 մետր |
Բնակչություն | ▲25 151 մարդ (2021) |
Տարածք | 170,9 կմ² |
Սահմանակցում է | Ամալյաս |
Հեռախոսային կոդ | 26210 |
Փոստային ինդեքսներ | 271 |
cityofpyrgos.gr | |
Պիրգոս (հուն․՝ Πύργος՝ «աշտարակ»), Պելոպոնես թերակղզու հարավում գտնվող հունական քաղաք, համանուն համայնքի վարչական կենտրոն և Արևմտյան Հունաստանի ծայրամասային միավոր։ Գտնվում է ծովի մակարդակից 15 մետր բարձրության վրա, Կիպարիսիակոս ծովածոցի Հոնիական ծովի ափից 4 կմ, Հին Օլիմպիայից 19 կմ դեպի արևմուտք, Աթենքից 315 կմ դեպի արևմուտք հեռավորության վրա։ Քաղաքի նավահանգիստը Կատակոլոնն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ քաղաքում հաշվվում է 24359 բնակիչ, մինչդեռ քաղաքային ընդհանուր բնակչությունը կազմում էր 47955 մարդ։ Կատակոլոն նավահանգստի առկայությունը Պիրգոսը դարձրել է տարածաշրջանի զարգացած առևտրային կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրգոսը առաջին անգամ հիշատակվել է 1778 թվականին։ Համարվում է, որ այն իր անունը ստացել է 1512 թվականին Գեորգիոս (Հովհաննես) Ցերնոտասի կառուցած աշտարակից (Γεώργιος ή Ιωάννης Τσερνωτάς, ум. 1535[1])[2]: 1821 թվականի հեղափոխության ժամանակ Պիրգոսը կարևոր դեր է խաղացել Հունաստանի անկախության համար մղվող ազգային պայքարում։ Սա առաջին հունական քաղաքն էր, որը ավերվել էր Օսմանյան զավթիչներից։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պիրգոս» երկաթուղային կայանի շենքը կառուցվել է 1880-1890 թվականներին նեոդասականության ոճով, կղմինդրյա տանիքով[3]։
Քաղաքի կենտրոնում 1890 թվականին Էռնստ Զիլերի նախագծով կառուցված նեոդասականության շենքում է գտնվում հնագիտական թանգարանը[4]։ Նախկինում շենքում գտնվում էր Քաղաքային շուկան[5]։ Թանգարանը բացվել է 2005 թվականին[6]։ Քաղաքի կենտրոնում է գտնվում նաև նեոդասականության ոճով «Ապալոն» հանրային թատրոնը, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին քառորդում[7]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պիրգոս» կայանը սպասարկում է Կատակոլոն-Օլիմպիա երկաթուղային գիծը։ Պատրաս-Կիպարիսիա երկաթուղային գիծը փակվել է 2011 թվականին։
Պիրգոս համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրգոս համայնքը հիմնադրվել է 2001 թվականին[8]։
Պիրգոսի տեղական համայնքի մեջ է մտնում հինգ բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 25180 բնակիչ։ Տարածքը 45,483 կմ²։
Բնակավայրեր | 2011 թվականի բնակչությունը |
---|---|
Անտոպիրգոս | 260 |
Կավասիլակիա | 111 |
Պիրգոս | 24359 |
Սինդրիադ | 209 |
Տրագանո | 241 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն |
---|---|
1991 | 29427[9] |
2001 | 24245[9] |
2011 | 24359 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Византийские малые хроники. Пелопонесские хроники. Хроника 33 (Хроника 1423 года)
- ↑ «Ιστορία» (հունարեն). Δήμος Πύργου. 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Γεώργιος Παπανδρέου (2012). «Σιδηροδρομικός Σταθμός Πύργου Ηλείας. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012). «Αρχαιολογικό Μουσείο Πύργου. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Γεώργιος Παπανδρέου (2012). «Δημοτική Αγορά Πύργου Ηλείας. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012). «Αρχαιολογικό Μουσείο Πύργου. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Γεώργιος Παπανδρέου (2012). «Δημοτικό Θέατρο Απόλλων στον Πύργο. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Πύργου (Ηλείας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 9,0 9,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Пиргос, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Пиргос // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.