Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիստոյա (իտալ.՝ provincia di Pistoia), գավառ Իտալիայի Տոսկանա շրջանում։ Վարչական կենտրոնը Պիստոյան է։ Գավառը դեպի ծով ելք չունի։ Ընդգրկում է 964.12 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 291788 մարդ (ըստ` 2015 թվականի տվյալների)[2]։ Գավառում կա 22 կոմունա[3]։
Պրովինցիան ձևավորվել է դեռ 1927 թվականին, երբ գտնվում էր Մուսոլինիի ենթակայության տակ։ 1966 թվականին Տոսկանայում գրանցվել է մեկ շնչին հասնող ամենացածր եկամուտը, ինչն էլ պայմանավորված էր աղքատության բարձր մակարդակով։ Սա էր պատճառը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գավառում հիմնականում մարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Այնուամենայնիվ նրանք ստիպված էին կտրուկ կերպով առաջ շարժվել դեպի արդյունաբերական կապիտալիզմ՝ հրաժարվելով գյուղատնտեսական «արմատներից»[4]։ Գավառի բնակչության թիվը վերջերս է աճել. 2011 թվականին կազմում էր 268437 մարդ, իսկ 2015-ին հասավ մոտ 292000-ի[5]։
Պիստոյա գավառի լեռները և Աբետոնեի առողջարանները, Վալ դի Լուչեն զբոսաշրջային վայրեր են լեռնադահուկորդների համար։ Գավառն ունի տարածքների բաշխման ճիշտ համադրություն, ինչպիսիք են Օմբրոնեի հովիտը, նրա միջով անցնող գետը և լեռնային հատվածը։ Պիստոիա քաղաքը 40 կմ հեռավորության վրա է գտնվում երկու քաղաքներից՝ Լուկայից և Ֆլորենցիայից[6]։ Պիստոիա և Պեշա քաղաքները շրջապատող տարածքներում մշակվում են ծաղիկներ և բույսեր։ Կուարատա քաղաք-կոմունան հայտնի է փայտե կահույքի արտադրությամբ[6]։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|