Պետեր Բրուկ
Պետեր Բրուկ անգլ.՝ Peter Brook | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիզիկ, Chiswick Urban District, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | հուլիսի 2, 2022[5][4][6] (97 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Ֆրանսիա |
Կրթություն | Մագդալեն քոլիջ[7], Վեսմինստերի դպրոց[7] և Gresham's School? (1941)[7][8] |
Երկեր | The Shifting Point: Forty Years of Theatrical Exploration, 1946-1987? |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, թատերագետ, սցենարիստ, գրող, ինքնակենսագիր, cinephile, օպերային ռեժիսոր, ռեժիսոր և պրոդյուսեր |
Աշխատավայր | Théâtre des Bouffes du Nord?[9][10] |
Ամուսին | Natasha Parry?[11] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա[24], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Երեխաներ | Irina Brook?[10] և Simon Brook?[10] |
Կայք | newspeterbrook.com |
Peter Brook Վիքիպահեստում |
Պետեր Բրուկ կամ Պետեր Ստիվեն Պոլ Բրուկ (անգլ.՝ Peter Stephen Paul Brook, մարտի 21, 1925[1][2][3][…], Չիզիկ, Chiswick Urban District, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - հուլիսի 2, 2022[5][4][6], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4]), անգլիացի թատրոնի և կինոյի ռեժիսոր[25]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետեր Բրուկը ծնվել է Լոնդոնում, հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները՝ Սայմոն (Սեմյոն Մատվեևիչ) Բրուկը և Իդա Յուդելսոնը, փախստականներ էին Դվինսկից (Վիտեբսկի գավառի)։ Նա սովետական հայտնի ռեժիսոր Վալենտին Պլուչեկի զարմիկն է[26]։ 1951 թվականին Պիտեր Բրուկն ամուսնացել է դերասանուհի Նատաշա Պերրիի (Natasha Parry) հետ։ Նրանք ունեցել են երկու զավակ՝ Իրինա՝ դերասանուհի և ռեժիսոր, և Սայմոն` ռեժիսոր։
Սովորել է Վեստմինստերի քոլեջում, սակայն հիվանդության պատճառով ընդհատել է ուսումը և երկու տարի անցկացրել Շվեյցարիայում։ Վերադառնալով Անգլիա ուսումնասիրել է լեզվաբանություն, ավարտել է Օքսֆորդի համալսարանի[27] Մագդալեն-քոլեջը։ Ուսման ընթացքում նկարահանել է փոքր բյուջեով «Սենտիմենտալ ճանապարհորդություն» ֆիլմը՝ Լորենս Սթեռնի վեպի էկրանավորումը և բեմադրել Քրիստոֆեր Մառլ��յի «Դոկտոր Ֆաուստը» (1942): Նրա «Ռոմեո և Ջուլիետ» (1947) ներկայացումը դարձավ իրադարձություն թատերական աշխարհում՝ անգլիական թատերական քննադատության բնագավառում առաջացնելով բուռն վեճեր[28]։ Այստեղ նա կիրառել էր իր՝ «դատարկ տարածության» գաղափարը՝ բեմից հեռացնելով դեկորացիաների մեծ մասը պրեմիերայից կես ժամ առաջ։
1968 թվականին Ժան-Լուի Բարոյի հրավերով եկել է Փարիզ, այնտեղ հիմնել Թատերական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը՝ ստեղծված ՅՈւՆԵՍԿՈ-յի և Թատրոնի միջազգային ինստիտուտի[29] հովանու ներքո։ Իր բազմազգ թատերախմբի հետ նա պարբերաբար մեկնել է հյուրախաղերի, հաճախ՝ Աֆրիկայի և Ասիայի էկզոտիկ վայրեր։ 1973-1974 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում, 1974 թվականից ապրել և ստեղծագործել է Փարիզում (Բուֆ Դյու Նոռ թատրոն)։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես թատրոնի ռեժիսոր Պետեր Բրուկը կրել է Բերտոլդ Բրեխտի, Վսևոլոդ Էմիլևիչ Մեյերխոլդի, Ժերզի Գրոտովսկու, ինչպես նաև Անտոնեն Արտոյի գաղափարների ազդեցությունը։ Արվեստի մասին Բրուկը գրել է.
Մեյերխոլդի դպրոցը շեշտադրումն անում էր մարմնի արտահայտչականության վրա։ Գրոտովսկին իր ձևով զարգացրեց այս ուղղությունը և յուրահատուկ հետաքրքրություն առաջացրեց մարմնի լեզվի և շարժման հանդեպ։ Մյուս կողմից Բրեխտը շարունակում էր պնդել, որ դերասանը չպետք է միամիտ լինի, ինչպես նրան համարում էին տասնիններորդ դարում, այլ պետք է լինի իր ժամանակի մտածող, մտորող մարդ։ Ստանիսլավսկու դպրոցը և նրա հետևորդները մեծ տեղ էին տալիս դերասանի՝ դերի մեջ էմոցիոնալ խորասուզմանը։ Նշված երեք ուղղություններն էլ կարևոր են[30]։ - Պետեր Բրուկ
|
Բրուկը բեմադրել է դասական, ինչպես նաև ժամանակակից պիեներ, սակայն նրա սիրելի դրամատուրգը Շեքսպիրն է եղել[31]։ Շեքսպիրյան պիեսների իր մեկնաբանության վրա մեծ ազդեցություն է թողել Յան Կոտի «Շեքսպիրը մեր ժամանակակիցն է» գիրքը (անգլ. հրատ. 1964), որի համար նա նախաբան է գրել։ Շեքսպիրի պիեսները նա կարող էր բեմադրել և՛ Բրեխտի «էպիկական թատրոնի» ոճով, ինչպես օրինակ իր հանրաճանաչ «Լիրը», և՛ «դաժանության թատրոնի» ոճով։ Ռեժիսորը մի առիթով ասել է. «... Ընդունում ենք, որ այն, ինչ ստեղծվել է մի մարդու կողմից, որի անունն է Շեքսպիր և թղթի վրա կյանքի կոչվել՝ ունի միանգամայն այլ բնույթ, քան որևէ այլ հեղինակի ստեղծագործություն։ Դա «շեքսպիրյան աշխարհի տեսլականը» չէ, այլ ավելին՝ «շեքսպիրյան աշխարհն է», իրականի նման»[32]։
Նրա սիրելի դրամատուրգներից էր նաև Չեխովը։ Պետեր Բրուկը բեմադրել է նաև օպերաներ[33]։
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական կայսերության մրցանակ (1965)
- Պատվո լեգեոնի կոմանդոր (2013)[34]
- Պատվո ասպետների շքանշանի(1998)
- Եվրոպական թատերական մրցանակ (1989)
- Կիոտոյի մրցանակ (1991)
- Իբսենի միջազգային մրցանակ (2008)
- Աստուրիայի արքայադստեր մրցանակի (2019)
- Պոզնանում Ադամ Միցկևիչի համալսարանի պատվավոր դոկտոր (2004):
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 - «Արատավոր շրջան» / «Vicious circle», ըստ Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ» պիեսի / Arts Theatre Club, Լոնդոն՝ Ալեք Գինեսի (Գարսեն) և Դոնալդ Պլեզենսի (Միջանցքային) հետ 16 հուլիս - 11 օգոստոս[35]
- 1946 - «Կարամազով եղբայրներ», բեմականացումը Ա.Գինեսի, ըստ Ֆ. Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի/ Lyric Theatre, Լոնդոն - Ալեկ Գինեսի հետ (Միտյա Կարամազով)
- 1947 - «Անթաղ դիեր» / «Men Without Shadows» և «Պատվավոր պոռնիկ» / «The Respectful Prostitute» Ժ.Պ.Սարտրի / Lyric Theatre, Լոնդոն
- 1950 - «Չափ չափի դիմաց» Ու. Շեքսպիր - Ջոն Գիլգուդ հետ
- 1952 - «Ձմեռային հեքիաթ» Ու. Շեքսպիր, Ջոն Գիլգուդի հետ
- 1955 - «Համլետ» Ու. Շեքսպիր, Պոլ Սկոֆիլդի հետ (Համլետ)
- 1956 - «Կատուն շիկացած տանիքի վրա» Թ. Ուիլյամսի / Անտուանի թատրոն, Փարիզ - Ժաննա Մորոյի հետ (Մեգգի)
- 1957 - «Ծեր կնոջ այցը», Ֆ. Դյուրենմաթ
- 1958 - «Տիտոս Անդրոնիկոս» Ու. Շեքսպիր, Լոուրենս Օլիվիեի հետ
- 1962 - «Լիր արքա» Ու. Շեքսպիր, Պոլ Սկոֆիլդի հետ
- 1964 - «Մարատ/Սադ» Պ. Վայս ( «Թոնի» - ռեժիսուրայի մրցանակ), Գլենդա Ջեքսոն (Շարլոթ Կորդե)
- 1966 - «US»
- 1968 - «Էդիպուս» Սենեկա
- 1971 - «Միջամառային գիշերվա երազ» Ու. Շեքսպիր - Բեն Քինգսլիի և Պատրիկ Ստյուարտի հետ («Թոնի» ռեժիսուրայի մրցանակ)
- 1977 - «Ուբյու արքան» Ա.Ժարրի
- 1979 - «Թռչունների զրույց», ըստ Աթթարի վեպի
- 1981 - «Բալի այգին (պիես)» Ա. Պ. Չեխով / թատրոն՝ Théâtre des Bouffes du Nord, Փարիզ - Նատաշա Պերրի (Ռանևսկայա), Միշել Պիկկոլի (Գաև), Նիլս Արեստրուպ (Լոպախին)
- 1985 - «Մահաբհարատա», ըստ հին հնդկական Մահաբհարաթա էպոսի
- 1987 - «Փոթորիկ» Ու. Շեքսպիր
- 1992 - «Impressions de Pelléas», ըստ Կլոդ Դեբյուսիի օպերայի
- 1992 - Մարդը, ով իր կնոջը շփոթեցրեց գլխարկի հետ (The Man Who Mistook His Wife for a Hat), ըստ Օլիվեր Սաքսի գրքի
- 1995 - Ով է այնտեղ (Qui est là), Անտոնեն Արտոյի, Բերտոլդ Բրեխտի, Գորդոն Քրեյգի, Մեյերխոլդի, Ստանիսլավսկու, Մոտոկիյո Ձեամի տեքստերի հիման վրա
- 1995 - «Երջանիկ օրեր» Սեմյուել Բեքեթ
- 1998 - «Je suis un phénomène», ըստ Ալեքսանդր Լուրիայի գրքի
- 1998 - «Դոն Ժուան» Վ. Ա. Մոցարտ (օպերային արվեստի փառատոն Էքս ան Պրովանսում)
- 2004 - «Մեծն ինկվիզիտոր», ըստ Ֆեոդոր Դոստոևսկու Կարամազով եղբայրներ վեպի
- 2006 - «Sizwe Banzi est mort», ըստ Ատոլ Ֆուգարդի և այլ. (Ավինյոնի փառատոն)
- 2008 - «Fragments», ըստ Բեքեթի
- 2009 - «Love is my sin», ըստ Շեքսպիրի սոնետների
- 2010 - «Warum warum», ըստ Ա. Արտոյի, Գորդոն Քրեյգի, Շ. Դյուլենի, Վս. Մեյերխոլդի, Մոտոկիյո Ձեամիի և Ու. Շեքսպիրի տեքստերի
- 2010 - «Կախարդական սրինգ» Վ. Ա. Մոցարտ ( Մոլիերի մրցանակաբաշխություն)
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953 - Մուրացկանների օպերա (անգլ. The Beggar's Opera) (ըստ Ջոն Գեյի, Լորենս Օլիվյեի հետ)
- 1960 - 7 օր, 7 գիշեր / Moderato cantabile (ըստ Մարգերիտ Դյուրասի վեպի, Ժաննա Մորոյի և Ժան Պոլ Բելմոնդոյի հետ)
- 1963 - Ճանճերի տերը (ըստ Վիլյամ Գոլդինգի համանուն՝ Ճանճերի տերը վեպի)
- 1967 - Վալկիրիայի թռիչքը
- 1967 - Մարատ/Սադ
- 1968 - Ինձ ստեր պատմիր (վավերագրական)
- 1971 - Լիր Արքա (Պ. Սկոֆիլդի հետ)
- 1979 - Հանդիպումներ երևելի մարդկանց հետ (Գեորգի Գյուրջիևի նույնանուն գրքի էկրանավորումը)
- 1979 - Չափ չափի դիմաց
- 1982 - Բալի այգին (պիես)
- 1983 - Ողբերգություն Կարմենի մասին (օպերատոր՝ Նյուկվիստ Սվեն)
- 1989 - Մահաբհարաթա
- 2002 - Ողբերգություն Համլետի մասին (Ադրիան Լեսթերի հետ)
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- PETER BROOK The Empty Space. A TOUCHSTONE BOOK. Արխիվացված 2021-10-22 Wayback Machine հրատարակչություն՝ Simon & Schuster, առաջին հրատարակություն՝ 1968
- The shifting point․ 1946-1987. New York: Harper & Row, 1987
- The open door: thoughts on acting and theatre. New York: Parthenon Books, 1993
- Threads of time: recollections. Washington: Counterpoint, 1998
Ռուսերեն լեզվով հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Пустое пространство». М.: Искусство, 1976
- «Блуждающая точка». СПб.; М.: Малый драматический театр; Артист. Режиссёр. Театр, 1996.
- «Пустое пространство. Секретов нет». М.: Артист. Режиссёр. Театр, 2003
- «Нити времени». М.: Артист. Режиссёр. Театр, 2005
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Брук Питер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2022/07/03/le-metteur-en-scene-britannique-peter-brook-est-mort_6133145_3382.html
- ↑ 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ Peter Brook – OG Theatre Producer
- ↑ https://www.nachtkritik.de/index.php?option=com_content&view=article&id=21209:zum-tod-des-regisseurs-peter-brook-ein-nachruf-von&catid=53&Itemid=60
- ↑ 10,0 10,1 10,2 https://www.theguardian.com/stage/2022/jul/03/peter-brook-obituary
- ↑ https://www.theguardian.com/stage/2015/jul/26/natasha-parry
- ↑ The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1964. — Iss. 43529. — P. 1.
- ↑ https://web.archive.org/web/20090207150338/http://www.norway.org/culture/literature/ibsen%2Bprize.htm
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://www.wftv.com/news/trending/peter-brook-tony-award-winning-theater-director-dead-97/HRPHPGZLIRBB3LHWG5JKF2F46M/
- ↑ https://www.kyotoprize.org/en/laureates/peter_stephen_paul_brook/
- ↑ http://cnrj.org/macedoine-prix-mondial-de-lhumanisme-long-cnrj-mise-a-lhonneur/
- ↑ Premio Princesa de Asturias de las Artes 2019
- ↑ http://www.britac.ac.uk/british-academy-presidents-medal
- ↑ Padma Awards 2021 announced
- ↑ https://www.theatermania.com/london-theater/news/peter-brook-receives-uks-critics-circle-award_19116.html
- ↑ https://www.sorbonne.fr/doctor-honoris-causa-de-paris-iii/
- ↑ http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
- ↑ http://www.adk.de/de/akademie/mitglieder/mitglieder-datenbank.htm?we_objectID=28582
- ↑ 1966 Peter Stephen Paul Brook
- ↑ Юлия Добровольская Жизнь спустя. — Litres, 2017-09-05. — 547 с. — ISBN 9785040654154
- ↑ «Peter Brook, Princess of Asturias Award for the Arts - Press» (անգլերեն). The Princess of Asturias Foundation. Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Проскурникова Т. Театр Франции. Судьбы и образы. — Алетейя, 2002. — 488 с. — ISBN 9785893293814
- ↑ Иностранная литература. — Известия, 1970. — 1794 с.
- ↑ Брук П. Блуждающая точка: Статьи. Выступления. Интервью. / Перев. с англ. М. Ф. Стронина.. — СПб.; М: Малый драматический театр; Артист. Режиссёр. Театр, 1996. — С. 93. — 270 с.
- ↑ Брук П. Блуждающая точка: Статьи. Выступления. Интервью. / Перев. с англ. М. Ф. Стронина.. — СПб.; М: Малый драматический театр; Артист. Режиссёр. Театр, 1996. — С. 99-100. — 270 с.
- ↑ Брук П. Блуждающая точка. М., 1996. С. 100.
- ↑ Юрий Димитрин «Кармен» в первый раз. — Litres, 2017-09-05. — 303 с. — ISBN 9785457258563
- ↑ Декрет от 29 марта 2013 года
- ↑ «За закрытыми дверями (пьеса) 1946». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Проскурникова Т. Б. Театр Франции. Судьбы и образы. Очерки истории французского театра второй половины XX века. - СПб.: Алетейя; Москва.: Государственный институт искусств��знания, 2002 г. - 472 с.
- 100 великих режиссеров / Авт.- сост. И. А. Мусский. - М.: Вече, 2006. - 480 с. («100 великих»).
- Davies A. Filming Shakespeare’s Plays: The Adaptations of Laurence Olivier, Orson Welles, Peter Brook and Akira Kurosawa. Cambridge: Cambridge UP, 1988
- Ortolani O. Peter Brook. Frankfurt/Main: Fischer Taschenbuch Verlag, 1988.
- Hunt A., Reeves G. Peter Brook. Cambridge; New York: Cambridge UP, 1995
- Peter Brook: Oxford to Orghast/ Richard Helfer, Glenn Loney (eds.). Amsterdam: Harwood Academic Publishers, 1998
- Moffitt D. Between two silences: talking with Peter Brook. Dallas: Southern Methodist UP, 1999
- Croyden M. Conversations with Peter Brook, 1970-2000. New York: Faber and Faber, 2003
- Kustow M. Peter Brook: a biography. New York: St. Martin’s Press, 2005
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография (англ.)
- Биография (рус.)
- Питер Брук на страницах delfineja - «Всё о Театре» [: «Пустое пространство» и другие работы, - интервью, рецензии, обзоры ]
- Бартошевич А. В. Движение к театральной всемирности: 21 марта Питеру Бруку исполняется 75 лет // Кулиса [: Сетевая версия приложения «Независимой газеты», посвященного культуре и искусству]. 2001. № 10(69). 15 июня.
- Брук П. Блуждающая точка: Статьи. Выступления. Интервью / Перев. с англ. М. Ф. Стронина, предисл. Л. А. Додина. СПб.; М.: Малый драматический театр; Артист. Режиссёр. Театр, 1996. 270 с.
- Питер Брук: «Я ненавижу слово „культура“» [: интервью А.Соломонову] // Известия. 2005. 3 марта.
- Брук П. Нити времени: Воспоминания / Перевод М.Стронина // Звезда. 2003. № 2.
- Брук П. Две лекции «Забудьте, что это Шекспир», 1994; «В поисках Шекспира», 1996 / Перевод М.Стронина
- Давыдова М. Дырка от Брука - «На Чеховском фестивале показали два спектакля самого популярного из великих театральных режиссёров XX века…» // Известия. 2007. 15 июня.
- Статья о фильмах Питера Брука Արխիվացված 2020-10-24 Wayback Machine
- Мирсаид Сапаров. «Сорок тысяч Гамлетов…» Радиопередача Радио России 12 мая 2014 г. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Բրուկ» հոդվածին։ |
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Հուլիսի 2 մահեր
- 2022 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի ռեժիսորներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի թատերական ռեժիսորներ