Պեթ Մաքգրաթ
Պեթ Մաքգրաթ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դիմահարդար |
Աշխատավայր | Procter & Gamble[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | patmcgrath.com |
Պեթ Մաքգրաթ (անգլ.՝ Pat McGrath, հունիսի 11, 1966, Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), մեծբրիտանացի դիմահարդար։ «Վոգ» ամսագիրը նրան անվանել է աշխարհի ամենահեղինակավոր դիմահարդարներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքգրաթը մեծացել է Նորթհեմփթոնում, Անգլիա[3], մայրը ճամայկացի ներգաղթյալ Ջին Մաքգրաթն է։ Պեթի անձնական խոստովանությամբ հենց նրան է պարտական նորաձևության և դիմահարդարման արվեստի հանդեպ սիրո համար[4][5][6]։ Մաքգրաթը նորաձևության կամ դիմահարդարման ոլորտում չունի մասնագիտական կրթություն, նա միայն անցել է Նորթհեմփթոնի քոլեջի արվեստի բազային կուրսը[7]։ Իր գործունեության մասին նա ասել է. «Ես իրոք ուրախ եմ դիմահարդար լինելու համար։ Դա միշտ յուրահատուկ և անկանխատեսելի է, յուրաքանչյուր նկարահանում կամ ցուցադրություն տարբերվում է նախորդներից»[8]։
Մաքգրաթի գործունեության վերելքը տեղի է ունեցել 1990-ական թվականների սկզբին Էդվարդ Էննինֆուլի հետ աշխատանքների ժամանակ (որն այդ ժամանակ i-D նորաձևության ամսագրի խմբագիրն էր), երբ նրա նորարարական մոտեցումներն օգնել են i-D-ին՝ ձեռք բերելու միջազգային նշանակություն։ 1990-ականների կեսերին Պեթն աշխատել է մինիմալիստ Ջիլ Սանդերի և սյուրռեալիստ Ջոն Գալյանոյի հետ[9]։
Այդ ժամանակից սկսած Մաքգրաթն աշխատել է տարբեր լուսանկարիչների հետ, ներառյալ Սթիվեն Մայզելի (որն այժմ հազվադեպ է աշխատում առանց նրա), Պաոլո Ռովերսիի, Հելմութ Նյուտոնի և Պիտեր Լինդբերգի։ Բացի i-D-ը, նրա աշխատանքների լուսանկարները հրատարակվել են նորաձևության տարբեր ամսագրերում, մասնավորապես ամերիկյան, անգլիական և ֆրանսիական «Վոգ» ամսագրերում, «W» և «Harper's Bazaar» հանդեսներում։ Նա հանդես է գալիս նորաձևության չորս եղանակների ցուցադրություններում (հաշվի առնելով նաև կուտյուրային), աշխատել է այնպիսի դիզայներների և դիզայներական տների հետ, ինչպիսիք են՝ Պրադա, Miu Miu, Comme des Garçons և Dolce and Gabbana։ Նա 1999 թվականին աշխատել է Արմանիի կոսմետիկ հավաքածուի վրա, իսկ 2004 թվականին նշանակվել է Procter and Gamble-ի կրեատիվ դիզայներ, որտեղ նա պատասխանատու է եղել նաև Max Factor և Cover Girl կոսմետիկայի համար։
Հիմնել է նաև իր սեփական ապրանքանիշը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://collection.cooperhewitt.org/people/85021697
- ↑ https://www.bbc.com/news/entertainment-arts-55330387
- ↑ Gorman, Alyx (2021 թ․ հունվարի 1). «Pat McGrath becomes first makeup artist to receive damehood from the Queen». The Guardian. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Hughes, Sali (2017 թ․ օգոստոսի 6). «Beauty queen: how Pat McGrath revolutionised makeup». The Guardian. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ "Pat McGrath", BoF 500.
- ↑ Hughes, Salli, "Beauty queen: how Pat McGrath became the world's most influential makeup artist", The G2 interview, The Guardian, 6 August 2017.
- ↑ Mower, Sarah. "Pat, Inc." Vogue (September 2007): p. 794.
- ↑ «Pat McGrath Profile». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Linda Wells. "Pat McGrath Is the Most in-Demand Makeup Artist in the World", The Cut, 16 August 2016. Retrieved 26 April 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պեթ Մաքգրաթի լուսանկարները style.com-ում
- Պեթ Մաքգրաթի էջը
- Հարցազրույց Պեթ Մաքգրաթի հետ
- Տեսահոլովակ Պեթ Մաքգրաթի հետ կուլիսներում