Jump to content

Պարտիզակ (Քոջաելի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Նիկոմեդիայի շրջանի ավանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Պարտիզակ (այլ կիրառումներ)։
Բնակավայր
Պարտիզակ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԲաշիսքելե
Ժամային գոտիUTC+3
Պարտիզակ (Քոջաելի) (Թուրքիա)##
Պարտիզակ (Քոջաելի) (Թուրքիա)

Պարտիզակ (այժմ Բահչեջիք), հայաբնակ ավան Թուրքիայում, Իզմիթից (Նիկոմեդիա) 20 կմ հեռավորությամբ, Իզմիթի ծովախորշի հարավարևելյան ափի մոտ, անտառապատ լեռների ստորոտին։ Կլիման բարեխառն է և առողջարար։ Եղել է Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ամառանոցներից[1]։

Հիմնադրել են Սեբաստիայի վիլայեթի Պարտիզակ գյուղից գաղթած հայերը 16-րդ դարում։ 20-րդ դարի սկզբին ուներ մոտ 17000 հայ բնակիչ[1] Մինչև 1912 թվականը քաղաքի կառավարումը գտնվել է հայ պաշտոնյաների ձեռքին (վերջին հայ կառավարիչն էր գրող, հասարակական գործիչ Հ . Տեր-Հակոբյանը)։ Պարտիզակի կառավարչին էին ենթարկվում հինգ հայկական, մեկ հունական և երկու մուսուլմանական գյուղեր[2]։ 1915 թվականին Պարտիզակի հայերը Նիկոմեդիաի գավառի հայ բնակչության հետ ենթարկվել են տեղահանության և կոտորածի։ 1918 թվականին ջարդից փրկված 3500 պարտիզակցի վերահաստատվել են հայրենի ավանում, 1920 թվականին հույն-թուրքական պատերազմի ժամանակ, կրկին տեղահանվել։ Մոտ 50 ընտանիք հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան, իսկ պարտիզակցիների մի ստվար խումբ վերաբնակվել է Հալեպում (Սիրիա

Կենցաղն ու մշակույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է ծխախոտագործությունը, շերամապահությունը (մետաքսի երկու մանարան գործարան), փայտի ու փայտածխի արտադրությունը։ Պարտիզակը ունեցել է բժշկական ծառայություն, ��եղատուն, փոստ, հեռագրատուն (1911 թվականից)։ Գործել են ինչպես Հայաստանյաց Առաքելական, այնպես էլ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներ, ութ դպրոց, որոնցից մեկը՝ բարձրագույն։ Եղել է մտավորական կենտրոն, հրատարակվել են «Փարոս» (1910-1912), «Պայքար» (1912-1914), «Մեղու» (1912-1914), «Պարտիզակ» (1909-1912) և այլ պարբերականներ։ Սեփական (սիրողական), ինչպես նաև Կոստանդնուպոլսից և Անդրկովկասից ժամանող թատերախմբերի ուժերով կազմակերպվել են ներկայացումներ[3]։

Հայտնի պարտիզակցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Արա Մելքոնյանը Պարտիզակի մասին
  3. Աբելյան-Արմենյան թատերախմբի մասին(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գ. Հ. Մխալյան, Պարտիզակն ու պարտիզակցին, Կահիրե 1938
  • Մ. Ծոցիկյան, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք 1947
  • Ա. Ա. Պետիկյան, Գրչանկարներ Պարտիզակ գյուղին, Փարիզ 1950
  • Հ. Տեր-Հակոբյան, Պարտիզակ խատուտիկ, Փարիզ 1960
  • Հ. Պողոսյան, Պարտիզակը անզուգական, Փարիզ 1967