Պարետոյի սկզբունք
Պարետոյի օրենք կամ Պարետոյի սկզբունք սկզբունքը, որը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Սկզբունքը ձևակերպվել է իտալացի տնտեսագետ Վ. Պարետոյի (1848-1923) կողմից, ով նկատեց այդ օրենքը իր՝ Լոզանի համալասարանում 1896 թվականին, և հրապարակեց Cours d'économie politique աշխատությունը, որտեղ նշում էր, որ Իտալիայի հողերի մոտավորապես 80%-ը պատկանում է բնակչության 20%-ին։ Բիզնեսի կառավարման սկզբունքներից է, որ «վաճառքների 80%-ը ապահովում են հաճախորդների 20%-ը»[1] ։ Մաթեմատիկայում 80/20 կապը հետևում է Աստիճանայնին օրենքի բաշխմամբ (հայտնի նաև Պարետոյի բաշխում)[2] Պարետոյի սկզբունքը շատ քիչ կապ ունի Պարետո արդյուանվետության հետ։ Պարետոն զարգացրել է այս գաղափարները բնակչության մեջ եկամուտների և հարստության բաշխման համատեքստում։
Տնտեսագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական դիտարկումը կատարվել է բնակչության և հարստության բաշխման միջև կապով։ Պարետոն նկատել է, որ Իտալիայի հողերի մոտավորապես 80%-ը պատկանում է բնակչության 20%-ին[3]։ Նա հետագայում հարցումներ է կատարել այլ երկներում և զարմանալիորեն նույնանման արդյունք է ստացել։ Այստեղից նա հետևություն էր անում օրենքի բնական բնույթի, և ցանկացած սոցիալական ձևափոփոխություներով բաշխման սկզբունքը փոխելու անիմաստության մասին։ Պարետոն գտնում էր, որ նվազագույն եկամուտների ավելացումը և բաշխման անհավասարության կրճատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ եկամուտների ընդհանուր գումարը աճում է ավելի արագ, քան բնակչությունը։ Գծապատկերը, որը անհավասարությունը ներկայացնում է շատ տեսանելի վիճակով, կոչվում է «շամպայնի բաժակի» էֆֆեկտ[4], որը ներկայացրել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի զեկույցում, որը ցույց տվեց, որ եկամտի գլոբալ բաշխումը շատ անհավասար է, աշխարհի բնակչության հարստագույն 20%-ը տիրապետում է աշխարհի եկամուտների 82.7%-ին[5]։ Մինչ այժմ Ջինիի ինդեքսը ցույց է, որ աշխարհի հարստությունը բաշխված է շատ տարբերակված։
Բնակչության քանակ | եկամուտ |
---|---|
Հարստագույն 20% | 82.70% |
երկրորդ 20% | 11.75% |
երրորդ 20% | 2.30% |
Չորրորդ 20% | 1.85% |
աղքատագույն 20% | 1.40% |
Պարետոյի սկզբունքը օգտագործվում է նաև հարկման մեջ։ Օրինակ ԱՄՆ-ի Ամենաբարձր վարձատրվող 20%-ը կոպիտ հաշվարկով վճարում է Դաշնային եկամտահարկերի 80-90% 2000 և 2006 թվականներին[7], և 2018-ին նույնպես[8]։ Այնուամենայնիվ շատ կարևոր է նկատել, որ մինչ այն կապվում է Մերիտոկրատիայի հետ, սկզբունքը չպետք է խառնվել հեռուն գնացող հետևանքների հետ։ Ինչպես Իտալիայի Կատանիա համալսարանից Ալեսսանդրո Պլուչինոն է նշել, այլ հատկանիշներ անհրաժեշտ չէ, որ կորելացված լինեն։ Տաղանդի, որպես օրինակ, նա և այլ հետազոտողներ պնդում են, «մաքսիմալ տաղանդը կապված չէ մաքսիմալ հաջողության հետ և հակառակը», և այսպիսի գործոններ պատահականության արդյունք են[9]։
Ծրագարվորման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգչային գիտություններում Պարետոյի սկզբունքը կարող է օգտագործվել համակարգչային օպտիմիզիացիայում[10]։ Օրինակ՝ Microsoft-ում նկատել են, որ երբ շտկել են ծրագրային վրիպակների թոփ 20%-ը, նվազել է համակարգի հետ կապված խնդիրներ 80%-ը[11]։ Արթուր Լոերը նշել է, որ «ծրագրային վրիպակների 80%-ը գտնվում է ծրագրի կոդի 20%-ում։ Գտիր դրանք և ուղի՛ր»[12]։ Հայտնաբերվել է նաև, որ կոդի 80%-ը գրվում է ամբողջ ժամանակի 20%-ում։ Եւ հակառակը կոդի ամենաբարդ 20%-ը գրվում է ժամանակի 80%-ում։
Սպորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերվել է, որ Պարետոյի սկզբունքը վերաբերում է աթլետիկ մարզումներին, որտեղ վարժությունների և սովորությունների մոտավորապես 20%-ը բերում են ազդեցության 80%-ին, և մարզվողն այդքան շատ չպետք է կենտրոնանա բազմազան մարզումների վրա[13]։ Սա չի նշանակում, որ առողջ սննդակարգ ունենալը կամ մարզադահլիճ գնալը կարևոր չեն, բայց դրանք նույնքան կարևոր չեն, որքան հիմնական վարժությունները անելը։ Կարևոր է նաև նշել, որ սպորտում 80/20-ի կանոնը վերահսկվող ուսումնասիրություններում դեռևս գիտականորեն չի փորձարկվել։ Բեյսբոլում Պարետոյի սկզբունքը ընկալվել է «Փոխարինման նկատմամբ հաղթանակում» (մի քանի վիճակագրական տվյալների միավորելու փորձ` խաղացողի ընդհանուր նշանակությունը թիմի համար որոշելու համար)։ «Անցյալ տարի բոլոր խաղացողների 15%-ը ապահովել են ընդհանուր հաղթանակների 85%-ը, իսկ մնացած 85%-ը` հաղթանակների 15%-ը։ Պարետոյի սկզբունքը գործում է բավականին հնչեղ, երբ այն կիրառվում է բեյսբոլի համար[14]։
Մաթեմատիկական նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գաղափարը շատ վայրերում ունի բութ կիրառման կանոն, բայց այն սովորաբար չարաշահվում է։ Օրինակ ՝ մաթեմատիկորեն սխալ պնդում է․ խնդրի լուծումը «համապատասխանում է 80/20 կանոնին» միայն այն պատճառով, որ այն համապատասխանում է դեպքերի 80%-ին. այն պետք է նաև լինի, որ լուծումը պահանջում է միայն անհրաժեշտ միջոցների 20%-ը, որոնք անհրաժեշտ կլինեն բոլոր դեպքերը լուծելու համար։ Բացի այդ, 80/20 կանոնը սխալ է կիրառել փոքր թվով կատեգորիաների կամ դիտարկումների համար։
Սա ավելի ընդարձակ ֆենոմենի՝ Պարետոյի բաշխման հատուկ դեպք է։ եթե Պարետոյի ինդեքսը α, որը պարամետրերից մեկն էր, որը նկարագրում է Պարետոյի բաշխումը, ընտրված է որպես α = log45 ≈ 1.16, ապա արդյունքների 80%-ը գալիս է պատճառների 20%-ից։
Դրանից հետևում է, որ այդ 80%-ի 80%-ը գալիս է պատճառների 20%-ի 20%-ից, և այսպես շարունակ։ Քանի որ 80%-ի 80%-ը 64% է, իսկ 20%-ի 20%-ը 4% է, այսպիսով այն դառնում է «64/4»-ի կանոն։ նմանապես կիրառվում է «51.2/0.8» օրենքը։ Նույն էլ հակառակը արդյունքների 20%-ի 20%-ը գալիս է 80%-ի 80%-ից։ Սա հնարավոր է կիրառել բնակչության հարստության բաշխման համար, որ բնակաչության աղքատագույն 60%-ը տիրապետում է հարստության 5․5%-ին ,այն մոտ է 64/4 կապին։
64/4 կապի միջոցով հնարավոր է հաշվել, որ ամենացածր 80%-ի թոփ 20%-ը (16%) և ամենաբարձր 20%-ի ցածրագույն 80%-ը (16%) վերաբերվում է վերին մակարդակի ստորին մասի, և ստորին մակարդակի վերին մասին։ Այստեղից կհետևի, որ հարստությամբ երկրորդ 20%-ը տիրապետում է հարստության 12%-ին։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Marshall, Perry (2013 թ․ հոկտեմբերի 9). «The 80/20 Rule of Sales: How to Find Your Best Customers». Entrepreneur (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Newman, MEJ (2005). «Power laws, Pareto Distributions, and Zipf's law» (PDF). Contemporary Physics. 46 (5): 323–351. arXiv:cond-mat/0412004. Bibcode:2005ConPh..46..323N. doi:10.1080/00107510500052444. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Pareto, Vilfredo; Page, Alfred N. (1971), Translation of Manuale di economia politica ("Manual of political economy"), A.M. Kelley, ISBN 978-0-678-00881-2
- ↑ Gorostiaga, Xabier (1995 թ․ հունվարի 27), «World has become a 'champagne glass' globalization will fill it fuller for a wealthy few», National Catholic Reporter
- ↑ United Nations Development Program (1992), 1992 Human Development Report, New York: Oxford University Press
- ↑ Human Development Report 1992, Chapter 3, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին, Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին
- ↑ Curtis Dubay (May 4, 2009) The Rich Pay More Taxes: Top 20 Percent Pay Record Share of Income Taxes, Heritage.org, accessed 12 April 2018
- ↑ Laura Sanders (April 6, 2018) Top 20% of Americans Will Pay 87% of Income Tax, Wall Street Journal, accessed 12 April 2018
- ↑ Emerging Technology from the arXiv (March 1, 2018) If you’re so smart, why aren’t you rich? Turns out it’s just chance., TechnologyReview.com, accessed 1 January 2019
- ↑ Gen, M.; Cheng, R. (2002), Genetic Algorithms and Engineering Optimization, New York: Wiley
- ↑ Rooney, Paula (2002 թ․ հոկտեմբերի 3), Microsoft's CEO: 80–20 Rule Applies To Bugs, Not Just Features, ChannelWeb
- ↑ Pressman, Roger S. (2010). Software Engineering: A Practitioner's Approach (7th ed.). Boston, Mass: McGraw-Hill, 2010. 978-0-07-337597-7.
- ↑ Training and the 80-20 rule of Pareto's Principle
- ↑ Jeff Zimmerman (Jun 4, 2010). Applying the Pareto
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ParetoRule.cf : Pareto Rule Արխիվացված 2018-12-02 Wayback Machine
- ParetoRule.cf : The Pareto Rule Արխիվացված 2018-12-02 Wayback Machine
- About.com: Pareto's Principle Արխիվացված 2009-02-13 Wayback Machine
- Wealth Condensation in Pareto Macro-Economies
- The Pareto Principle: Accomplishing goals with purpose Արխիվացված 2020-01-29 Wayback Machine