Jump to content

Պարազիտոիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարազիտոիդ - օրգանիզմ, որը կյանքի հիմնական մասը ապրում է իր միակ տեր-օրգանիզմի վրա կամ ներսում, որով սնվելով աստիճանաբար ոչնչացնում է։ Այս առումով սրանք որոշակիորեն նման են պարազիտներին, այն բացառությամբ, որ պարազիտները չեն ոչնչացնում տեր-օրգանիզմին։ Պարազիտոիդների հասուն փուլերը ազատ ապրող օրգանիզմներ են։

«Պարազիտոիդ» տերմինը առաջին անգամ շրջանառվել է 1913 թվականին գերմանացի գրող Օ. Մ. Ռայտերի կողմից (1913)[1]։

Պարազիտոիդների ավելի քան 50% -ը պատկանում է Թաղանթաթևավորների (Hymenoptera) կարգին, որտեղ մեծ կարևորություն ունեն Հեծյալները (Ichneumonidae, Braconidae, proctotrupoidea, platygastroidea, Chalcidoidea) և որոշ կրետներ (chrysidoidea: Bethylidae, Chrysididae, Dryinidae, Vespoidea): Պարազիտոիդներ կան նաև երկթեւանիների (Tachinidae, Pipunculidae, Conopidae), Կարծրաթևավորների (Coleoptera: ընտանիք Ripiphoridae եւ Rhipiceridae) շարքում և այլն։ Միջատների մոտ 10% -ը պարազիտոիդներ են[2] :

Պարազիտոիդներ կան նաև նեմատոդների, պրոտիստների, բակտերիաների և վիրուսների շարքում[3] Eggleton et Gaston 1990[4] :

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Reuter, O. M. (1913). Lebensgewohnheiten und Instinkte der Insekten (Berlin: Friendlander).
  2. Godfray, H.C.J. (1994) Parasitoids: Behavioral and Evolutionary Ecology. Princeton University Press, Princeton, New Jersey, ISBN 0691033250.
  3. Например, Sputnik virophage, косвенный паразит мимивируса.
  4. Eggleton, P. & Gaston K.J. 1990. Parasitoid species and assemblages: convenient definitions or misleading compromises? Oikos 59 : 417—421.