Jump to content

Պատրիսիա Չերչլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիսիա Չերչլենդ
անգլ.՝ Patricia Smith Churchland
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1943(1943-07-16)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրOliver, Regional District of Okanagan-Similkameen, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան, Փիթսբուրգի համալսարան և Սոմերվիլ Քոլեջ
Ազդվել էWilfrid Sellars?, Ուիլարդ Վան Օրման Քուայն, Ռիչարդ Ռորթի, Paul Feyerabend? և Ֆրենսիս Քրիք
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս և նյարդակենսաբան
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Salk Institute for Biological Studies?, Մոսկվայի պետական համալսարան և Մանիտոբայի համալսարան
ԱմուսինPaul Churchland?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Moscow Center for Consciousness Studies?
ԵրեխաներAnne Churchland?
Կայքpatriciachurchland.com
 Patricia Churchland Վիքիպահեստում

Պատրիսիա Սմիթ Չերչլենդ (անգլ.՝ Patricia Smith Churchland, հուլիսի 16, 1943(1943-07-16)[1][2], Oliver, Regional District of Okanagan-Similkameen, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[3]), կանադա-ամերիկյան վերլուծական փիլիսոփա[4][5], որը հայտնի է նեյրոփիլիսոփայության և գիտակցության փիլիսոփայության մեջ իր մեծ ավանդի համար։ Նա Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի (UCSD) փիլիսոփայության պատվավոր պրոֆեսոր է, որտեղ դասավանդել է 1984 թվականից: 1989 թվականից նա նաև դոցենտ պրոֆեսոր է եղել Սոլքի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտում[6]։ Նա Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի գիտակցության ուսումնասիրության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է[7]։ 2015 թվականին ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[8]։ Կրթություն ստանալով Բրիտանական Կոլումբիայի, Փիթսբուրգի համաալսարաններում և Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում՝ նա 1969-1984 թվականներին փիլիսոփայություն է դասավանդել Մանիտոբայի համալսարանում և ամուսնացած է եղել փիլիսոփա Փոլ Չերչլենդի հետ[9]։ Լարիսա Մաքֆարկուհարը, գրելով The New Yorker ամսագրի համար, փիլիսոփայական զույգի մասին ասել է․ «Նրանց աշխատանքն այնքան նման է, որ նրանց երբեմն հիշատակում են ամսագրերում և գրքերում որպես մեկ մարդ»[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերչլենդը ծնվել է Բրիտանական Կոլումբիայի Օլիվեր քաղաքում[3] և մեծացել է Հարավային Օկանագանի հովտում գտնվող ագարակում[11][12]։ Նրա երկու ծնողներն էլ միջնակարգ կրթություն չեն ունեցել. նրա հայրը և մայրը թողել են դպրոցը համապատասխանաբար 6-րդ և 8-րդ դասարաններից հետո: Նրա մայրը բուժքույր էր, իսկ հայրը, բացի ընտանեկան ֆերմայով զբաղվելուց, աշխատել է թերթի հրատարակչությունում: Չնայած նրանց թերի կրթությանը՝ Չերչլենդը նկարագրել է, որ իր ծնողները հետաքրքրված են եղել գիտություններով, իսկ աշխարհայացքը, որը նրանք սերմանել են իր մեջ՝ աշխարհիկ է: Նա նաև նկարագրել է իր ծնողներին, որոնք շատ են ցանկացել, որ նա հաճախի քոլեջ, և թեև իրենց համայնքի շատ ագարակատերեր կարծել են, որ դա «փողի զվարճալի և ծիծաղաշարժ վատնում է», նրանք հոգ են տարել, որ նա այդպես վարվի[12]։ Նա բակալավրի կոչում է ստացել Բրիտանական Կոլումբիայի համալսարանում՝ 1965 թվականին գերազանցությամբ ավարտելով այն[9]։ Նա ստացել է Վուդրո Վիլսոնի կրթաթոշակ՝ Փիթսբուրգի համալսարանում սովորելու համար, որտեղ 1966 թվականին ստացել է մագիստրոսի կոչում[9][13]։ Այնուհետև սովորել է Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում՝ որպես Բրիտանական խորհրդի և Կանադայի խորհրդի անդամ՝ 1969 թվականին ավարտելով Փիլիսոփայության բակալավրը[9]։

Ակադեմիական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերչլենդի առաջին ակադեմիական պաշտոնը եղել է 1977-1982 թվականներին Մանիտոբայի համալսարանում, որտեղ նա եղել է պրոֆեսորի օգնական, իսկ 1983 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[9]։ Հենց այստեղ էր, որ Ֆիզիոլոգիայի ամբիոնի լաբորատրիայի դասախոս Լարի Ջորդանի օգնությամբ և քաջալերմամբ նա սկսել է նեյրոգիտության պաշտոնական ուսումնասիրություն կատարել[12][14][15]։ 1982-1983 թվականներին նա եղել է Փրինսթոնի առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտի հասարակական գիտությունների այցելու անդամ[16]։ 1984 թվականին նրան հրավիրել են Կալիֆոռնիայի համալսարանի փիլիսոփայության ամբիոնում պրոֆեսորի պաշտոն զբաղեցնելու համար և տեղափոխվել է այնտեղ ամուսնու՝ Փոլի հետ, որտեղ էլ մնացել են այդ օրվանից ի վեր[17]։ 1989 թվականից նա նաև դոցենտ պրոֆեսոր է եղել Կալիֆոռնիայի համալսարանին կից Սոլք ինստիտուտում, որտեղ ծանոթացել է Ջոնաս Սոլքի հետ[6][14], որի անունն էլ կրում է ինստիտուտը։ Նկարագրելով Սոլքին՝ Չերչլենդն ասել է, որ իրեն «դուր է եկել նեյրոփիլիսոփայության գաղափարը, և նա ինձ շատ է քաջալերել այն ժամանակ, երբ շատ այլ մարդիկ կարծում էին, որ մենք, անկեղծ ասած, գիտակից չենք»[12]։ Չերչլենդին աջակցել է նաև Սոլքի ինստիտուտից Ֆրենսիս Քրիքը[12][14]։ Սոլքի ինստիտուտում Չերչլենդն աշխատել է Թերենս Սեյնովսկու լաբորատորիայի հետ՝ որպես հետազոտությունների համակարգող[18]։ Սեյնովսկու հետ նրա համագործակցությունը ծնունդ է տվել «Հաշվարկային ուղեղը» գրքին, որի համահեղինակն էր Սեյնովսկին: Չերչլենդը 1999 թվականին նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր և 2000-2007 թվականներին աշխատել է որպես համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ[9]։

2006, 2007 և 2008 թվականներին նա մասնակցել է աշխարհիկ «Հավատքի սահմաններից դուրս» սիմպոզիումին և եղել է բանախոս[19][20][21]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերչլենդն առաջին անգամ հանդիպել է իր ամուսնուն՝ փիլիսոփա Փոլ Չերչլենդին, երբ նրանք երկուսն էլ մասնակցել են Փիթսբուրգի համալսարանի Պլատոնի մասին դասախոսությանը[12], և նրանք ամուսնացել են, երբ Պատրիսիան ավարտել է իր բակալավրիատը Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում[22]։ Նրանց երեխաներն են Մարկ Չերչլենդը (ծնված 1972 թվականին) և Էնն Չերչլենդը (ծնված 1974 թվականին), որոնք երկուսն էլ նյարդաբաններ են[23][24]։ Չերչլենդը համարվել է աթեիստ[25], սակայն 2012 թվականի հարցազրույցում նա իրեն որպես պանթեիստ է ճանաչել[26][27]։

Փիլիսոփայական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերչլենդին հիմնականում ասոցացնում են փիլիսոփայության՝ որպես «պրոտոգիտության» տեսակի հետ, որն ուղղում է դժվար, բայց հիմնականում էմպիրիկ հարցեր: Նա քաջալերել է գիտական հետազոտությունները և մերժել է մասնագիտական փիլիսոփայության զգալի հատվածները, կարծելով, որ նրանք շատ անկարևոր բաներով են տարված[28]։

Չերչլենդի սեփական աշխատանքը կենտրոնացված էր նյարդաբանության և փիլիսոփայության սահմանի վրա: Նրա խոսքով, փիլիսոփաները ժամանակի ընթացքում ավելի են գիտակցում, որ միտքը հասկանալու համար պետք է հասկանալ ուղեղը: Նա կիրառում է նեյրոգիտության բացահայտումները՝ ուսումնասիրելու գիտելիքի, ազատ կամքի, գիտակցության և էթիկայի մասին ավանդական փիլիսոփայական հարցերը: Նա ասոցացվում է մտքի մի դպրոցի հետ, որը կոչվում է վերացնող մատերիալիզմ և ըստ որի առողջ դատողությունը, անմիջապես ինտուիտիվ կամ «ժողովրդահոգեբանական» հասկացությունները, օրինակ միտքը, ազատ կամքը և գիտակցությունը, հավանաբար պետք է վերանայվեն ֆիզիկապես ռեդուկցիոնիստական եղանակով, ինչպես նյարդաբաններն ավելի ու ավելի են բացահայտում ուղեղի գործունեության բնույթը[29]։ 2014 թվականին այս թեմաների շուրջ կարծիքների համառոտ փոխանակում է տեղի ունեցել Քոլին ՄաքԳինի հետ «New York Review Of Books»-ի էջերում[30]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՄակԱրթուր կրթաթոշակ, 1991[31][32]
  • Հումանիստ դափնեկիր, Հումանիզմի միջազգային ակադեմիա, 1993[33]
  • Գրականության պատվավոր դոկտոր, Վիրջինիայի համալսարան, 1996[31]
  • Իրավագիտության պատվավոր դոկտոր, Ալբերտայի համալսարան, 2007[34]
  • Վաստակավոր մտածոս գիտնական, Կալիֆորնիայի համալսարան, Ճանաչողական և տեղեկատվական գիտությունների ծրագիր, 2011[35]
  • Ճանաչողական գիտության կազմակերպության անդամ, 2011[36]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես համահեղինակ կամ խմբագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Computational Brain. (1992) Patricia S. Churchland and T. J. Sejnowski. Cambridge, Massachusetts: The MIT Press.
  • Neurophilosophy and Alzheimer's Disease. (1992) Edited by Y. Christen and Patricia S. Churchland. Berlin: Springer-Verlag.
  • The Mind-Brain Continuum (1996). Edited by R.R. Llinás and Patricia S. Churchland: The MIT Press.
  • On the Contrary: Critical Essays 1987-1997. (1998). Paul M. Churchland and Patricia S. Churchland. Cambridge, Massachusetts: The MIT Press.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  2. 2,0 2,1 Internet Philosophy Ontology project
  3. 3,0 3,1 Cavanna, Andrea E. (2014-09-30). Consciousness: Theories in Neuroscience and Philosophy of Mind. Nani, Andrea. Heidelberg. էջ 9. ISBN 9783662440889. OCLC 892914346.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Dummett, Michael (2010). The Nature and Future of Philosophy. Columbia University Press. էջ 33. «A small number of analytic philosophers–notoriously the two Churchlands–treat the absence of any detailed correspondence [between specific mental occurrences and particular events in the brain] as an objection not to the thesis of mind/brain identity, but to reliance on our familiar mental constructs.»
  5. Smith, Quentin (1997). Ethical and Religious Thought in Analytic Philosophy of Language. Yale University Press. էջեր 93–94. «[The postpositivist physicalism of philosophers such as the Churchlands and linguistic essentialism were the] "...two main movements of analytic philosophy of the 1970s, 1980s and 1990s; no other analytic movement even compares with them in influence and acceptance."»
  6. 6,0 6,1 «Salk Institute: Adjunct Faculty». Salk Institute. Վերցված է 14 August 2011-ին.
  7. «People». Moscow Center for Consciousness Studies of Philosophy Department. Վերցված է 15 September 2014-ին.(չաշխատող հղում)
  8. «2015 Fellows and Their Affiliations at the Time of the Election» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 3 March 2024-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Churchland, Patricia. «Curriculum Vitae». Արխիվացված է օրիգինալից 14 August 2011-ին. Վերցված է 14 August 2011-ին.
  10. Larissa MacFarquhar (February 12, 2007). «TWO HEADS A marriage devoted to the mind-body problem». NewYorker.com. Վերցված է May 14, 2017-ին.
  11. «University of Alberta - Fall Convocation 2007». University of Alberta. 22 November 2007. Արխիվացված է օրիգինալից (web page) 28 November 2011-ին. Վերցված է 14 August 2011-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «From the Engine of Reason to the Seat of the Soul: A Brain-Wise Conversation» (video). The Science Studio. The Science Network. 26 June 2006. Վերցված է 30 August 2011-ին.
  13. «Fellows Of Note - Major Awards». The Woodrow Wilson National Fellowship Foundation. Արխիվացված է օրիգինալից 28 September 2011-ին. Վերցված է 30 August 2011-ին.
  14. 14,0 14,1 14,2 «University of Alberta - Fall Convocation 2007». University of Alberta. 22 November 2007. Արխիվացված է օրիգինալից (web page) 28 November 2011-ին. Վերցված է 14 August 2011-ին.
  15. «Faculty of Medicine - Physiology» (web page). University of Manitoba - Department of Physiology. Վերցված է 30 August 2011-ին.
  16. «Social Science Only». A Community of Scholars. Institute for Advanced Study. Արխիվացված է օրիգինալից 19 March 2012-ին. Վերցված է 30 August 2011-ին. «Churchland, Patricia Smith [V] SocSci 1982-83»
  17. Churchland, Paul M. (19 January 2007). «Curriculum Vitae» (PDF). UCSD Philosophy Department. Վերցված է 30 August 2011-ին.
  18. «CNL - People» (web page). Computational Neurobiology Laboratory. The Salk Institute. Վերցված է 30 August 2011-ին.
  19. «Beyond Belief: Science, Religion, Reason and Survival» (web page and video). The Science Network. 5–7 November 2006. Վերցված է 14 August 2011-ին.
  20. «Beyond Belief: Enlightenment 2.0» (web page and video). The Science Network. 31 October – 2 November 2007.
  21. «Beyond Belief: Candles in the Dark» (web page and video). The Science Network. 3–6 October 2008. Վերցված է 14 August 2011-ին.
  22. «University of Alberta - Fall Convocation 2007». University of Alberta. 22 November 2007. Արխիվացված է օրիգինալից (web page) 28 November 2011-ին. Վերցված է 14 August 2011-ին.
  23. «Anne Churchland - Assistant Professor». Cold Spring Harbor Laboratory. Արխիվացված է օրիգինալից (web page) 19 July 2011-ին. Վերցված է 15 August 2011-ին.
  24. «Movement Generation Laboratory - Mark Churchland». Columbia University. 2 April 2013. Արխիվացված է օրիգինալից (web page) 16 March 2013-ին. Վերցված է 2 April 2013-ին.
  25. Bannister, Andy (2015-07-17). The Atheist Who Didn't Exist: Or: the dreadful consequences of bad arguments (անգլերեն). Monarch Books. էջ 25. ISBN 978-0-85721-611-3. «...another atheist writer, the philosopher Patricia Churchland...»
  26. Todd, Douglas (February 4, 2012). «Pat Churchland fights for supremacy of the brain». Vancouver Sun (կանադական անգլերեն). Վերցված է 2021-05-04-ին. «When I asked her how she would define herself on the spiritual-philosophical spectrum, however, she surprisingly answered: "Pantheist," adding "I love nature." Pantheists are defined as people who view the natural world as the absolute, as the equivalent of God."»
  27. Todd, Douglas (February 11, 2012). «B.C. academic star fights for beliefs». Times Colonist (Victoria, British Columbia). էջ 44.
  28. «NOUS: Patricia Churchland on How We Evolved A Conscience». nousthepodcast.libsyn.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-18-ին. Վերցված է 2019-10-21-ին.
  29. Warburton, Nigel; Edmonds, David (2010). «Pat Churchland on Eliminative Materialism» (audio). Philosophy Bites. Վերցված է 14 August 2011-ին.
  30. McGinn, Colin; Churchland, Patricia. «Of Brains & Minds: An Exchange | Patricia Churchland». {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)
  31. 31,0 31,1 Churchland, Patricia. «Curriculum Vitae». Արխիվացված է օրիգինալից 14 August 2011-ին. Վերցված է 14 August 2011-ին.
  32. «MacArthur Fellows List, "C"». The John D. and Catherine T. MacArthur Foundation. Արխիվացված է օրիգինալից (web page) 26 September 2008-ին. Վերցված է 14 August 2011-ին.
  33. «International Academy of Humanism - Humanist Laureates». Council For Secular Humanism. Արխիվացված է օրիգինալից (web page) 2 October 2018-ին. Վերցված է 14 August 2011-ին.
  34. «University of Alberta - Fall Convocation 2007». University of Alberta. 22 November 2007. Արխիվացված է օրիգինալից (web page) 28 November 2011-ին. Վերցված է 14 August 2011-ին.
  35. «Distinguished Cognitive Scientist Award». University of California, Merced. 4 May 2011. Արխիվացված է օրիգինալից (web page) 13 August 2011-ին. Վերցված է 14 August 2011-ին.
  36. Leiter, Brian (7 October 2011). «Two Philosophers Elected Fellows of the Cognitive Science Society». Leiter Reports: A Philosophy Blog. Վերցված է 30 June 2017-ին.
  37. «Braintrust: What Neuroscience Tells us about Morality | Patricia S. Churchland». The Montreal Review. September 2011. Վերցված է 2022-06-23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Churchlands and Their Critics. (1996) Robert N. McCauley. Hoboken, New Jersey: Wiley-Blackwell
  • On the Churchlands. (2004) William Hirstein. Florence, Kentucky: Thomson Wadsworth

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Չերչլենդ» հոդվածին։