Պաուլինա Անդրեևա
Պաուլինա Անդրեևա ռուս.՝ Паулина Олеговна Андреева | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (2011) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, սցենարիստ, ռեժիսոր, creative producer և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն |
Ամուսին(ներ) | Ֆեոդոր Բոնդարչուկ |
Պաուլինա Օլեգովնա Անդրեևա (ռուս.՝ Паули́на Оле́говна Андре́ева, ծննդյան անունը՝ Եկատերինա Անդրեևա (ռուս.՝ Екатерина Олеговна Андреева) հոկտեմբերի 12, 1988, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, երգչուհի։ Հայտնի է «Հալոցք» (2013) ու «Մեթոդ» (2015) սերիալների, ինչպես նաև «Մորեխ» (2013) ֆիլմի շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 12-ին Լենինգրադում։ Ընտանիքում դերասաններ չկան, և արվեստի հետ կապ չունեն։ Սովորել է Ի. Կռիլովի անվան № 24 գիմնազիայում Վասիլևսկ�� կղզում։ Դպրոցում խաղացել է անգլերեն ներկայացումներում, որոնք բեմադրել է Օքսանա Սալամատովան։ Օրինակ՝ Պաուլինինան ավագ դասարաններում «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» բեմադր��ւթյան մեջ խաղացել է խրտվիլակի դերը։ Զբաղվել է պարերով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, սովորել է 2 տարի և մեկնել Մոսկվա, որտեղ ընդունվել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (Ռ. Կոզակի և Դ. Բրուսնիկինի կուրս)։ Երրորդ կուրսում խաղացել է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Околоноля» ներկայացման մեջ։ Ստուդիան ավարտելուց հետո՝ 2011 թվականին ընդունվել է Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի թատերախումբ։
Կինոյում իր նորամուտը կատարել է 2007 թվականին։ «Հաոցք» (2013) հեռուստասերիալում մարմնավորել է երգչուհու և կատարել Կոնստանտին Մելաձեի համանուն ռոմանսը, որը միանգամից հիթ է դարձել։ 2016 թվականին դարձել է «OK!» ամսագրի մրցանակի դափնեկիր «Նոր դեմքեր – կինո» անվանակարգում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի աշնանից հանդիպել է պրոդյուսեր, ռեժիսոր և դերասան Ֆեոդոր Բոնդարչուկի հետ[1][2]։ 2019 թվականի սեպտեմբերին նրանք ամուսնացել են։
Աշխատանք թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օ. Տաբակովի ղեկավարած թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Околоноля» (ռեժ.՝ Կիրիլ Սերեբրեննիկով) – Պլակսա
Չեխովի անվան ՄԳԹ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 – «Տուն» (ռեժ.՝ Սերգեյ Պուսկեպալիս) – Ուլյանա
- 2011 – «Վարպետը և Մարգարիտան» (ռեժ.՝ Յա. Սաս) – Նիզա և Ֆրիդա
- «Սիրելիներից մի բաժանվեք» (ռեժ.՝ Վ. Ռիժակով) – Միրոնովա և Բելյաևա
- «Ազնվականների բույնը» (ռեժ.՝ Մ. Բրուսնիկինա) – երիտասարդ մարդիկ
- 2012 – «Ոճիր և պատիժ» (ռեժ.՝ Լ. Էրենբուրգ) – Դունյա
- 2014 – «№ 13D», Ռ. Կունի (ռեժ.՝ Վ. Մաշկով, 2014) – Ջեյն Ուորզինգթոն
- 2017 – «Լուսավոր ճանապարհ 19.17» (ռեժ.՝ Ա. Մոլոչնիկով) – Ալեքսանդրա
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 – Օրենք և կարգ։ Օպերատիվ հետաքննությունների բաժին 2 (ռուս.՝ Закон и порядок: Отдел оперативных расследований 2) (ֆիլմ 23՝ «Облава») — Սվետլանա
- 2008 – Օրենք և կարգ։ Օպերատիվ հետաքննությունների բաժին 3 (ռուս.՝ Закон и порядок: Отдел оперативных расследований 3) (ֆիլմ 22՝ «Яхтсмен») — Նադյա
- 2013 – Հալոցք (ռուս.՝ Оттепель) — Դինա, երգչուհի
- 2013 – Մորեխ (ռուս.՝ Саранча) — Լերա
- 2013 – Մութ աշխարհ։ Հավասարակշռություն (ռուս.՝ Тёмный мир: Равновесие) — Լիլի
- 2014 – Կրակոց (ռուս.՝ Выстрел) — Յանա Տումանովա
- 2014 – Գրիգորի Ռ. (ռուս.՝ Григорий Р.) — իշխանուհի Իրինա Յուսուպովա
- 2015 – Մեթոդ (ռուս.՝ Метод) — Եսենիա Ստեկլովա
- 2015 – Կարգավիճակը. Ազատ (ռուս.՝ Статус: Свободен) — Սոնյա Շմուլ
- 2017 – Հեղափոխության դևը (ռուս.՝ Демон революции) — Սոֆյա Ռուդնևա
- 2017 – Առասպելներ (ռուս.՝ Мифы) — Մարիա / Միա
- 2017 – Քնածները (ռուս.՝ Спящие) — Օքսանա Տրոիցկայա
- 2018 – Ինչպես երեխաներ (ռուս.՝ Как дети)
- 2018 – Ավելի լավ, քան մարդիկ (ռուս.՝ Лучше, чем люди) — Արիսա
- 2018 – Սիրուհիներ (ռուս.՝ Любовницы) — Իրա
- 2019 – Մեթոդ 2 (ռուս.՝ Метод 2) — Եսենիա Ստեկլովա
- 2020 – Սապատավոր ձիուկը (ռուս.՝ Конёк-горбунок) — թագուհի
Վոկալ կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 – Հալոցք (ռուս.՝ Оттепель (телесериал)) — «Оттепель»
- 2017 – Ձգողականություն (ռուս.՝ Притяжение) — «Closer»
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (27 փետրվարի, 2019 թվական) – մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фёдор Бондарчук готовится к свадьбе с Паулиной Андреевой. — Роман знаменитого режиссёра с актрисой длится более полугода». // 7days.ru. 30 марта 2016 года.
- ↑ Мария Ремизова. Фёдор Бондарчук впервые вышел в свет с невестой. — Вместе с Паулиной Андреевой режиссёр и актёр появился на красной дорожке «Кинотавра». Газета «Комсомольская правда» // kp.ru (13 июня 2016 года)
- ↑ Паулина Андреева и Фёдор Бондарчук стали родителями // РИА Новости / ria.ru
- ↑ Фёдор Бондарчук и Паулина Андреева стали родителями // РБК / style.rbc.ru
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 27 февраля 2019 года № 52-рп «О поощрении»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- МХТ им. Чехова. Паулина Андреева
- Паулина Андреева: «Я маленький правдоруб», Наталья Витвицкая, Ваш досуг, 13.06.2012
- Паулина Андреева: На улице меня не узнают. Без накрашенных ресниц и красных губ я выгляжу кардинально по-другому. Интервью. // Комсомольская правда, 19.03.2014
- МХТ им. А. П. Чехова. Спектакль No. 13D. Премьера и обсуждение. // телеканал «Театр», 18.02.2014
- Paulina Andreeva (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլինա Անդրեևա» հոդվածին։ |
|