Պանայոտիս Ռեցոս
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հունաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 9, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, ՀԱՀ | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բայեր Լևերկուզեն | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2016 | Օլիմպիակոս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 | Օլիմպիակոս | 20 | (0) |
2017-ներկա | Բայեր Լևերկուզեն | 21 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 | Հունաստան Մ17 | 10 | (0) |
2015 | Հունաստան Մ18 | 3 | (1) |
2016-2017 | Հունաստան Մ19 | 10 | (0) |
2017-ներկա | Հունաստան | 5 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պանայոտիս Ռեցոս (հունարեն՝ Παναγιώτης Ρέτσος, օգոստոսի 9, 1998[1], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), հույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բայեր Լևերկուզենի և Հունաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիակոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեցոսը Օլիմպիակոսի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի ամռանը նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Արոկայի դեմ խաղում[5]։ Առաջնությունում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Վերիայի դեմ խաղում[6]։ Եվրոպայի Լիգայի խմբային փուլում իր առաջին հանդիպումը անցկացրեց հոկտեմբերի 20-ին՝ Աստանայի դեմ խաղում[7]։ 18 տարեկան, 5 ամսական և 30 օրական հասակում Ռեցոսը դարձավ Օլիմպիակոսի պատմության ամենաերիտասարդ ավագը[8]՝ ավագի փողկապով խաղադաշտ դուրս գալով 2017 թվականի փետրվարի 8-ին՝ Ատրոմիտոսի դեմ խաղում[9]։ 2016-17 մրցաշրջանում նա Օլիմպիակոսի հետ հաղթեց Հունաստանի առաջնությունը[10] և ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Օլիմպիակոսի առաջին թիմի կազմում Ռեցոսը անցկացրեց 40 հանդիպում։
Բայեր Լևերկուզեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 30-ին Ռեցոսը 22 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բայեր Լևերկուզեն[11][12]։ Ակումբը նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[13][14]՝ առաջ անցնելով Արսենալից[15], Տոտենհեմից[16], Օլիմպիկ Լիոնից[17] և Ստադ Ռենից[18], որոնք նույնպես հետաքրքրված էին պաշտպանի ծառայություններով։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում[19][20]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Ռեցոսը խփեց 2018 թվականի ապրիլի 9-ին՝ ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[21]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեցոսը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում հույն ծնողներից, և իրավասու էր ներկայացնել Հարավային Աֆրիկան ու Հունաստանը միջազգային ասպարեզում[22]։ Այնուամենայնիվ, նա ընտրեց Հունաստանը, և Հունաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ Էստոնիայի դեմ խաղում[23]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլի 17-ի դրությամբ[24]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիակոս | 2016–17 | Սուպերլիգա | 18 | 0 | 8 | 0 | 8 | 0 | 34 | 0 |
2017–18 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 6 | 0 | ||
Ընդհանուր | 20 | 0 | 8 | 0 | 12 | 0 | 40 | 0 | ||
Բայեր Լևերկուզեն | 2017–18 | Բունդեսլիգա | 21 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 24 | 1 |
Կարիերայի ընդհանուր | 41 | 1 | 11 | 0 | 12 | 0 | 64 | 1 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիակոս
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2016–17
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Greece - P. Retsos - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Retsos signs with Bayern Leverkusen». Olympiacos.org | Official Website of Olympiacos Piraeus (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Ορισμός του value for money ο πιτσιρικάς Ρέτσος!» (հունարեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Olympiacos Piraeus - FC Arouca, Aug 25, 2016 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Olympiacos Piraeus - PAE Veria, Sep 11, 2016 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Olympiacos Piraeus - FC Astana, Oct 20, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Tottenham target Olympiakos defender Panagiotis Retsos». Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Olympiacos Piraeus - Atromitos Athen, Feb 8, 2017 - Kypello Elladas - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 10,0 10,1 FootballDatabase.com. «Greece Super League 2016/17, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Bundesliga transfer news: Bayer Leverkusen complete €22m Panagiotis Retsos deal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Football: Leverkusen sign Greek teenage star Retsos to 2022 | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Bayer Leverkusen sign Panagiotis Retsos from Olympiacos | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-11-04-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Leverkusen splash out on teenage star Retsos». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Arsenal scout highly-rated Olympiakos teenager Panagiotis Retsos | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Safa persuading South African-born Panagiotis Retsos to play for Bafana | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «INFO GOAL - Lyon s'active pour Panagiotis Retsos (Olympiakos) | Goal.com» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Rennes veut Retsos et De Préville pour terminer son mercato - Goal.com». Goal.com (ֆրանսերեն). 2017 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Bayer 04 Leverkusen - SC Freiburg, Sep 17, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «LIVE! Bayer 04 Leverkusen - SC Freiburg, 1. Bundesliga, Saison 2017/18, 4. Spieltag». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «RB Leipzig - Bayer 04 Leverkusen, Apr 9, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Scout Report: Panagiotis Retsos | Greece's newest defensive rock • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Greece - Estonia, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Panagiotis Retsos». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեցոսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռեցոսը transfermarkt-ում
- Ռեցոսը soccerbase.com-ում
- Ռեցոսը WhoScored.com կայքում
- Ռեցոսը Բայեր Լևերկուզենի պաշտոնական կայքում
- Ռեցոսը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-11-05 Wayback Machine
- Ռեցոսը Հունական Սուպերլիգայի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-03-08 Wayback Machine
- Ռեցոսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանայոտիս Ռեցոս» հոդվածին։ |
|
|