Պահարե
Պահարե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1895 կամ 1895[1] |
Ծննդավայր | Նոր Բայազետ (Հայաստան) |
Վախճանվել է | նոյեմբերի 1, 1968 կամ 1968[1] |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պահարե (Հայկ Սեդրակի Պետրոսյան փետրվարի 15, 1895 կամ 1895[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1968 կամ 1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, կրել է Համուպ ծածկանունը, ապա ստորագրել է Պահարե գրական անունով), հայ դերասան, գրող, բանաստեղծ։ Վրաստանի Խորհրդային Հանրապետության վաստակավոր արտիստ 1943, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1895 թ. Նոր Բայազետում, վաղ հասակից ծնողների հետ տեղափոխվել Թիֆլիս, սովորել է Ներսիսյան դպրոցում, նկարչական ակադեմիայում, խաղացել Հայոց դրամատիկական թատրոնում։ Որոշ ժամանակ աշխատել է Բաքվի հայկական թատրոնում որպես դերասան և դրամատիկական ստուդիայի ղեկավար։ Այնուհետև երկար տարիներ աշխատել է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնում։ Նա կատակերգակ դերասան էր, որի ուսուցիչները եղել են անվանի կատակերգակներ Դավիթ Թուրյանը, Արամ Վրույրը, Արշակ Մամիկոնյանը և ուրիշներ։
50-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում նա խաղացել է շուրջ 300 դեր, որոնց շարքին Նազար («Քաջ Նազար»), Մարտիրոս («Նամուս»)։ Նա միաժամանակ զբաղվել է գրականությամբ, առանձին գրքերով լույս են տեսել նրա «Գյուղերի կանչը», «Գեղարքունիք», «Հայրենիք» բանաստեղծությունների ժողովածուները, գրել է «Կոմերիտ Վաղոն» պոեմը, դրամատիկական գործեր, «Չաղ-չաղ թագավորը» պիեսը, որը բեմադրվել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնում և Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում։ Պահարեն պահանջկոտ, աշխատասեր դերասան էր, որի շնորհիվ դասվում է հայ թատրոնի տաղանդավոր կոմիկ դերասանների շարքը։ 1943 թ. Խորհրդային Վրաստանի գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհել է վաստակավոր արտիստի կոչում։ Նա խաղացել է Լևոն Քալանթարի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի, Ժասմենի, Վահրամ Փափազյանի, Հասմիկի, Սիրանույշի և շատ նշանավոր դերասանների հետ։ 1966-1968 թթ. ապրել է Երևանում, որտեղ մահացել է։ Թաղվել է Կամոյում[3]։
Հրատարակված գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուղերի կանչը, 1925։
- Կոմերիտ Վաղոն (կենցաղային պոեմ), 1926։
- Գեղարքունիք։ Բանաստ. ժող. 1912-1928, 1928։
- Հայրենիք (առաջաբան՝ Ս. Ավչյան), 1958։
- Թատերական հուշեր (խմբ., Ս. Պայազատ), 1960։
- Ստեփան Քափանակյան, Հայկական թատերական ընկերություն, 1962։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թատերական հուշեր - Պահարե - Հայկ Սեդրակի Պետրոսյան, Երևան, Հայպետհրատ, 1960[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ «Պահարե». www.kyavartv.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Zarkfoundation - Պահարե». zarkfoundation.com.
- ↑ «Թատերական հուշեր - Պահարե - Հայկ Սեդրակի Պետրոսյան». calameo.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1968 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գավառ քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հայ դերասաններ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստներ