Չոն Սոն
Չոն Սոն | |
---|---|
Ծնվել է | 1676[1][2][3][…] |
Վախճանվել է | 1759[1][2][3][…] |
Քաղաքացիություն | Չոսոն |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Inwang jesaekdo? և Geumgang jeondo?[4] |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Jeong Seon Վիքիպահեստում |
Չոն Սոն, հայտնի է նաև սխալ Ջոնս Սոն անունով (կոր.՝ 정선, 1676[1][2][3][…] - 1759[1][2][3][…]), կորեացի նկարիչ, բնանկարիչ։
Չոն Սոնը եղել է հայտնի կորեացի նկարիչ, այն քչերից մեկը, որը հրաժարվել է Կորեայի համար նույնպես ավանդական գեղանկարչության չինական ոճի կանոններից։ Ըստ ժամանակակիցների վկայությունների՝ Չոն Սոնը հաճախ է հեռացել իր արվեստանոցից և նկարել է այն ամենը, ինչը շրջապատում գրավել է նրա ուշադրությունը։ Ստեղծագործության այդպիսի ոճը Չոն Սոնից փոխառել են ու ժառանգել կորեացի գեղանկարիչների ամբողջ սերունդներ, որոնք ստեղծագործել են ավելի ուշ՝ Չոսոն դինաստիայի օրոք։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոն Սոնը ծնվել է 1676 թվականին[5][6]։ Ի տարբերություն իր ժամանակի նկարիչների մեծամասնության՝ նա ծնվել է ոչ թե հարուստ ընտանիքում, այլ յանբանի աղքատ ընտանիքում[7]։ Նրա տաղանդը բացահայտել և բարձր են գնահատել հարևանները, որոնք եղել են ազնվականական տոհմի ներկայացուցիչներ։ Նրանք Չոն Սոնին ներկայացրել են թագավորական պալատում, որտեղ նա ստացել է պալատական նկարչի պաշտոն։ Իր կյանքի մեծ մասն անցկացրել է Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Նկարչի մասին ասվում է, որ նա նկարել է ամեն օր ընդհուպ մինչև խոր ծերություն։ Չնայած նրա աշխատանքները պաշտոնապես վերագրվում են այսպես կոչված Հարավային դպրոցին, Չոն Սոնը ժամանակի ընթացքում կարողացել է ստեղծել իր սեփական, հատուկ նկարչական ոճը։
Չոն Սոնի աշակերտներից մեկը եղել է Սիմ Սա Ջոնը[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անձրևից հետո Ինվանսան լեռան վրա
-
Իմգանսան լեռներ
-
Միայնակ խրճիթ Ինվանսան լեռան մոտի հովտում
-
Տաղավար Յանչոն գուում, Սեուլ
-
Հովիտ Չոննո գուում, Սեուլ
-
Պագյոն ջրվեժ
-
Կվանջին գու շրջանը Սեուլում
-
Չոննո գու շրջանը Սեուլում
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Union List of Artist Names
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ https://www.ijkaa.org/v.3/0/106/86
- ↑ 안휘준 (June 2005). «Jeong Seon's Paintings of "The Eight Views of the Xiao and Xiang Rivers"». Art History Forum. 20: 7–48. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «겸재정선의 생애». Museum of Jeong seon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Hwi-Joon, Ahn (June 2012). «A New Understanding of Jeong Seon (1676~1759) and his True-View Landscape Painting». The Korean Historical Review. 214: 1–30. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ TOWOOART. «심사정의세계». www.towooart.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.